Մեր բլոգի անդամներից մեկը, եթե չեմ սխալվում, հոկտեմբերի 14-ին ամուսնացել է:
Եկեք մաղթենք նրանց երջանկություն եւ լիքը բալիկներ:
Լուսանկարում մեր բլոգի նորապսակ ընկերն է՝ հերթական հումորից առաջ (կամ հետո, ո՞վ գիտի): Նկարել եմ Ծաղկաձորում, երկու տարի առաջ:
Շնորհավո՛ր:
P.S. ավելի մանրամասն մեր ընկերոջ մասին՝ տե՛ս http://hovulik.livejournal.com/ կամ http://hovulik.photoblogs.am/

[13:35] 12 Հոկտեմբերի, 2007
Արդարադատության խորհուրդը մի քանի շաբաթ մտածելուց հետո որոշեց բավարարել կարգապահական հանձնաժողովի որոշումը եւ դիմել Ռոբերտ Քոչարյանին՝ դատավոր Պարգեւ Օհանյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ: Արդարադատության խորհրդի որոշումը ուժի մեջ մտավ հրապարակման պահից:
Հիշեցնենք, որ Կենտրոն Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Պարգեւ Օհանյանի նկատմամբ կարգապահակյան վարույթ էր հարուցվել եւ, ըստ փաստաբան Հայկ Ալումյանի, բազմաթիվ խախտումներով իրականացրած ոչ թե ուսումնասիրության, այլ ստուգումների արդյունքում հայտնաբերվել էին ՚խիստ աննշան եւ հետեւանք չառաջացնող վրիպումներՙ: Արդարադատության խորհրդի որոշումը խորհուրդը չպարզաբանեց` խոստանալով դա անել մի քանի օր անց:
Այժմ, ինչպես ասում են, որոշումը Ռոբերտ Քոչարյանինն է: Կհերոսացնի՞ վերջնականապես Պարգեւ Օհանյանին՝ զրկելով նրան նորից արդարադատություն իրականացնելու հնարավորությունից՝ դատավոր աշխատելուց, թե՞ մեծահոգություն կդրսեւորի: Աղբյուր. a1plus.am
Եթե ես լինեի Պարգև Օհանյանի փոխարեն, ինչը ճիշտ է այդքան էլ հեշտ չէ պատկերացնելը, ես անգամ չէի էլ սպասի որևէ վերաբերմունքի Հայաստանի ամենամեծ թշնամու կողմից, այն է `Ռ.Ք.: Ինձ դուր եկավ Պարգևի քաղաքականությամբ զբաղվելու միտումները, քանի որ նրա պես սկզբունքային մարդկանց հիմա կարել ի է միայն մանրադիտակով գտնել: Իսկ նա արդեն ասել է տվել իր մասին: Մենք պետք է մեր ուժերի ներածի չափով վահան դառնանք նրա համար, չգիտեմ միգուցե հանրահավաք անենք ի պաշտպանություն նրա, կամ էլ նրան մղենք դեպի մեծ քաղաքականություն ու հետևորդ դառնանք:
Իսկ եթե ավելի կարճ և ամփոփ ասեմ, ապա մենք պետք է Պարգևին մեր ձեռքից բաց չթողնենք:
Կարծում եմ, որ այս գործում նաև մեծ ներդրում պետք է ունենա Ռոյալ Արմենիայի նախագահը և նրա հարազատները:

Հենց նոր տեղեկացա, որ ԱՄՆ կոնգրեսականները 27-ն ընդդեմ 21-ի հաստատեցին Հայոց Ցեղասպանությունն ընդունող թիվ 106 բանաձեւը…
Հաճելի լուր ցավալի դեպքերի կապակցությամբ… Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, որոնք կարողացան դիմակայել Թուրքիայի ու շիզոֆրենիկ Բուշի կամակորությունները:
Մանրամասն կարդացեք այստեղ (անգլերեն):
Երեկ Արմենիա Մարիոթ հյուրանոցում ՀՀ անակախության 16 ամյակի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ճիշտ է, նա այդ ելույթի ժամանակ դեռ չի տվել այն հարցի պատասխանը, որը շատերին է հուզում (առաջադրվում է նա որպես ՀՀ նախագահի թեկնածու, թե ոչ), բայց նա հակիրճ և միևնույն ժամանակ բովանդակալից անդրադարձ է կատարել Հայաստանի ներկայիս մարտահրավերներին և դրանց դիմանգրավելու տարբերակներին:
Նա շեշտել է այն 16-17 հեռուստաընկերությունների մասին, որոնց միջոցով հիմնականում կուրացվում է բնակչության մի ստվար զանգվածը և հետաքրքականն այն է, որ այս քիչ թե շատ պատմական կարևորություն ունեցող ելույթը մինչ այս պահը ոչ հեռուստաալիքով չի լուսաբանվել (ամեն դեպքում համահայկական ալիքներից ոչ մեկով, քանի որ ես հենց հիմա Վանաձորում եմ և ելույթի մասին իմացել եմ հեռախոսով և ինտերնետից):
Հարգելիներս, շատ մեծ տխրությամբ ձեզ պետք է հայտնեմ, որ երեկ երեկոյան հիվանդանոցում մահացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը՝ Յան Պորտերֆիլդը: Կյանքից հեռացավ մի մարդ, որն այդքան նվիրված էր իր գործին, մարդ, որը մեր ֆուտբոլի եւ մեր հավաքականի հաջողության համար նույնիսկ իրա առողջությունը չէր խնայում: Բոլորս էլ տեղյակ ենք այն մասին, որ Յան Պորտերֆիլդի գլխավորած մեր ազգային հավաքականը հասավ լուրջ հաջողությունների, որոնք ոչ այդքան հեռու ապագայում մեծ դեր կխաղային հայ ֆուտբոլի զարգացման մեջ: Ցավակցում եմ բոլոր հայ ֆուտբոլասերներին եւ սպասում՝ ձեր մեկնաբանություններին :
P.S. Վերջին ժամանակներս ինչ-որ շատ են նման տխուր լուրերը...
Իր կյանքի 71-րդ տարում իր տանը՝ Մոդենայում, վախճանվել է աշխարհահռչակ երգիչ Լուչանո Պավարոտին: Անցած տարի հանրաճանաչ երգիչ Լուչանո Պավարոտիի մոտ բժիշկները հայտնաբերեցին սարսափելի հիվանդություն՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ։ Սակայն 71-ամյա տենորի կնոջ՝ Նիկոլետա Մանտովանիի խոսքերով, Պավառոտին առյուծի պես պայքարում էր հիվանդության դեմ։ Երգչի կինը հայտնել է նաև, որ Պավարոտին ամենայն լրջությամբ պլանավորում է վերադառնալ բեմ և կրկին կազմակերպել արդեն սովորական դարձած ամենամյա «Պավարոտին և ընկերները» համերգը։ Սակայն դժբախտաբար, այս տարվա օգոստոսին, նրա վիճակը դարձել էր արդեն օրհասական:
Հարգելի F5 բլոգի անդամներ, սպասում եմ ձեր կարծիքներին՝ այս անսպասելի լուրի վերաբերյալ ... :(
Հարգելի ժողովուրդ,
Ինձ կողքից հուշեցին, որ կարելի է մի քիչ ավելի մոտիկից իրար ճանաչել… Հենց այս նպատակի համար էլ բացվել է «Բարեւ, ես եմ» բաժինը: Ով հեղինակ է (երնեկ իրենց) կարող են առանձին գրառումով «ներկայանալ» մյուսներին: Իսկ դեռեւս մեկնաբանները ստիպված են հենց այս գրառման մեկնաբանության մեջ գրել իրենց մասին ... մինչեւ կդառնան հեղինակ: Գրել այն, ինչ կցանկանային տեղեկացնել մյուսներին:
Ուրեմն, սկսենք ինձնից… ախր սկսելու բան չկա… պարզապես այցելեք իմ անձնական կայքէջը:
Այսքանը:
Հետաքրքիր բան է թարգմանությունը…
Ես առաջարկում եմ F5 բլոգի անդամներին (կարծում եմ այս բլոգի անդամ լինելը ենթադրում է նաեւ որոշակի համակրանք լեզվի նկատմամբ) ձեռնարկել մի փորձարարական թարգմանություն:
Սերգեյ Դովլատովը գրեթե հետմահու դարձավ ականավոր գրող. նրա գործերը ոչ միայն վերջապես տպագրվեցին Ռուսաստանում (սկզբում միայն ԱՄՆ-ում էր տպագրվում` Սովետն, իհարկե, մերժում էր), այլև դարձան աշխարհով մեկ շատ սիրված ու հարազատ: Ինքներդ կարող եք համոզվել՝ այցելելով ԱՅՍ ԷՋԸ: Դովլատովի ստեղծագործությունները թարգմանվել են շատ լեզուներով, նույնիսկ՝ ճապոներեն:
Եկեք չմոռանանք, որ այս տաղանդաշատ ստեղծագործողը 51%-ով հայ է: Մայրը հայուհի է, ընդ որում, իմ տպավորությամբ նա մորը շատ ավելի է սիրել ու գնահատել ամբողջ կյանքի ընթացքում:
Այնպես որ կարծում եմ ժամանակն է «վերականգնել արդարությունը» և թարգմանել նրա ստեղծագործությունները հայերեն:

Ողջույն բոլորիս: Եկավ սեպտեմբերի 1-ը: Մի քանի ժամից մեր դպրոցական երեխեքը կշտապեն դպրոց (գոնե կարոտած լինեն), իսկ ուսանողները՝ ուսումնարան կան ինստիտուտ կամ էլ համալսարան: Կրթօջախներ կշտապեն նաեւ մեր հարգարժան ուսուցիչները, դասախոսները, գիտնականները: Կյանքը նոր փուլ կմտնի: Շնորհավորենք բոլորին՝ անկախ ազգությունից եւ մաղթենք հաջող ուսումնական տարի՝ հատկապես 5 տարեկան առաջին դասարանցի հայ բալիկներին:
Քիչ առաջ ավարտվեց ֆուտբոլասերների կողմից երկա՜ր սպասված Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային դիտարժան հանդիպումը:
Ինչպես զգացվեց խաղի առաջին իսկ րոպեներից, մեր ֆուտբոլիստները փորձում էին իրենց բուռն գրոհներով գրավել հակառակորդի դարպասը, եւ հենց այդ փորձերից մեկն էլ ավարտվեց մեր ֆուտբոլիստների հաջողությամբ՝ 12-րդ րոպեին Ռոբերտ Արզումանյանի գլխով խփած գոլով: Մի խոսքով հանդիպման սկիզբն իմ կարծիքով բավականին խոստումնալից էր: Սակայն խաղի տեմպը միանգամից փոխվեց առաջին խաղակեսի 37-րդ րոպեին մեր դարպասին խփած Քրիստիանո Ռոնալդույի ոտքով խփած գոլից հետո:
Բայց, նկատեղժցի՞ք, թե ինչպես այս լուրջ…
- PhilosopherPhilosopher, եթե մտածում ես, որ սա…
- JojobaՃայթրուկ -» կոկտեյլ մոլոտովա՞
- JojobaՃայթրուկը լավ ձեւերով եւ շատ օգտակարությամբ…
- PhilosopherԺոժոբ, հաստատ եմ ասում, ես նյութվա…
- Philosopher