
Ուզում ես լավ քնել՝ կողակցիդ ճիշտ ընտրիր
«Հայաստանում մարդիկ քնի խանգարումներին լուրջ չեն վերաբերվում: Որեւէ մեկի մտքով չի էլ անցնի, որ անքնությունը կամ չափից շատ քնելը հիվանդություն է եւ կարելի է բժշկի դիմել: Շատերը մտածում են, որ մարդը էմոցիոնալ է կամ բնավորությամբ անհանգիստ, դրա համար էլ անկողնում անընդհատ շուռումուռ է գալիս ու չի կարողանում քնել: Սակայն քնաբանները պարզել են, որ քնի խանգարում ունեցող մարդկանց կյանքի տեւողությունը շատ ավելի կարճ է, քան նորմալ քնող մարդունը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց հանրապետության միակ քնաբան Սամսոն Խաչատրյանը: Պարզվում է, քնի խանգարումների հետեւանքով մարդիկ կարող են գիրանալ, նյարդային խանգարումներ ունենալ, ընդհուպ հիվանդանալ շաքարային դիաբետով:
Կարդում ենք Ա1+-ում.
Հայ ֆուտբոլիստները շարունակում են անպարտելի մնալ Երեւանում: Արդեն 6 միջազգային խաղում անընդմեջ մեր հավաքականները եւ ակումբները «Հանրապետական» մարզադաշտում պարտություն չեն կրել: Սա աննախադեպ արդյունք է:
«Փյունիկ» - «Դերի Սիթի» մրցավեճում այս ռեկորդը շարունակվեց: Հայաստանի չեմպիոնը հաղթեց 2:0 հաշվով, իսկ մինչ այս հաջող էին հանդես եկել Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները, «Արարատը» եւ «Բանանցը»: Վերջին 6 խաղերում մեր թիմերը դարպասը ընդամենը 1 գնդակ է խփվել, փոխարենը հայ ֆուտբոլիստները 7 անգամ գրավել են մրցակիցների դարպասը:
Հարգելի F5blog-ի անդամներ: Հուսամ դուք էլ կմիանաք հույժ կարեւոր միջոցառմանը: Խոսքը վերաբերվում է 32 հասարակական կազմակերպությունների միավորմամբ ծնված Էկոլոգիական հասարակական դաշինքի կողմից ս.թ. հուլիսի 26-ին, ժամը 18:00-ին Առնո Բաբաջանյանի արձանի հարեւանությամբ (Օպերայի շենքի մերձակայքում, Կարապի լճի մոտ) նախատեսվող բացօթյա մամուլի ասուլիս-ակցիային՝ զսպելու մեր «էլիտաների» ագահության հետեւանքով բոլորիս սպառնացող էկոլոգիական աղետը, այն է՝ քաղաքի կանաչ տարածությունների եւ պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը: Մեր մասնակցությամբ եկեք թույլ չտանք, որպեսզի իշխանիկները Երեւանը վերածեն ասֆալտա-բետոնային անապատի:
Միջոցառման մանրամասնություններին ծանոթանալու եւ վերոնշյալ դաշինքի կողմից ձեւակերպված երեւանցիներին դիմումն ընթերցելու համար խնդրում եմ սեղմել այստեղ:

Հ.Գ. գրառումը խմբագրվել է F5-անձնակազմի կողմից:
Հարգելի F5 բլոգի այցելուներ, եթե ունեք առաջարկություն (ներ) կապված F5 բլոգի հետ, խնդրեմ, գրեք այստեղ:
Ձեր երկխոսությունը ինձ հուշեց, որ կարելի է ավելացնել առանձին մի բաժին՝ F5-բլոգի անդամների “թափանցիկ” շփման համար (դե, “թաքնված” խոսակցությունների համար կարող էիք օգտվել անձնական նամակագրությունից): Ձեր կարծիքները, փլիզ:
Իհարկե, երկու ձեռքով կողմ եմ, Ձեր ասած «թափանցիկ» խոսակցությունների համար բացված բաժինը, ոչ միայն ցանկալի, այլև անհրաժեշտ է:
Հիմա անցնեմ Քո հետքերով-ի (դե չի հնչում, էլի, խորհուրդ կտամ սա դարձնել Ձեր ստորագրությունը) առաջարկությանը՝ հույզիկների վերաբերյալ: Ինքս դեմ եմ, թեեւ այդ հնարավորությունը կա: Ինչո՞ւ. որ չվերածվի ֆորումի, որտեղ ավելի շատ ծիծաղիկներ կան, քան բառեր: Թեեւ որ բոլորովդ ցանկանաք, ես էլ գուցե մտափոխվեմ:
Այս մասին ի՞նչ կասեք, հարգելի բլոգի անդամներ:
Խնդրում եմ քաղաքական աստառ չտալ այս գրառմանը, բայց հետաքրքիր կլիներ լսել Ձեր կարծիքները:
Մտահոգված լինելով ԱՄՆ նախագահ կրտսեր Բուշի աշխարհը տրոհող եւ խաղաղության հիմքերը խարխլող քաղաքականությունից, ես օրերն եմ հաշվում, թե ինչքան է մնացել իրեն աշխարհի ոստիկան հոչակած այս պարոնի նախագահական լիազորությունների ավարտին:
Կարող եք դուք էլ տեղեկանալ: Խնդրեմ.
Ողջունում եմ F5 բլոգի բոլոր անդամներին եւ իմ շնորհակայությունը հայտնում հատկապես Քաղաքացուն, որն ուրախացնում է շաբաթական 1-2 անգամյա «պոռթկումներով»:
Այս հայտարարությունն ուղղված է F5 բլոգին անդամակցած այն անձանց, ովքեր մեր բլոգին անդամակցելուց եւ իրենց կայքերի հղումները տեղադրելուց բացի (այն էլ՝ շաբաթներ առաջ) որեւէ այլ տեսակի ակտիվություն մինչ օրս չեն դրսեւորել: Գուցե նաեւ զբաղված են անձնական նամակագրությամբ, ես տեղյակ չեմ (ամեն դեպքում ինձ չեն գրել): Միտքս պարզեցնելու համար, շարադրում եմ խոսքս որպես առաձին խորհուրդներիս թվարկում.
1. F5 բլոգը գրառումների, մեկնաբանությունների, եւ, ընդհանուր առմամբ, տարբեր մտքերի եւ կարծիքների համադրման/հակադրման կայք է, եւ ոչ թե անձնական կամ այլ տեսակի կայքի հղումները ցուցադրելու գովազդային տաղավար:
2. Դուք կարող եք Ձեր կայքերի հղումները տեղադրել հենց այդ նպատակի համար ստեղծված տարբեր այլ տեսակի կայքերում, սակայն ոչ F5 բլոգում: Օգտվելով առիթից, խորհուրդ կտայի SEO Directory-ն, SEO Topsites-ը եւ F5 Directory-ն, որոնք ԴԵՌԵՎՍ անվճար են:
Եվս 1-2 խորհուրդ կամ առաջարկություն.

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մեջբերում «Առավոտ»-ի «Մետրոյից օգտվելը վտանգավոր է» հոդվածից…
Գնացքավարներն ահազանգում են, որ մետրոն կարող է հազարավոր մարդկանց կյանք խլել, քանի որ գնացքներն անսարք են, ռելսերը՝ մաշված:«Այսօր Երեւանում մետրոյով երթեւեկելը խիստ վտանգավոր է: Ամեն պահի սպասվող անկանխատեսելի վթարը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ կարող է դառնալ»,- «Առավոտին» այսպես ներկայացրին առաջին հայացքից անվտանգ թվացող Երեւանի մետրոպոլիտենի վիճակը մետրոյի 59 մեքենավարները: Պարզվում է, մետրոյով երթեւեկելն այնքան վտանգավոր է, որ աշխատակիցները խոստովանում են. «Մենք մեր հարազատներին արգելել ենք մետրոյից օգտվել, հո մենք մեր թշնամին չե՞նք: Ամեն հերթափոխից առաջ խաչակնքվում ենք, որ այդ օրն էլ ողջ-առողջ մեր ծառայությունն ավարտեցինք»: Մեքենավարների ներկայացմամբ, գնացքներն ու ռելսերն այնքան վաղուց չեն վերանորոգվել, որ դրանց շահագործումն արդեն անհնար է դարձել: Աշխատակիցները հավաստում են, որ այս պահին մետրոպոլիտենում աշխատող բոլոր 10 գնացքներն էլ վերանորոգման խիստ կարիք ունեն. «Տասնյակ դեպքեր են եղել, երբ ընթացքի ժամանակ գնացքի շատ կարեւոր դետալ է կոտրվել ու վթարից մի կերպ փրկվել ենք: Բայց մի օր արդեն անհնար կլինի շարքից դուրս եկած գնացքները ղեկավարելը»:
Նոր հետազոտություններով պարզվել է, որ եթե աղջիկները իրենց հայրիկների հետ ջերմ հարաբերություններ են պահպանում, ապա իրենց երկրպագուներին ընտրելիս փորձում են նրանց արտաքինը նմանեցնել իրենց հայրերի արտաքինին, իսկ որքան շատ նմանություն են գտնում, այդքան հավանական է դառնում, որ “թեկնածուն” կարժանանա նրանց հավանությանը:
Նույն գիտնականները փորձել են պարզել նաեւ, թե հատկապես ի՞նչ արտաքին առանձնահատկություններ են փորձում գտնել աղջիկները եւ պարզել են, որ խոսքն առաջին հերթին վերաբերվում է դիմագծերին, քթի ձեւին, կզակին եւ աչքերին:
Հետազոտության մանրակրկիտ արդյունքների մասին կարող եք ծանոթանալ, այցելելով http://www.medlinks.ru/article.php?sid=29553

Համբույրը՝ ամենահաճելի պաշտպանությունն է ստրեսի և կարիեսի դեմ...
Դրանք ուղղակի բառեր չեն, այլ գիտական փաստարկներ, որոնք մեզ ներկայացնում են գերմանացի գիտնականները:
Բազմաթիվ ատամնաբույժների կարծիքով, հաճախակի և երկարատև համբույրները նպաստում են կարիեսի վերացմանը:
Մեր շուրթերը գրեթե 100 անգամ ավելի զգայուն են, քան մեր մատների ծայրամասերը: Իսկ համբույրները գործի են դնում ավելին քան 34 մկաններ (այդ թվում. 12՝ շրթունքների շրջանում և 17՝ լեզվի վրա):
Կրքոտ համբույրներն ընդունակ են հասցնել սրտի կծկումները մինչև 1 րոպեում 150-ի, ինչը խթանում է թթվածնով գլխուղեղի համապատասխան բաժինների մատակարարումը: Արդյունքում մարդու մոտ որոշակի ժամանակով արագանում են մտածողական գործողությունները և, ինչու չէ, նաև նպաստում է ուշադրության կենտրոնացմանը: Համբուրվողի արյան մեջ բարձրանում է ադրենալինի մակարդակը, ինչն էլ իր հերթին ակտիվացնում է մտավոր և ֆիզիկական գործունեությունը:
- Jojobaսեքսը գերադասելի է, քանզի չի վնասում…
Հայեր, հիվանդ ժողովրդից առողջ երգի՞չ եք…
- F5-admin… - Վիշապմէ խատ էլ Էքզյուպերիի սիրահար.
Ժոժոբ, համ ասում ես չենք գնա,…
- PhilosopherԲանաստեղծությունը դո՞ւ ես գրել: Եթե հա,…
- Philosopher