F5-Բլոգ

Առողջ ծիծաղը երբեք ավելորդ չի լինում.
Դե ինչ հարգելի ընկերներ, ժամանակն է արթնանալ ձմեռային քնից եվ ապրել լիարժեք կյանքով. Ահա մի փոքր դրվաք մեր արդի կյանքից.

Բան չմնաց… ժամեր անց պատմություն կդառնա նաեւ 2010-ը՝ իր հաջողություններով եւ բացթողումներով, ձեռքբերումներով եւ կորուստներով, ուրախ եւ տխուր դրվագներով: Ցանկանանք, որ 2011-ի ավարտին այդ տարվա մասին հիշելիս հաջողությունները գերակշռեն բացթողումներին, ձեռքբերումները՝ կորուստներին, իսկ ուրախ պահերը՝ տխուրներին:



Շնորհավոր Նոր Տարի…
Չար լեզուները պնդում են, որ Գագիկ Բեգլարյանը հեչ էլ չի հեռացել քաղաքապետարանից, եւ գիշերով, երբ բոլոր պահակները քնած են նա դերվիշի շորեր հագած շրջում է «իր» շենքի միջանցքներով, հրամաններ տալիս, ընդունելություններ կազմակերպում .... մի խոսքով դա միայն մեր աչքերին են թոզ պչում. Դեեե… զարգացնել այս միտքը կարելի էր ավելի երկար ու տքնաջան, բայց կփորձեմ շատ չչարաշահել ձեր համբերությունը եվ փորձել միտքս արտահայտել 5 նախադասությամբ /նու մաքսիմում 6 կամ 7/.
երազանքԻնչ կցանկանայի տեսնել 2011-ին: Հասկանալով, որ թվարկած ցանկություններս սին են, այս գրառումս կտեղադրեմ «Հումոր» բաժնում:
Յութուբում 2010 թվականի ամենաթեժ (ամենահաճախ դիտված) 10 վիդեո-կլիպներից 4-ում (այդ թվում՝ 1-ին հորիզոնականում) հայտնվել է դեռահաս Ջաստին Բիբերը, 1-ում՝ (2-րդ տեղում)՝ Շակիրան, 2-ում՝ Էմինեմը (այդ թվում 1-ում՝ Ռիհանայի հետ), 2-ում՝ Լեդի Գագան (1-ում՝ Բեյոնսի հետ) եւ 1-ում՝ Ռիահանան:
Չեմ պատրաստվում մեկնաբանել ... միայն կհավելեմ, որ վերնագիրն իմն է եվ ես ամաչում եմ, որ ՌՖ-ի քաղաքացի եմ.

Եվս մեկ փաստ, որի մասին դեռեւս չեմ հանդիպել ոչ մի ԶԼՄ-ում՝ կենտրոնի գետնանցումներից մեկում սպանվել է մեկ մոսկվայի հայ - 15 դանակի հարված եվ ...

Հեքիաթ շարքից

Նա գիտեր Կապույտ ճնճղուկների արահետի տեղն այնպես, ինչպես մեզանից յուրաքանչյուրը: Ինչպես բոլորս` նա մտածում էր, որ մի օր կգնա այնտեղ, երբ բոլոր գործերն ավարտի:

Մարդը գտնվում էր ճանապարհի կեսին: Ու, թեպետ, ենթադրաբար, ոչ ոք չգիտեր, թե նա ոնց էր մտածում, սակայն հավանականությունների տեսության համաձայն` նա հենց այդպես էլ մտածում էր:

Նման մարդիկ, սովորաբար նիհար ու բարձրահասակ են լինում` դեմքի անհետաքրքիր դիմագծերով ու անհասկանալի արժեհամակարգով: Նման մարդկանց մտահայելուց, սովորաբար, որևէ հետաքրքիր կերպար կամ միտք չեմ կարողանում երկնել:

Նրան առաջին հայացքից բարետես չէիր անվանի: Ավելին: Առաջին հայացքից պարզ էր դառնում ճշմարտությունը, որ Մարդը չափազանց անհետաքրքիր ու ամենակարևորը` անհրապույր անձ է: Բայց դա միայն առաջին հայացքից:
Մարդը մտածում էր բոլորի ու ամենքի մասին: Աշխարհն առանց նրա կդադարեցներ իր պտույտը, և այդ պարզ ճշմարտությունը չափազանց լավ հայտնի էր Մարդուն: Ամեն առավոտ նա աշխարհին բարի լույս էր ասում` նրա զարգացման ընթացքում հսկայական ներդրում ունենալու գիտակցությամբ:

Մարդը չափազանց զբաղված էր: Նրա ձեռքին էին նայում իր ընտանիքի անդամները, ընկերներն ու բարեկամները, մի խումբ այլ մարդիկ, ու, ընդհանրապես, աշխարհը:
Հեքիաթ շարքից

Ի՞նչն էր ինձ խանգարում գնալ Կապույտ ճնճղուկների արահետ: Ես գիտեի դրա տեղն ու քանիցս եղել էի այնտեղ:

Դա մի տեղ էր, որտեղ իմ լրջությունն ինձնից օտարվելով` վերածվում էր պատումի:

Մի տեղ, որտեղ ծղոտից խրճիթ կար ու շաքարից լուսամուտ:

Տեղ, որտեղ անտառը թավ էր, օդը` համեղ, քարը` փափուկ:

Այնտեղ ժայռից կաթ ու մեղր չի բխում, որովհետև ես չեմ սիրում կաթ: Փոխարենը շոկոլադի գետեր կան, որոնք հոսում են խրճիթիդ կողքով:

***
Ալիկ ՍարգսյանԳագիկ Բեգլարյանի հրաժարականի մասին չխոսեմ. բոլորս էլ տեղեկացված ենք այս դեպքի մասին: Սակայն հետաքրքիր է ոստիկանապետի մոտեցումը.

«Մենք հետաքրքրվել ենք համապատասխան մամլո ծառայությունից, որտեղ մեզ ասել են, որ թերթում տպագրվածը դեպքի առթիվ չափազանցված է եղել: Անձի առեւանգում կամ մարմնական վնասվածք այս պահին չկա: Չկա նաեւ հայտարարություն տվող, տուժող որեւէ մեկը չի ճանաչվել: Ուղղակի դեպքի մասին զեկուցվել է Հանրապետության նախագահին: Ուղղակի մենք չունենք տուժող եւ նման հաղորդագրություն, թե նրան առեւանգել են, ծեծել են: Նա մարմնական վնասվածք չունի, այս պահին որեւէ բան ավելացնել չեմ կարող» ,-«Ա1+»-ին ասաց նա:

Էջ 3/62 • « Առաջին  <  1 2 3 4 5 >  Վերջինը »

Հոդվածի հրապարակում

Կառավարման վահանակ




Հիշե՞լ  

Հիշեցնել գաղտնաբառը

ՀՀ Սահմանադրություն

Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն... Շարունակեք ծանոթանալ Ձեր սահմանադրական իրավունքներին...

Ընտրել
էջի ձեւավորումը



My Facebook Page