F5-Բլոգ

Հարգելի ընթերցող,

Ես բոլորովին վերջերս եմ սկսել այցելել և քիչ թե շատ ակտիվորեն մասնակցել F5-ի նման, հաղորդագրությունների տեղադրման և թեմաների քննարկման էլեկտրոնային համակարգերին: Ճիշտն ասած սկզբից այդքան էլ լավ չէի հասկանում blog-երի իմաստը և համարում էի դրանց, որպես պարզապես ժամանակի անտեղի վատնում: Բայց հետո, երբ ավելի խորը և հանգամանալից մտածեցի, հասկացա, որ ամբողջ աշխարհում, և հատկապես Հայաստանի նման ոչ այդքան էլ ազատ ԶԼՄ-ներ ունեցող երկրներում, blog-երը կարող են զգալի դեր խաղալ տեղեկատվության տարածման, մտքերի ազատ արտահայտման եւ փոխանակման մեջ, ինչու չէ նաև բազմաթիվ հարցերի լուծման գործում:

Բլոգերի մեծ աշխարհում F5-ին մաղթում եմ մշտական թարմություն և անկրկնելիություն:

Դեռ էլի կհանդիպենք…
Ժողովուրդը հույսը կտրել էր, որ մայիսի 12-ից հետո ինչ որ մի փոփոխություն կլինի սովորական հայ մարդու կյանքում: Ու ճիշտ էլ արել էր: Փոփոխություն, իհարկե, եղավ: Այն եղավ, որ միջազգային դիտորդները հանկարծակի “կուրացան“: Ու իշխանությունը դրանից ցնծումների մեջ է, ցնցվում է հաճույքից: Երեվի մեր գիտունները տեղյակ չեն, որ հենց այնպես ոչ մի բան չի եղել: Դա դեռ հարց է՝ չեն տեսե՞լ, թե՞ համաձայնվել են լռել, փոխարենը ստանալով կոնկրետ երաշխիքներ որոշ խնդիրների հետ կապված: Հավատացած եմ, որ եթե եվրոպացիք իրենց չտեսնելու տեղ են դրել, ապա ավելի վատ Հայաստանի համար: Առաջ գոնե երեսով էին տալիս, թե՝ դուք ընտրություն անել չգիտեք: Հիմա իրենք էլ են հույսները կտրել ու իրավացիորեն մատածում են՝ դուք, Ձեր երկիրը, գնացեք, ինչ ուզում եք արեք: Ուզում եք իրար կերեք: Ուզում եք երկիրը ՏԵՑ-ի կռուգ սարքեք, կամ էլ ով Ձեր միտինգներին հանդգնի չներկայանալ, լուսամուտից ցած նետեք: Մեր կառավարությունն ու երեսփոխանները իրենց դրել էին ջայլամի տեղ, ու Եվրոպայից իրենց սկսեցին գովել, թե՝ էս ինչ սիրուն թռչուն եք:
f5Կարծում եմ, լսելով F5-բլոգ անվանումը, Ձեզ մոտ հարց կառաջանա, թե ինչ է նշանակում F5-ը:

Անկեղծ ասած, մի քանի օր մտածում էի, թե ի՞նչ անուն շնորհեմ այս բլոգին: Մտքովս տարբեր անուններ էին անցնում, սակայն ոչ մեկը չէր գոհացնում:

Ի վերջո կանգ առա «F5»-ի վրա: Դուք հաճա՞խ եք օգտվում Ձեր համակարգչի ստեղնաշարի F5-ից (Refresh): Չգիտեմ, դուք ոնց, սակայն ես օգտվում եմ շատ հաճախ: Եվ պատահականորեն, որոշեցի մեր բլոգին անվանել F5՝ որպես թարմության (կամ թարմացման) խորհրդանիշ: Ախր շատ եմ ուզում, որ բոլորիս կյանքը միշտ թարմացվի տարբեր հաճելի անակնկալներով:

Այսքանը.
Համակարգչային տեխնոլոգիաների զարգացմամբ շուկայում MS Internet Explorer (IE)-ի կողքին ի հայտ եկան մի շարք բրաուզերներ, որոնք իրենց հնարավորություններով եւ որակով վաղուց արդեն իրենցից ետ են թողել Մայքրոսոֆտի հանրահայտ IE-ը, հատկապես IE 6.0-ը (որով օժտված է MS Windows XP-ն) եւ ավելի հին տարբերակները:

Անձամբ ես օգտվում է Mozilla Firefox-ից: Փորձեք, եւ ինքներդ կհամոզվեք Firefox-ի առավելությունների մեջ: Եվ արտաքին տեսքը, եւ էջերի ներկայացման որակը, եւ այն բազմապիսի լրացուցիչ հնարավորությունները, որն ընձեռում է Firefox-ը, վերջինս դարձնում են անհամեմատ ավելի կատարելագործված ծրագիր:

Եվ ամենակարեւորը՝ մարդիկ նույն տեղում չեն դոփում, այլ համարյա ամեն շաբաթ ավելացնում նոր հնարավորություններ եւ թարմացումներ: Իրական F5!!!
Մեր անձնակազմը շատ մոտ է F5-բլոգի վերջնական թողարկմանը: Կարծում ենք, որ F5-բլոգն օժտված է ժամանակակից բլոգային համակարգերին հատուկ բոլոր ծառայություններով: Մենք հոգացել ենք, որպեսզի մեր բլոգն ամբողջությամբ Ձեզ մատուցվի մեզ հարազատ հայերեն լեզվով: Եթե, այնուամենայնիվ, մեր թարգմանությունները կամ որոշ տերմինների ներկայացումը Ձեզ թվում է խրթին կամ սխալ, խնդրում ենք անհապաղ տեղեկացնել մեզ այդ մասին:

Առայժմ խորհուրդ կտայինք մանրամասն ծանոթանալ F5-բլոգի առանձնահատկություններին, ինչպես նաեւ ընթերցել հաճախակի տրվող հարցերի բաժինը:

Կանխավ շնորհակալ ենք:
Հարգելիներս,

Հյուրամատյանում դուք կարող եք գրառել Ձեր ցանկությունները, մաղթանքները, խորհուրդները եւ, ընդհանուր առմամբ, այն ամենը, ինչն, ըստ Ձեզ, ավելի հարմար կլինի, եթե հայտնվի հենց այս էջում:

Շնորհակալություն

Էջ 70/70 • « Առաջին  <  68 69 70

Հոդվածի հրապարակում

Կառավարման վահանակ




Հիշե՞լ  

Հիշեցնել գաղտնաբառը

ՀՀ Սահմանադրություն

Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն... Շարունակեք ծանոթանալ Ձեր սահմանադրական իրավունքներին...

Ընտրել
էջի ձեւավորումը



My Facebook Page