F5 Բլոգ

Զգուշացեք բանկերից - ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ
Տարիներ առաջ ընկերներիցս մեկը, ով վերջին 2 տարին ապրում էր ԱՄՆ-ում ժամանեց Երեւան: Երբ խոսք գնաց այն ամենի մասին ինչով կարելի է զբաղվել այնտեղ, հիշեցինք մեր ազգի «լավագույն» շերտի բնորոշ  գծերի մասին /այդ թվում նաեւ քցելու/, եվ հենց այդ ժամանակ էր, որ ընկերս նշեց, որ Հայաստանի «քցոցին» լոկ խախուպար է համեմատած ամերիկյան տարբերակների հետ: Իմ բոլոր պնդումները, որ ԱՄՆ-ում օրենքը գործում է, եվ այն ինչ կատարվում է ԱՀՍՏԵՂ չի կարող ոչ մի դեպքում պատահել ԱՅՆՏԵՂ: Բայց ընկերս պնդում էր, որ նույնիսկ գործող օրենքի պայմաններում ԱՅՆՏԵՂ որեւէ բիզնես դնելը, կամ ուղղակի մարդկանց հավատելը բավականին ռիսկային է:

Այ հենց այս վերջինի մասին էլ կուզենայի խոսել այս հոդվածի շրջանակներում:

Իհարկե շատ ավելի լավ կլիներ կատարել մի աղբողջական անալիզ, ընտրել որոշակի չափորոշիչներ եվ կատարել համեմատական անալիզ բոլոր /կամ գոնե մի քանի/ հայաստանյան բանկերի, բայց սա չի իմ հոդվածիս նպատակը: Ընդամենը կուզենայի ձեր հետ կիսվել վերջին մի շաբաթվա երեւանյան մի քանի բանկերում կոտակած իմ սեփական փորձով;

ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ / ARDSHININVESTBANK / /գլխամաս/

Սովետական բանկերից մեկի /Հայագրոբանկ/ հիմքի վրա ստեղծված մի բանկ, որի ակտիվ կլիենտն եմ ես հանդիսանում ամենաքիչը 10 տարի: Ժամանակին այս բանկը առաջիններից էր, ով սկսել կիրառել մի «գործիք», որի անհրաժեշտությունից դրդված ես մինչ այսօր աշխատում եմ նրանց հետ: Չեմ կարող ասել, որ սպասարկում բարձր հիմքերի վրա է, քանի որ տվյալ բանկի/կամ ավելի ճիշտ մասնաճյուղի, քանի որ 99 տոկոս դեպքերում ես աշխատել եմ այս մասնաճյուղի հետ/ թերություններից հենց առաջինն իրենց պերսոնալն է:

1. Նախ այն որ սպասարկման բաժնի աշխատակիցները «շատ միակողմանի մասնագիտացած են», եթե նա աշխատում է ավանդների հետ - ապա ավելի հաճախ տեղեկություն չունի փոխանցում ստանալուց կամ ուղարկելուց, եւ հակառակը: Բացառությամբ մեկ աշխատակցուհուց, ում հետ ես միշտ աշխատում եմ մնացածը համարյա միշտ պրոբլեմներ ունեն տարբեր գործարքներ անելիս: Որպես արդյունք, կլիենտը ստիպված է լինում ժամերով սպասել, մինչ տվյալ աշխատակցուհին գնում է շեֆի կամ մեկ ուրիշտ մոտ եվ խորհրդակցում ինչպես ավարտել գործարքը:

2. Գործի սխալ /ըստ իս/ կազմակերպում /այլ բանկերում  այն ավելի արագ է եվ արդյունավետ/

Եթե կլիենտին պետք է ասենք գումար մուտքագրել քարտի վրա, ապա դու ստիպված ես սպասել որեւէ մի աշխատակցուհու մոտ /հերթը ամեն մեկը մոտ առանձին է/, մոտ 30 րոպս սպասելուց հետո քեզ տեղեկացնում են, որ իրենց կլիենտները գնացել են «կասսա» եվ նա չի կարող սպասարկել քեզ, քանի որ «համակարգից» չի կարող դուրս գալ: Խնդրում են սպասել կողքի սեղանի մոտ: Նույնը պատմությունը կարող է կրկնվել եվ այնտեղ: Մինչեւ որ գործին է խառնվում սպասարկման բաժնի վարիչը /միակ տղամարդ աշխատողը/, որից հետո դու արդեն սպասում ես նույն աղջկա մոտ, բայց հաստատ իմանալով, որ քեզ ՕտՖուտբոլիտ էլ չեն անի:

Եվ այս ամենը, որպեսզի ասենք 30 դոլար դնես քարտիդ վրա, ավելի ճիշտ որպեսզի այդ փաստաթուղթը լրացվի, որից հետո նոր միայն դու գնում ես «Կասսա», եվ բախտավոր մարդ կլինես եթե այնտեղ հերթ չլինի:

Հարկավոր է նշել, որ սպասարկման բաժնում, որն էլ հենց զբաղվում է ֆիզ. անձանց հետ, աշխատողների քանակը ակնհայտ չի բավարարում հաճախորդներին առանց հերթ սպասարկելու համար: Վերջին մի քանի տարիների ընթացքում միայն մատների վրա կարող եմ հաշվել այն դեպքերը երբ բանկ այցելությունը տեւել է 30-40 րոպեից պակաս: Ավելի հաճախ այն տեւում է 1 ժամից ավելի: Բաժնի աշխատակցուհինը ակհայտ դժգոհ են իրենց ծանրաբեռնված աշխատանքից, որն էլ տեղին անտեղին անդրադառնում է հաճախորդների սպասարկման որակի վրա՝ ավելի պարզ ասած հաճախ կարելի է ականատես լինել կոպիտ կամ անբայրացակամ վերաբերմունքի:

Ինչպես իրենք, բանկի աշխատակիցներն են ասում, բանկի ղեկավարությունը չի ուզում նոր հաստիքները բացել եվ աշխատողներ ավելացնել, իսկ իրենց բոլոր պնդումներին, որ գործն ավելացել է, եվ իրենք չեն հասցնում   - պատասխանում են՝ «Ավելորդ փող չկա» /սա իրենց խոսքերով/:

Մի խոսքով Սպասարկման բաժնում ակնհայտորեն չեն հերիքում աշխատողները, էլ չեմ խոսում, որ նրանց առնվազն 30-50 տոկոսը չի  տիրապետում ֆիզ. անձանց հետ աշխատանքի բոլոր գործիքներին, որի արդյունքում +10-25 րոպե տարբեր կոնսուլտացիաների վրա:

Վերջին անգամ բանկ էի եկել ժամը 15:40-ին: Հերթս հասավ 16:10-ի կողմերը, այն էլ Ալբերտի /Բաժնի վարիչի/ միջամտությունից հետո: 16:50 ստիպված եղա դադարեցնել աշխատանքները եվ ամբողջ գործը տեղափոխել հաջորդ օրվա, քանի որ այդ պահի դրությամբ կատարվել էր միայն գործի 50 տոկոսը /բանկը փակվում է 17:00-ին/:

3. Զգուշացեք այս բանկից, եթե պատրաստվում եք այնտեղ փող պահել

ա/ նախ հաշիվ բացելն վճարովի, եվ այն էլ ոչ էժան: Ի տարբերություն այլ բանկերի այս բանկում հաշիվ բացելն 5000 դրամ արժե, պլյուս պետք է ունենալ հաշվի վրա նվազագույն մնացորդ եվս 5000 դրամ: Եթե տարեկան շարժ չի լինում, ապա դուք տուգանվում եք, եթե չեմ սխալվում 5000 դրամի չափով: Եվ որ ամենակարեւորն է ամեն մի հաշիվ բացելու համար հարկավոր է անցնել նույն էտապներով՝ ասենք եթե ուզում են բացել դրամային ընթացիկ հաշիվ - ապա 5000 +5000 դրամ, եթե դոլարային ընթ. հաշիվ՝ կրկին նույնի պրոցեսը կրկնվում է:

Ի տարբերություն 100 մետր հեռավորության վրա գտնվող Ամերիա բանկում հաշիվ բացելն արժե 1000 դրամ, նվազագույնը նույնպես 1000 դրամ է, եվ որ ամենակարեւորն է մեկ հաշիվ բացելով դուք ունենում եք եվ դրամային եվ դոլարային հաշիվ: Կասեք գովա՞զդ է, բնավ՝ ոչ:

Եվ ամենագարշելին, որ անկախ նրա, թե ինչ վաղեմության է ձեր հաշիվը /1 ամիս, թե 10 տարվա/ դուք պարտավոր եք ամեն մի հաշիվը փակելու համար վճարել 2500 դրամ բանկին:

Կատարեք հետեւոթյուններ

Ասեմ ավելին: ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ այն բացառիկ բանկերից մեկն է, որն կանխիկ մուտքագրած գումարը հանելիս ձեզնից պահում է 0.5 % կանխիկացման վճար: Պատկերացնում եք,  դուք կանխիկ իրենց գումար եք տվել, իսկ հետ պահանջելիս դուք պարտավորվում եք վճարել բանկին կանխիկացման վճար:

Անձամբ ես ստիպված եղա վճարել բավականին մեծ գումար, քանի որ անտեղյակ էի բանկի այս նորամուծության մասին: Ինչպես ասեցի, ես այս բանկին հին կլիենտներից եմ, եվ վերջին անգամ նմանատիպ գործարք կատարելիս նման բան չի եղել /եվ ընդհանրապես իմ աշխատած ոչ մի բանկում ես նման բանի չեմ հանդիպել/, բայց ինչպես ինձ համոձում էր բանկի կառավարիչը «Վերջին ժամանակներս միշտ էլ այդպես է եղել»: Բայց ինչպես նշեց աշխատակցուհիներից մեկը միայն վերջին տարիներն է մտցվել այս կարգը:

Եւ ընդհանրապես, երբ ես այս բանկում հաշիվ էի բացում երկար տարիներ առաջ /նրանք դեռ ԱՐԴՇԻՆԲԱՆԿ էին կոչվում/ ոչ հաշիվ բացելն էր վճարովի, ոչ փակելն, ոչ էլ կանխիկ գումարը բանկից ստանալն էր կանխիկացում կոչվում: Ինչ է ստացվում, որ բանկի միակողմանի ինչ որ կարգեր է փոխել, որին ես որպես կլիենտ չեմ տեղեկացվել, կամ համաձայնություն տվել:

Լավ, ամեն դեպքում ... սա ընդամենը խոսում է բանկի «պարյադոչնոստի» մասին: Ցավում եմ, բայց դառնալով «Առաջին դեմքերի սիրելի բանկն» դառնալուց հետո բանկի քաղաքականությունը փոխվեց: Ցավալի է ... անկախ ամեն ինչի /նոր վերանորոգման, մասնաշենքի եվ կահավորման/ մեկ է ներս մտնելիս եվ աշխատակիցների հետ շփվելուց հետո հասկանում ես, որ դու ընդամենը նախկին սովետական Հայագրոբանկ ես եկել  - նույն գյուղական միջավայրը

Հաջորդ հոդվածս նվիրված է լինելու Յունիբանկ-ին

Ռեալ-Բարսելոնա. կրքերը բորբոքվում են
Այսօր դարձյալ միմյանց են հանդիպելու Մադրիդն ու Բարսելոնը: Ոչ թե զուտ ֆուտբոլային թիմերը, այլ՝ քաղաքները: Թեեւ, միայն իսպանական այս երկու քաղաքների մեջ չէ պայքարը, այլ՝ Իսպանիա եւ Կատալոնիա: Եթե ավելի հեռուն գնանք, կգանք-կհասնենք մինչեւ Հայաստան, որովհետեւ մեզնից մի մասը Ռեալի երկրպագուներ են, մյուսները՝ Բարսայի:

Այ թե խա՜ղ կլինի: Տեսնենք, թե ինչպես կավարտվի (ես գտնում եմ, որ Ռեալը կհաղթի 3-1 հաշվով:

Սերժ Սարգսյանի ստրասբուրգյան ելույթը
Առանց թաքցնելու կարող եմ ասել, որ ԵԽԽՎ) լիագումար նիստում Սերժ Սարգսյանի ելույթը լավ մշակված էր եւ խելամիտ:

Եթե դեռ չեք ծանոթացել ելույթի տեքստին, ապա այն կարող եք կարդալ ներքեւում:

Պարո՛ն Նախագահ,

Պարո՛ն Գլխավոր քարտուղար,

Վեհաժողովի հարգարժա՛ն անդամներ,

Նախ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում ժողովրդավարության արմատավորման գործում առանցքային դերակատարում ունեցող այս կազմակերպության` Եվրոպայի խորհրդի հեղինակավոր ամբիոնից եվրոպական լսարանին խոսք հղելու հնարավորության համար:

Քսան տարի առաջ, 1991 թվականի սեպտեմբերին, Հայաստանը հռչակեց իր անկախությունը՝ հասնելով բազում դարերի ու սերունդների երազանքի իրականացմանը եւ վերստին միանալով ինքնիշխան պետությունների հանրությանը: Տասը տարի անց, 2001 թվականին, Հայաստանն անդամակցեց Եվրոպայի խորհրդին՝ վերահաստատելով իր պատմական ու մշակութային պատկանելությունը եվրոպական ժողովուրդների ընտանիքին: Եվ այսօր ես այստեղ հիշատակում եմ այդ նշանակալի հոբելյանները՝ վերջին երկու տասնամյակներում մեր ժողովրդի ու պետության նվաճումների համար հպարտության զգացումով:

Իմ ժողովուրդն անցել է ամենատարբեր բռնապետական համակարգերի միջով եւ հենց այդ պատճառով լավ գիտի ազատության գինը: Իմ ժողովրդի պատմությունը արարման ու պայքարի պատմություն է: Ազատություն եւ խաղաղություն՝ ահա դարերի մեր երազանքը, եւ մենք գնում ենք մեր երազանքի իրականացման ճանապարհով:

Հայաստանի ժողովուրդը կատարել է իր պատմական եւ անշրջելի ընտրությունը: Եվրոպային մերձենալու մեր ճանապարհը ո՛չ միայն ունի առանձնահատկություններ, որոնք բնական են, այլեւ լրացուցիչ բարդություններ, որոնք բնական չեն (օրինակ՝ Հայաստանի դեմ իրականացվող արհեստական եւ ապօրինի շրջափակումը մեր երկու հարեւանների կողմից): Բայց բոլոր դժվարություններով հանդերձ՝ մեր հասարակությունը գիտի, թե ուր է գնում եւ ինչու է ընտրել զարգացման հատկապես այդ ուղին: Մենք վերադառնում ենք եվրոպական քաղաքակրթական-մշակութային տարածք, որտեղ եղել ենք դարեր շարունակ` ակունքներից սկսած:

Այո՛, Եվրոպայի խորհուրդը մեր ընդհանուր արժեհամակարգի ինստիտուցիոնալ մարմնացումն է: Իր առաքելությամբ այն ընդգրկում է ողջ մայրցամաքը՝ փաստացիորեն սահմանելով Եվրոպան ոչ թե որպես սոսկ աշխարհագրական եզրույթ, այլ առաջին հերթին` որպես ընդհանուր արժեքների ու ինքնության մշակութային-քաղաքակրթական տարածք:

Ժամանակին իմ ժողովուրդը շատ թանկ է վճարել այդ արժեքներն ու գաղափարները դավանելու համար. արժեքներ ու գաղափարներ, որոնք խորթ էին պատմական այդ պահին այդ տարածաշրջանում, ուստի եւ լռեցվեցին ամենաբիրտ եւ սահմռկեցուցիչ եղանակով: Եվրոպայի խորհուրդը գալիս է հաստատելու նաեւ եվրոպական մայրցամաքում այլեւս երբեք նման զարգացումներ թույլ չտալու պատգամը:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում Եվրոպայի խորհուրդը եղել եւ մնում է առանցքային գործընկեր Հայաստանի պետականաշինության եւ ժողովրդավարության կայացման գործում: Հայաստանում ոմանք նույնիսկ կատակում են, թե մեր երկրում առկա է քաղաքական համակարգի երեք տարր՝ իշխանություն, ընդդիմություն եւ Եվրոպայի խորհուրդ: Այս կատակը, սակայն, իրականում արտացոլում է այն մեծ ներգրավվածությունը, որն ունի Եվրոպայի խորհուրդը մեր երկրում իրականացվող փոփոխությունների գործընթացում:

Հարգելի՛ գործընկերներ,

2008 թվականին մեր երկիրը բախվեց ծանր խնդիրների եւ մարտահրավերների: Մարտյան ողբերգական իրադարձությունների հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ իշխանությունների քայլերը մենք հանգամանորեն քննարկել ենք մեր բոլոր, այդ թվում` Եվրոպայի խորհրդի գործընկերների հետ: Երբեմն լուրջ տարաձայնություններ ենք ունեցել եւ չենք համաձայնել միմյանց գնահատականների հետ, բայց գերազանցապես մենք օգուտ ենք քաղել այդ շփումներից, խոհեմ խորհուրդներից ու բանավեճերից: Առանց դրանց անհնար կլիներ առաջ գնալ մարտյան ողբերգությունից հետո՝ խուսափելով նոր առճակատումներից ու աղետներից: Թույլ տվեք այսօր հարգանքի եւ գնահատանքի խոսքեր հղել Հայաստանի համազեկուցողներ պարոնայք Պրեսկոտին, Կոլոմբիեին եւ Ֆիշերին, ինչպես նաեւ հանձնակատար պարոն Համմարբերգին՝ իրենց արդյունավետ եւ հետեւողական ներգրավվածության համար:

Ժողովրդավարության ամրապնդման անընդհատականության կարեւորությունը եղել եւ մնում է Հայաստանի իշխանությունների խորը գիտակցված համոզմունքն ու նպատակը: Ներքաղաքական ճգնաժամի որեւէ պահի անգամ Հայաստանի ժողովրդավարական ապագան դույզն-իսկ կասկածի չի ենթարկվել: Այս համոզմունքով են բացատրվում նաեւ վերջին երեք տարիների եւ մասնավորապես վերջին ամիսների ընթացքում երկրում առողջ քաղաքական միջավայրի խթանմանն ուղղված քայլերի տրամաբանությունը: Նման վճռականությունը նաեւ շարունակում է մնալ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման նպատակով բոլոր կառույցների համապարփակ եւ շարունակական բարեփոխումների առանցքը:

Մենք սովորում ենք:

Մենք սովորում ենք լսել ու հարգել միմյանց կարծիքը:

Սովորում եւ մեզանում քայլ առ քայլ արմատավորում ենք, որ իշխանությունն ու ընդդիմությունը թշնամիներ չեն, եւ պարտադիր չէ, որ ուժեղն իր ուժը ցույց տալու համար անպայման տրորի դիմացինին:

Մենք հանդուժողականություն ենք սովորում եւ երկխոսության մշակույթ ձեւավորում:

Սովորում ենք վիրավորանքին վիրավորանքով չպատասխանել ու կարեւորագույն հարցերի շուրջ շատերի կարծիքը հարցնել:

Սովորում ենք մեծարել ու գնահատել նախկին առաջնորդների վաստակը եւ չենք ամաչում առողջ քննադատությանն ականջալուր լինելով փոխել մեր իսկ կայացրած որոշումները:

Մենք սովորում ենք ապրել այլ կանոններով:

Ո՛ղջ հասարակությամբ ենք սովորում:

Այս դահլիճում` խորը ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրների ներկայացուցիչներիդ համար իմ այս խոսքերը գուցե ինքնին հասկանալի մի բան թվան, բայց, վստահեցնում եմ ձեզ, որ սա իրականում շատ եւ շատ կարեւոր գործընթաց է, որի միջով մենք պարտավոր ենք անցնել եւ որը մեծ ջանք ու հետեւողականություն է պահանջում: Եվ մենք պատրաստ ենք դրան, ու չենք զլանում ցանկացած առիթ օգտագործել այդ ուղղությամբ քայլ անելու կամ խոսք հնչեցնելու համար:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Այո՛, մենք հպարտ ենք մեր ձեռքբերումներով: Երկու տասնամյակների ընթացքում Հայաստանն իրականացրել է ժողովրդավարության լայնամասշտաբ շինարարություն: Անկախության ձեռքբերումից ի վեր, եւ հատկապես 2005 թվականին Սահմանադրության համապատասխան փոփոխություններից հետո, զգալի աշխատանք է կատարվել ժողովրդավարության, իրավական պետության հետագա կայացման եւ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Մեր երկիրը լրջորեն ու անդառնալիորեն իր կենսակերպը համահունչ է դարձրել ժողովրդավար եւ ազատական աշխարհի կանոններին: Այս գործընթացում մեզ համար խիստ կարեւոր են եղել Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ տարբեր կառույցների, վերջին շրջանում նաեւ Եվրոպական հանձնաժողովի խորհրդատվական, ինստիտուցիոնալ եւ ռեսուրսային աջակցությունը: Իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` վերպետական այդ եզակի ու կարեւոր հաստատության դրական ազդեցությունն այսօր ուղղակիորեն զգացվում է մեր երկրում:

2008 թվականի քաղաքական ճգնաժամը ի հայտ բերեց մեր իրավական համակարգի, օրենսդրության եւ իրավակիրառական պրակտիկայի նոր խոցելի կողմեր` ստիպելով մեզ բազմապատկել մեր ջանքերը: Արդյունքում լրջորեն վերանայվեց օրենսդրությունը: Ընթանում են համակարգային արմատական բարեփոխումներ ոստիկանության ոլորտում: Մշակվում է 2012-2014 թվականների դատաիրավական բարեփոխումների ծրագիրը, որը պետք է իսկապես լուծի դատարանների անկախության երաշխավորման` առաջնահերթ համարվող խնդիրը: Կարեւոր փոփոխություններ կատարվեցին զանգվածային անկարգություններին ու իշխանությունը բռնությամբ զավթելուն վերաբերող` ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներում:

Հավաքների ազատությունը երաշխավորելու նպատակով ամբողջովին վերանայվեց համապատասխան օրենքը: Նոր օրենքը հիմնված է լիովին այլ փիլիսոփայության վրա` ելնելով հավաքների ազատության եւ ոչ թե սահմանափակման կանխավարկածից: Այդ օրենքի սահմաններում պետությունը երաշխավորում է բոլոր քաղաքական եւ հասարակական ուժերի օրինական գործողությունները:

Այսօր մեր պետական-քաղաքական օրակարգում նաեւ կոռուպցիոն ռիսկերի եւ բյուրոկրատական ընթացակարգերի վերացման նպատակով ողջ օրենսդրության համակողմանի վերանայման խնդիրն է դրված: Ստեղծվել եւ արդյունավետորեն գործում են Կոռուպցիայի դեմ պայքարի Խորհուրդ ու Հակակոռուպցիոն մոնիտորինգի հանձնաժողով: Արդեն իսկ ընդունվել է «Հանրային ծառայության մասին» օրենքը, որը հնարավորություն կտա ապահովել 600-ից ավելի բարձրաստիճան հանրային ծառայողների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման հրապարակայնությունը, շահերի բախման հայտնաբերումն ու էթիկայի կանոնների պահպանումը: Լուրջ աշխատանքներ են իրականացվում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասինե օրենքը կատարելագործելու ուղղությամբ: Ընդունվեց զրպարտության համար պատասխանատվությունը ապաքրեականացնող օրենքը, ինչը նշանակալի քայլ էր խոսքի ազատության ասպարեզում:

Մեր թիմը, Եվրամիության խորհրդատուների ակտիվ ներգրավմամբ, աշխատում է առաջիկա երեք տարիների համար լայնածավալ բարեփոխումների խթանման ռազմավարության ծրագրավորման ուղղությամբ, ինչը մեկ ընդհանուր դաշտ կբերի եւ կներդաշնակեցնի ամենատարբեր ուղղություններով ընթացող փոփոխությունների գործընթացը:

Մենք վճռական ենք սկսված փոփոխությունները շարունակելու հարցում եւ քաջ գիտակցում ենք, որ Հայաստանի զարգացումը հնարավոր չէ առանց հետագա արմատական բարեփոխումների, որոնք գուցե եւ պակաս ցավոտ չլինեն, քան մինչ օրս էին:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Մեր երկրում արձանագրվող առաջընթացի հիմնական դերակատարը եւ խթանող ուժը Հայաստանի ժողովուրդն է: Ես իրավամբ հպարտանում եմ Հայաստանի հանրության հասունությամբ եւ հավասարակշռված պահվածքով, քաղաքացիական հասարակության բազմաթիվ կազմակերպությունների սկզբունքային մոտեցումներով: Դրանք ժողովրդավարության հիմնարար արժեքների, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության խթանման եւ հարատեւության գործում բազմակողմանիություն եւ արագություն են ապահովում: Այսօր հենց այդ բազմակարծության պայմաններում ենք մենք կառուցում եւ զարգացնում մեր հաստատություններն ու ժողովրդավարությունը:

Ակնհայտ է, որ այդ ճանապարհին առաջին կարեւոր հանգրվանն է լինելու գալիք տարվա գարունը, երբ Հայաստանում տեղի կունենան խորհրդարանի հերթական ընտրությունները:

Հայաստանի իշխանությունները, ինչպես ցանկացած այլ ժողովրդավար պետության իշխանություն, միանշանակ կարեւորում են արդար եւ թափանցիկ ընտրությունների դերը պետականության հետագա զարգացման գործում:

Միեւնույն ժամանակ, ազատ եւ արդար ընտրություններ ապահովելը դեռ բավարար չէ: Անհրաժեշտ է նաեւ, որ դրանք հենց այդպիսին ընկալվեն հասարակության կողմից: Այս տեսանկյունից պետք է միանշանակորեն առանձնացնել նոր ընտրական օրենսգրքի ընդունման փաստը: Նշեմ, որ նոր ընտրական օրենսգրքի մշակման ժամանակ վերլուծության են ենթարկվել դիտորդական առաքելությունների բոլոր նախկին զեկույցները, եւ մենք հավատում ենք, որ այն թույլ կտա ոչ միայն անցկացնել իրապես լավ ընտրություններ, այլեւ կերաշխավորի հանրության կողմից ընտրությունների արդյունքների լիարժեք ընդունումը:

Հայաստանի իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայի ընտրությունները Սահմանադրության եւ օրենքների, ինչպես նաեւ մեր միջազգային պարտավորությունների շրջանակներում լավագույնս կազմակերպելու համար: Մենք շնորհակալ ենք Եվրոպայի խորհրդին՝ այդ ոլորտում նրա բազմաթիվ կառույցների հետեւողական աջակցության եւ խորհրդատվության համար:

Կարեւորագույն այդ ուղղությամբ համագործակցելու ենք նաեւ մեր երկրի քաղաքացիական հասարակության բոլոր շահագրգիռ հաստատությունների հետ: Մենք պատրաստ ենք ընդունել մեր բոլոր միջազգային գործընկերների խորհուրդն ու աջակցությունը, պատրաստ ենք օգտագործել արդեն գոյություն ունեցող բոլոր մեխանիզմները եւ ստեղծել ընտրությունների ներքին եւ միջազգային դիտարկման ամենաթափանցիկ հնարավորություններ: Ամենակարեւորն այն է, որ գալիք ընտրությունները տեղի ունենան հանրային վստահության պայմաններում եւ ամրապնդեն մեր ձեռքբերումները:

Իրականացվող բարեփոխումների, ժողովրդավարության կայացման գործում մենք չենք փնտրում կարճ ճանապարհներ: Չենք փնտրում նաեւ քաղաքական նպատակներով գովասանքներ միջազգային հանրության կողմից, ոչ էլ փորձում ենք ուրիշներին ապացուցել մեր ճանապարհի անսխալականությունը: Ավելին, մենք չենք փորձում պատսպարվել այսպես կոչված «օբյեկտիվ» սահմանափակումների հետեւում` լինեն դրանք չլուծված հակամարտություն կամ մեզ հետ հարաբերությունները կարգավորելու անկարող հարեւաններ: Համոզված եմ, այնուամենայնիվ, որ վերջին հաշվով այն, ինչ մենք անում ենք այսօր, իսկապես մնայուն է: Միեւնույն ժամանակ, ակնկալում ենք, որ թե՛ Խորհուրդը, թե՛ Վեհաժողովը ցուցաբերեն համարժեք քաղաքական արժանահավատություն եւ օգտագործեն արդար ու համահավասար կանոններ անդամ-երկրներին գնահատելիս:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Մեզ համար ամենակարեւոր հարցը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի կարգավորումը: Բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, եւ մենք շնորհակալ ենք համանախագահ երկրներին դրսեւորած ջանքերի համար: Շատ կարեւոր է, որ այդ երկրների նախագահներն անձամբ են զբաղվում կարգավորման հեռանկարներով: Դա, անշուշտ, մեծ հույս է ներշնչում:

Կարեւորագույնը, որ տալիս է Եվրոպայի խորհուրդը եւ պետք է տա այդ հարցում, կարծում եմ, բոլորդ էլ կհամաձայնեք, հանդուրժողականության արմատավորումն է: Այս տեսանկյունից մենք ցավով եւ անհանգստությամբ ենք արձանագրում, որ Եվրոպայի խորհրդի տարածքում դեռ կան ռասիզմի եւ անհանդուրժողականության օջախներ:

Ընդամենը վերջերս` Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի` Ադրբեջանի վերաբերյալ հերթական զեկույցը կրկին հաստատեց հայատյացության ու ռասիզմի այն ծայրահեղ աստիճանը, որը տիրում է այդ երկրում: Սա մեզ համար ցավալի է, որովհետեւ դժվար է պատկերացնել, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրում կարող է լինել նման իրավիճակ: Ցավալի է, քանի որ հստակ պատկերացնում ենք, որ անհանդուրժողականության այդ թույնը ամենամեծ հարվածը հասցնում է հենց թույնը կրող հասարակությանը:

Բայց սա մեզ նաեւ անհանգստության տեղիք է տալիս, քանի որ՝

- Ադրբեջանը մեր անմիջական հարեւանն է,

- քանի որ մեր անմիջական հարեւանությամբ է դեռեւս չլուծված մնում ղարաբաղյան հակամարտությունը,

- քանի որ մենք կարեւորում ենք հակամարտության կարգավորման գործընթացում առաջ շարժվելու անհրաժեշտությունը:

Երկու օրից տեղի կունենա Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի Նախագահների եռակողմ հանդիպումը, որի նախօրեին համանախագահ երկրները ներդրել են բոլոր ջանքերը, որպեսզի վերջնականապես ամրագրվեն հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները: Մենք խոսում ենք փոխզիջումների ճանապարհով հարցը լուծելու մասին: Բայց մեր դեպքում ստացվում է, որ զիջում պետք է կատարենք նրան, ով սպասում է մեզ վրա կրակելու հարմար առիթի: Նման իրավիճակում շատ բարդ կլինի որեւէ մեկի համար Հայաստանի հանրությանը, Ղարաբաղի հանրությանը` դարեր շարունակ այնտեղ բնակվող բնիկ հայ ժողովրդին, համոզել, որ անհրաժեշտություն է ինչ-ինչ զիջումներ անել մի երկրի, որտեղ հայի նկատմամբ կա նման անհանդուրժողականություն եւ կան ծայրահեղ ռասիստական տրամադրություններ:

Անգամ այս պայմաններում մենք, կարեւորելով տարածաշրջանային կայունությունն ու զարգացումը, Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մեծացող սերնդի անվտանգ ապագայի խնդիրը, ցուցաբերելով բարի կամք եւ կառուցողականություն, առաջընթացի ակնկալիքով ենք մեկնելու Կազան: Բայց իհարկե բոլորս պիտի հասկանանք, որ վերջնական պայմանավորվածությունների ձեռքբերումն ու դրանց լիարժեք իրականացումը հնարավոր է միայն, երբ վերանան հայատյացության ու ռասիզմի դրսեւորումները Ադրբեջանում, եւ ձեւավորվի վստահության մթնոլորտ: Բնականաբար, չի կարող հարցականի տակ դրվել Ղարաբաղի ժողովրդի` ազատ եւ անվտանգ ապրելու, իր հողի վրա սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու` ի վերուստ տրված իրավունքը:

Այս առումով ի՞նչ ակնկալիքներ կարող են լինել Եվրոպայի խորհրդից.

Առաջին հերթին չվնասել գործընթացը: Ոչ լիարժեք տեղեկացված քննարկումները, իրենց կարճաժամկետ ներազդեցությամբ, կողմերին հնարավորություն են տալիս խուսանավելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի ներքո ընթացող բանակցությունների շրջանակում ձեւավորվող երկարաժամկետ լուծումներից:

Վստահ եմ, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մեր գործընկերների ճնշող մեծամասնությունը, երբ արտահայտել, արտահայտում կամ արտահայտելու է ցանկություն Ղարաբաղին առնչվող որեւէ հարցի քննարկման կապակցությամբ, ապա դա արել, անում կամ անելու է սրտացավությունից եւ բարի կամքից ելնելով: Բայց, միաժամանակ, չի կարելի բացառել նաեւ պակաս տեղեկացվածության պայմաններում իրականացվող քայլերի հնարավորությունը, ինչն իրականում մեծապես կարող է վնասել ողջ գործընթացը: Հետեւաբար, փոքր-ինչ զգոն լինելու կոչ-խնդրանքով եմ դիմում բոլորիդ: Եվ չվնասելը պետք է դառնա հիմնական ուղենիշ:

Իսկ հնարավո՞ր է օգնել:

Իհա՛րկե հնարավոր է: Անկախ նրանից, թե ով ինչպես է պատկերացնում ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը, մի բան հստակ է. Ղարաբաղը եղել է, կա եւ կմնա Եվրոպայի մաս: Թեկուզ դեռ չճանաչված, բայց, միեւնույն է, մաս: Գիտակցո՞ւմ ենք արդյոք, որ Ղարաբաղի այսօրվա հանրությունը Եվրոպական հանրության` եվրոպական ընտանիքի մասնիկ է` անկախ իր պետության քաղաքական կարգավիճակից: Եվ ժամանակը չէ՞ արդյոք, որ Եվրոպայի խորհուրդը ուղղակիորեն աշխատի Ղարաբաղի հետ` իր իսկ գործառույթների կարեւորագույն դաշտով` Մարդու իրավունքների պաշտպանություն, քաղաքացիական հասարակության ձեւավորում, ժողովրդավարություն, հանդուրժողականություն եւ այլն: Եվ չի՞ լինի արդյոք շատ ավելի տրամաբանական, եթե Ղարաբաղի հետ աշխատանք սկսելուց հետո միայն Կառույցը ցանկություն հայտնի քննարկելու Ղարաբաղին առնչվող որեւէ հարց, ի դեպ՝ նույն ղարաբաղցիների մասնակցությամբ:

Հարգելի՛ գործընկերներ,

Բեռլինյան պատի անկումը ազդարարեց Եվրոպայում բաժանարար գծերի վերացումը: Ցավոք, դրանից քսան տարի անց մեր լեռնային տարածաշրջանը դեռեւս սպասում է իր բաժանարար գծերի վերացմանը:

Երկու տարի առաջ մենք նախաձեռնեցինք Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը, որը թույլ կտար դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանները բացելու միջոցով հետզհետե վերացնել մոտ հարյուր տարի գոյություն ունեցող անջրպետը: Պետք է նշեմ, որ այդ գործընթացում մեզ համար չափազանց կարեւոր էր ոչ միայն միջնորդ երկրների, այլեւ ընդհանրապես միջազգային հանրության, այդ թվում նաեւ Եվրոպայի խորհրդի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների ոգեւորիչ եւ մշտական աջակցությունը: Ցավոք սրտի, անգամ նման սատարման պայմաններում, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը մտավ փակուղի:

Պատճառը մեկն էր. Թուրքիան վերադարձավ նախապայմանների առաջադրման իր գործելաոճին, չհարգեց ստանձնած պարտավորությունները, ինչը անհնարին դարձրեց ստորագրված արձանագրությունների վավերացումը: Չեմ կարող կանխատեսել, թե հիասթափության եւ անվստահության պատին դեմ առնելուց հետո, այլեւս երբ կբացվի հնարավորության պատուհանը: Ցավով եմ ասում, բայց սա է իրականությունը:

Կարեւոր եմ համարում եւս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանը նախաձեռնեց գործընթացը բարի նպատակներով` անսալով ազգերի եւ պետությունների խաղաղ գոյակցության 21-րդ դարի հրամայականին: Եվ դա այն պայմաններում, երբ Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի նկատմամբ իրագործած ցեղասպանությունը Թուրքիան առ այսօր ոչ միայն չի ճանաչել, այլեւ իրականացնում է բացահայտ ժխտման քաղաքականություն: Մինչդեռ համայն հայությունը սպասում է համարժեք գնահատականի, եւ այդ նպատակով այսուհետ եւս մեր ջանքերը` անխոնջ ջանքերը, լիահույս եմ` նաեւ մարդկության դեմ հանցագործություններով մտահոգվածների ջանքերը, ուղղված կլինեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:

Այդուհանդերձ, մենք պատրաստ ենք խնդիրները հաջորդ սերունդներին չթողնել: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը կարեւոր է ոչ միայն հայերի եւ թուրքերի համար, այլեւ տարածաշրջանում, կարծում եմ նաեւ ողջ Եվրոպայում խաղաղության, կայունության եւ համագործակցության մթնոլորտի հաստատման առումով: Հայաստանի անօրինական շրջափակմանը պետք է վերջ դրվի:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ցանկանում եմ ավարտել խոսքս` վերահաստատելով իմ խոր հավատը ընդհանուր, ընդգրկուն, խաղաղ եւ բարեկեցիկ Եվրոպայի ապագայի հանդեպ: Եթե Եվրոպան գաղափար է, եթե Եվրոպան ընդհանուր արժեքային տարածք է, ապա դա այդպես է ողջ Եվրոպայում՝ Ատլանտյան օվկիանոսից մինչեւ Ուրալ եւ անդին, առանց խմբային բաժանումների կամ մասնատման: Եվրոպան չի կարող եւ չպետք է հանդուրժի նոր բաժանարարներ, անկախ նրանից՝ դրանք շոշափելի՞ են, թե՞ ոչ: Եվրոպայի խորհուրդը պետք է ծառայի որպես կարեւոր քաղաքական հարթակ համաեվրոպական բովանդակալից բանավեճերի եւ Եվրոպայի միասնությունը խթանող հավաքական ջանքերի համար: Դա է պարտադրում մեզ ապագա սերունդների առջեւ մեր պատասխանատվությունը:

Բաեկարգ Երեւան. բացահայտ առաջընթաց
Այսօր գործնական հանդիպում ունեի «քաղաքում»: Նկատի ունեմ՝ Երեւանի կենտրոնում:

Եթե անկեղծ ասեմ, ապա մեր մայրաքաղաքի կենտրոնի գույնը բացվել ու պայծառացել էր: Խոսքս մարդկանց մասին չէ, այլ՝ փողոցներին նայող շենքերի: Նախկին գորշ շենքերը դարձել էին վարդագույն, շենքերի նախկին փուլ եկած պատշգամբները՝ բարեկարգված, իսկ այլ շենքերի փողոցին նայող ֆասատները «սվաղով» հարթացվել ու ներկվել եւ:

Աննկարագրելիորեն բարելավվել է Երեւանի կենտրոնի արտաքինը:

Ով ինչ ուզում է թող ասի՝ լվացվող փողերի ու քաղաքապետարանի մասին: Բայց որ Երեւանի կենտրոնը վերջապես «լվացվել» ու մաքրվել է՝ դա արդեն փաստ է:

Մնում է՝ մենք ինքներս մաքրասեր լինենք եւ պահպանենք ձեռք բերվածը:

Ռուսաստան-Հայաստան որոշիչ խաղից առաջ
Վաղը ֆուտբոլային մեծ օր է: Հայաստանի եւ Ռուսաստանի համար:

Անձամբ իմ համար՝ ավելի լարված օր, քան ՄՅ-Բարսա խաղից առաջ, թեեւ ինքս Բարսայի մոլի երկրպագու եմ:

Վաղը դաշտ դուրս չի գա Չավի-Ինյեստա-Մեսսի եռյակը, բայց խոսքը մեր ֆուտբոլի ազգային հավաքակաին մասին է: Եվ խաղն էլ վճռորոշ է՝ ինչպես զուտ մրցակցային, այնպես էլ հոգեբանական առումով:

Մերոնք ապացուցելու բան ունեն: Պետք է հաղթել արագաշարժ եւ տեխնիկապես ուժեղ անհատ-ֆուտբոլիստներից կազմված Ռուսաստանի հավաքականին:

ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում Ռուսաստանը  18-երորդն է, մենք՝ 62-երորդը: Միեւնույն է, հաղթել է պետք: Այն էլ՝ մրցակցի դաշտում:

Անկեղծ ասած, նման խաղերում ոչ ոքին եւս մեծ արդյունք է:

Սակայն մեզ հաղթանակ է պետք:

Համբերենք մինչեւ վաղը:

Կտրուկ շրջադարձ դեպի երկխոսություն
Այս վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում հայաստանյան քաղաքական դաշտում եւ պարզություն է, եւ անորոշություն:

Պարզ է մի բան. դիմություն-ընդդիմություն հակամարտությունը ձեւափոխվել եւ մտել է փոխադարձ ռեւերանսների փուլ: Նվազել է անհանդուրժողականությունը, կամ էլ մարդիկ սկսել են զսպել իրենց ներքին ատելությունը: Իսկ ԶԼՄ-ները հլու-հնազանդ կերպով սկսել են կրկնօրինակել իշխանական մոտեցումները՝ Լեւոնն այլեւս հրեական դրոշի հետ չի ասոցիացվում, կցկտուր, սակայն որոշակի տեղեկատվություն են տալիս միտինգների եւ երթերի մասին: Ընդդիմադիրների շեշտադրումներն են փոխվել:

Ի՞նչ է սա՝ հանգուցալուծո՞ւմ, թե՞ նոր կծիկի առաջացում:

Այն, որ մինչեւ հերթական ընտրությունները, նույնիսկ այդ ընտրությունների օրը ՀԱԿ-ը քննարկելու եւ առաջ է քաշելու արտահերթ ընտրությունների հարցը, դա էլ է հասկանալի. դե, համակիրներին թեժ պահելու խնդիր կա:

Շատ անորոշ վիճակում են հայտնվել հատկապես ՀԱԿ-ից բացի մյուս ընդդիմադիրները կամ էլ այդպիսին իրենց կոչողները: Վերջին միտինգին Լեւոնը մի լավ բան ասեց՝

Ես չեմ հասկանում՝ ուրիշից հեղափոխություն պահանջելս ո՞րն է։ Ավելի անհեթեթ (աբսուրդ) եւ ծիծաղելի բան դժվար է պատկերացնել։ Հեղափոխություն պահանջողն ինքը պիտի իրականացնի այդ հեղափոխությունը։ Այնինչ պահանջողները շատ են, բայց հեղափոխություն անող այդպես էլ չկա ու չկա, եւ չի էլ լինելու։

Տե՛ս ելույթի ամբողջական տեքստը

Իրոք, Ժառանգության, ՀՅԴ-ի, Կարապետ Ռուբինյանի եւ մյուսների պահվածքը խիստ նմանվում է կողքից թամաշա անողների եւ պահից օգտվողների կարգավիճակին: Խորհուրդ տվողներ առանց այդ էլ կան. չլինի-չլինի, մի 2.5 միլիոն խորհրդատու կան միայն Հայաստանում, չհաշված տաքսու եւ երթուղայինների վարորդներին:

Իմ խորին համոզմամբ, այս ամենն ավելի շուտ պայմանավորված է Հայաստանի արտաքին ու ներքին վիճակի ծանրությամբ: Աստված տա՝ սխալվեմ, հատկապես առաջին կետով: Իշխանությանը поддержка է պետք, որին էլ հասավ:

Համարյա թե ամերիկյան կինո է: Ես заложник եմ վերցնում, հետո բաց եմ թողնում՝ պայմանով, որ նստենք-համաձայնվենք որոշ հարցերի շուրջ:

Ինչո՞ւ պարտվեց Էմմին
Ցավում եմ, որ Էմմին չանցավ Եվրատեսիլ-2011-ի եզրափակիչ: Որքան էլ ինձ համոզեն, որ երգեց ոչ այնքան լավ եւ այլն, միեւնույն է, ինքս համոզված եմ, որ Եվրատեսիլի նման մրցույթներում պետք է կամ եվրոպացիներին 100%-ոց համոզող երգ ներկայացնես, կամ էլ ունենաս լավ երկիր՝ լավ հարեւաններով:

Էմմի երգը հայերին լիարժեք չգոհացրեց, ուր մնաց եվրոպացիներին: Հայաստանը Եվրոպայի համար գրեթե նույնն է, ինչ՝ Լաոսը: Իսկ մեզ սիրող հարեւան, փաստորեն չունենք:

Հ.Գ. Եվրատեսիլը գնալով դառնում է պարզապես շոու, կրկես, ու վերջում այնտեղ կմնան միայն պորտուգալացի երգիչների նման կլոուններ:

Փոշոտ մթնոլորտ եւ ցեխոտ անձրեւ
Այս չորեքշաբթի «արմագեդոնի» պես մի բան էր կախվել Երեւանի եւ գրեթե Հայաստանի ողջ երկնակամարում: Կարմրավուն փոշի, որը ծածկել էր եւ արեւը, եւ ամպերը: Սարսափեցնող մի տեսարան: Հետո սկսվեց ցեխոտ անձրեւը, ու երբ այն դադարեց, ամեն ինչ պատվեց կեղտով՝ գետնի կանաչը, ծառերը, փողոցենրն ու ավտոմեքենաները, շենքերի պատուհանները… ամեն-ամեն ինչ:

Սա, թերեւս, բնության հերթական զգուշացումն էր մարդկությանը, թե՝ ինձ հետ պետք չէ խաղ անել եւ չարժե ապականել այն տարածքը, որտեղ ապրում եք:

Ու որքան էլ մենք մեզ զարգացած կոչենք, բնական արհավիրքների դեմ դառնում ենք նախնադարյան մարդ:

Այնպես որ բնապահպանությունը ոչ թե պետք է դիտվի աբստրակտ երեւույթ, այլ իրական քայլեր եւ միջոցառումներ: Թեկուզ նրա համար, որպեսզի մեր թոքերը չդառնան ասֆալտե, ցեմենտե կամ փոշեպարկեր:

Օրանժի ինտերնետ-հիման դարձել է անտանելի
Սա միայն իմ կարծիքը չէ՝ ինչպես բենդերյան ծերուկն էր, այդպես էլ օրանժը դարձել է անտանելի: Այն օրանժը, որը շախով-շուխով մտավ հայաստանյան շուկա, որ մի ամբողջ կես տարի գլուխներս տանում էր իր եվրո-գովազդներով, որ առաջարկում էր ինտերնետ՝ 1 դրամով, ես էլ խաբնվեցի ու սկսեցի օգտվել ինտերնետ-հիմայից: Հիմա նույն այդ օրանժի ինտերնետից մնացել է միայն կեղեւը՝ «կճեպը»:

Ամսեկան վճարում եմ 9000 դրամ, եւ 9 վայրկյան գոնե չեմ ստանում կայուն կապ: Տպավորությունն այնպիսին է, կարծես նախկին տարիների դայլ-ափով օգտվելիս լինեմ, երբ իբր թե կապը կար, բայց ոչ մի էջ չէր լինում բացել: Մեկ էլ տեսար՝ արագանում է: Հազիվ ես փորձում ուրախանալ՝ ու վերջ… կապը դանդաղում-դանդաղում ու դառնում է մի մազից կախված:

Ինքս էնքան հիմար չեմ, որ մնամ հիմա-յի հույսին: Պարզապես, աշխատանքիս վայրում է օրանժը հիմնականում պետք գալիս: Ավելի ճիշտ՝ ոչ էլ պետք է գալիս, պարզապես ժամանակդ է տանում ու վերջ:

Եթե ցանկանում են մնալ շուկայում եւ մնալ որպես ֆրեշ, այլ ոչ թե որպես կճեպ, մի բան պիտի անեն: Այսպես երկար չեն ձգի…

Հայկական հեռուստաեթեր… կներեք, հայկական հեռուստաաղբ
Չգիտեմ ով է ասել, որ հեռուստաեթերը հասարակության պատկերն է: Եթե այդպես է, ուրեմն… ողբամ մեզ…

Մի քանի շաբաթ առաջ գործով հանդիպել էի Արմենիա-TV-ի հաղորդումներից մեկի տնօրենին: Հարցրեցի, թե՝ ինչո՞ւ եք մեկը-մեկից անկապ, անճաշակ ու անմակարդակ հաղորդումներով եթերը փչացնում: Դե, ինձ ընկեր տղա է, կարող էի ինձ թույլ տալ նման կերպ արտահայտվել: Սակայն իմ հարցն այնքան ընկերոջս չընճկեց, որքան նրա պատասխանն ինձ. պարզվեց, որ ամենաանմակարդակ հաղորդումներն ամենամեծ լսարանն ունեն: Մի հատ շա՜տ անկապ սերիալ կար, նույնիսկ վերնագիրը չեմ հիշում. ցուցադրման ժամանակաշրջանում Արմենիայի թիվ 1 հաղորդումն էր:

Որպեսզի այնպես չստացվի, թե միայն Արմենիայի եթերն է գորշ, շեշտեմ, որ որեւէ հայկական ալիք չունի 0.1%-ոց դաստիարակչական նշանակություն: Ավելի ճիշտ ունի, սակայն հակառակ ուղղությամբ՝ մարդկանց ուղեղը տափակութուններով աղալու կամ 5000-ոց դերասաններից կերտած սերիալների միջոցով: Թերեւս, քաղաքականության մեջ իրեն լրիվ պատվազրկած Հ1-ն է մի քիչ տարբերվում մյուսներից այնքանով, որ նորմերի նշագիծն ավելի բարձր է: Ու մեկ էլ Շանթը: Սա՝ իմ կարծիքով ու այնքանով, որքանով որ հասցնում եմ ալիքները լսել:

Եթե անկեղծ ասեմ, ես ավելի շուտ հեռուստացույց լսող եմ, քան դիտող: Ժամանակս այնքան չի ներում, որ տրամադրեմ որեւէ հաղորդում սկզբից-վերջ դիտելուն: Բացառություն են կազմում միայն թեժ ֆուտբոլային հանդիպումները եւ եւս մի քանի ռուսական հաղորդումներ:

Ինչպես բլոգի քննարկումներից մեկի ժամանակ մեր անդամներից մեկը փորձում էր համոզել, թե՝ «ինչ հասարակությունն ուզում է, այն էլ տրամադրում ենք», նույնն էլ փաստորեն հեռուստաեթերում է: Ու եթե այս ձեւով դատենք, ապա ստացվում է, որ հեռուստաալիքները աղբ են տրամադրում, քանի որ մենք աղբ ստանալու կարիք ունենք:

Դե արի ու մի ասա՝ գլուխներդ պատին եք տվել, այ պրոդյուսերներ, ռեժիսյորներ, բեմադրիչներ, հեղինակներ ու վարողներ, հում որիստներ, ողբացող դեՌասանուհիներ ու Ձեզ գործարարի կամ մաֆիայի պարագլխի տեղ դրած դերա-անկատարներ: Ինչքա՞ն կարելի է աղտոտել մեր ու  մեզ փոխարինող սերունդների ուղեղները:

Ահա, սա է այսօրվա հեռոուստաեթերը՝ աղբ ու անմակարդակություն:

Միայն թե չասեք՝ չես ուզում, մի նայիր: Ուզում եմ նայել, բայց հեռուստացույցը միացնելիս, նույնիսկ էկրանից է սկսում աղբի հոտ փչել… Դե նստիր ու նայիր, եթե աղբի հոտի հետ հարմարվել ես…

Րաֆֆին չդիմացավ «ժողովրդի կոչին»
Ինչպիսի մեծ խաղեր ու ինչպիսի տխուր վերջաբան: Ոչ հասկացանք՝ ինչու սկսեց, առավել եւս չհասկացանք, թե ինչու իր ծոմապահությունը «հաղթանակով» ավարտեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Ո՞ւմ եւ ի՞նչ ապացուցեց: Ո՛չ իր մարմնին (հակառակը՝ մարմինը նրան ստիպեց, որ թարգի նման օյինբազությունները) կարողացավ մի բան ապացուցի, ոչ էլ ոչ մեկին: Իսկական կապիկություն էր: Հակված չեմ վիրավորելու պարոն Րաֆիին, բայց իր արածը ավելի էր, քան կապիկությունը:

...Հովհաննիսյանը նշեց, որ վաղը լրանում է իր դստեր՝ Շուշիի ծննդյան 18-ամյակը. «Նրան շնորհավորելու համար ես հաշիվ եմ տալու նաեւ իմ ընտանիքի առաջ»։

Կներեք, որ վերեւում ասի՝ «կապիկություն»: Եթե սա կապիկություն չէ, ուրեմն առնվազն մանկամտություն է: Նո՜ր հիշեց, որ դստեր ծնուննդն է, այ քեզ ուրախ տոն… Չգիտեր մի 2 շաբաթ առաջ…

Ո՜նց են կարողանում աջ ու ձախ մարդկանց, ու որ ամենաահավորն է՝ իրենց համակիրներին էշի տեղ դնեն:

«Ժառանգության» առաջնորդը նշեց նաեւ, թե վերջին շաբաթները ցույց տվեցին, որ ալեհերից մինչեւ երիտասարդ գիտակցում են, որ Հայաստանի քաղաքական խնդիրները կլուծվեն «ներքին ժողովրդավարությամբ եւ ազատությամբ», «Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի սահմանադրությամբ ամրագրված սահմաններով Արցախի դե յուրե ճանաչմամբ, Հայաստան - Թուրքիա ամոթաբեր, հակապետական, հակազգային եւ հակաիրավական արձանագրությունների ստորագրությունների հետկանչի միջոցով»:

Իրոք, որ ծոմ պահելը բերում է ուղեղի պայծառացման: Ո՞նց մինչեւ հիմա գլխի չէր ընկել ներքին ժողովրդավարության ու ազատության մասին:

Սենց որ մի քիչ էլ գնա, գուցե Ժառանգությունը Սերժ Սարգսյանի կողմից պառլամենտ մտնելու քվոտա էլ ստանա: Այ, դա կլինի իսկական հաղթանակ… եւ դե յուր, եւ դե ֆակտո…

Անկապ խաղ, բայց 1 միավոր
Ոգեւորված էի սպասում խաղին, որը կոտրվեց առաջին 15 րոպեներից հետո, ու էլի վերականգնվեց խաղավարտից մի 10-15 րոպե առաջ:

Մի պահ նույնիսկ հիմար վիճակի մեջ էինք, երբ ռուսները վրա-վրա անկյունայիններ էին խաղարկում մեր դարպասի մոտ:

Ամեն դեպքում. անկապ խաղ էր, որակից զուրկ: Լավ էր, գոնե 1 միավոր ստացանք:

ԿիլԴիմ-2
ԱԺ-ում Հանրապետական խմբակցության պատգամավորները քվեարկում են իրենց բացակա գործընկերների փոխարեն: Ձախից քվեարկողը՝ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն է:

<object><embed src="http://www.azatutyun.am/flash/MediaPlayer.swf?cache=" type="application/x-shockwave-flash" wmode="transparent" width="512" height="357" allowfullscreen="true" flashvars="configFilePath=http://www.azatutyun.am/GetFlashXml.aspx?param=16051|user|video%26skin=embeded" /></object>

ԿիլԴիմ. ծիծաղաշարժ հոլովակներ
Դիտեք եւ խնդացեք…

Ծիծաղելուց բացի էս անտեր ախշարհքում մեզ էլ ի՞նչ է մնում
15-ից ցածր երեխաներին խորհուրդ չի տրվում դիտել հետեւյալ տեսահոլովակը

Պատկերացումից թույլերին նույնպես

<object width="480" height="360"><param name="movie" value="http://www.dailymotion.com/swf/video/x7t0sw_funny-magic-show_sexy"></param><param name="allowFullScreen" value="true"></param><param name="allowScriptAccess" value="always"></param><embed type="application/x-shockwave-flash" src="http://www.dailymotion.com/swf/video/x7t0sw_funny-magic-show_sexy" width="480" height="360" allowfullscreen="true" allowscriptaccess="always"></embed></object>
Funny Magic Show