Ըստ իմ դիտարկման, «Որոգայթը» այսօրվա ամենաինտրիգային եւ ամենադիտվող հայկական հեռուստասերիալն է: Երեւի դա է պատճառը, որ (նաեւ՝ «Վերվարածների» շնորհիվ), որ Շանթ-ում գովազդային հոլովակ տեղադրելն ամենաթանկն է:

Ինչեւէ: Ժոժոբան միշտ ցավով կամ ափսոսանքով է նշում, որ այս բլոգը շատ է քաղաքական: Ուստի, եկեք այս թեմայում անդրադառնանք լրիվ անկապ մի հարցի, ասենք, թե՝ ո՞վ է վերջապես, Ռուդոլֆը: Նաեւ, կարելի է քննարկել այլ հարակից թեմաներ:

Սկսեմ ինձնից: Օրինակ, ինձ թվում է, որ Հովիկն ու Գոքորը պայմանավորվեցին, որ Գարիկին Գոքորը «խփել է տալիս», սակայն իրականում նրան պահում են ինչ-որ հեռու մի տեղ: Արդյունքում, Գարիկը մի քանի շաբաթով կարող է բացակայել Հայաստանից, ասենք, գնա Կիպրոս՝ հանգստանալու:

Ո՞վ է Ռուդոլֆը: Ինձ թվում է, որ Ռուդոլֆը նույն Ռաֆոն է՝ Հովիկի թիկնազորի պետը: Ինչո՞ւ: Որոշ բաներ եմ նկատել, որը ինձ ստիպում է մտածել այս կերպ:

Առայժմ այսքանը: Սպասում եմ Ձեր՝ ոչ պակաս թեժ քննարկումներին: