Ի՞նչ է ուզում փրկիչը

Շատ է խոսում նաեւ մեկ այլ նախագահացու` Ա.Գեղամյանը:

Թեեւ, առաջին հրապարակման մեջ նշվել էր խոսել հիմնական թեկնածուների մասին` Լ.Տեր-Պետրոսյանի եւ Ս.Սարգսյանի, սակայն վերջերս Գեղամյան Արտաշեսը անընդհատ խոսում է ՀՀ Առաջին Նախագահից ու քննադատում է նախկիններին:

Ինչո՞ւ: Այս հարցը հատկապես կարեւոր է նրանով, որ, ինչո՞ւ Գեղամյանը քննադատում էր ՍՍ-ՌՔ զույգին` շուրջ 10 տարի, եւ երբ Առաջին Նախագահը հայտնվեց քաղաքական ասպարեզում, նա իր «քննադատության» առանցքը ուղղեց դեպի էքս-նախագահը:

Պատասխանը , դեռեւս դեկտեմբերի 15-ի համարում տվել է «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Նա մանրամասն ներկայացրել էր մայիսի 12-ի խայտառակ ընտրություններից հետո տեղի ունեցող վիճակը , որում հայտնվել էր Գեղամյանը:

Ոչ մի մտավոր պատկերացմանը ուղղված հերքում, պատասխան չեղավ այդ հոդվածին: Ի դեպ, ըստ Ն.Փաշինյանի` յաթրջի էին խմում, մեր ազգափրկիչները:

Վերջապես, ինչո՞ւ է այժմ ամենից կարկառուն ընդդիմադիր համարվող Ա.Գեղամյանը քննադատում Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Կան մի քանի տրամաբանական փաստարկներ:

1 . Կարծիք կա, որ Ա.Գեղամյանը պայմանավորվածության է եկել ՀՀԿ նախագահ Ս.Սարգսյանի հետ` գործելու ընդդեմ Լ.Տեր-Պետրոսյանի:

2. Ըստ մեկ այլ կարծիքի, Գեղամյանը չկարողանալով Լեւոն Տեր-Պետրոսյանին տանել սակարկությունների ուղով, տեսնելով, որ իրեն այնքան էլ լուրջ չեն վերաբերվում` իր քայլերի համար , սկսեց «մուռը» հանել:

3. Ըստ երրորդ վարկածի` տեսնելով, որ ամեն ինչ էքս-նախագահի կողմն է, հասկանալով, որ ընդդիմադիր դաշտում, եւ առհասարակ քաղաքականության մեջ հայտնվել է իրենից ավելի գրագետ եւ կիրթ անձնավորություն , Գեղամյանին այլ տարբերակ չի մնում, քան «քլնգել» Առաջին Նախագահին:

Սակայն ամեն ինչ արդեն իսկ ցույց է տալիս, եւ նաեւ դատելով փրկչի ելույթներից, նա գտնվում է առաջին տարբերակի մեջ:

Համենայն դեպս, այսօր արդեն իսկ փաստ է որ, օրեցօր Գեղամյանի վարկանիշը ընկնում է, եւ, որ հարցախույզում էլ նայես` երեւում է նրա անվան դիմաց` 1-3 տոկոս: Սա արդեն իսկ խոսուն փաստ է:

Չգիտես ինչու, Գեղամյանը նաեւ գտնվում է 3-րդ տարբերակի մեջ: Նա յուրաքանչյուր քայլափոխի հայտարարում է, թե Առաջին Նախագահը իր մտքերն է գողացել: Ինչպես ասում են` ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼՈՐԴ ԵՆ…

Այս գործիչը ինքնին, նաեւ` խոսվում է, որ վախենալու բան ունի: Սա կապված Արբակ Խաչատրյանի հետ: Այդ պատմությունը ներկայացվել էր «ՉԻ» ում , եւ լայն ծանոթության առարկա դարձել: Եւ վերջապես, ակնհայտ է,որ նա արդեն իսկ անցած գործիչ է , եւ ԱՆՑԱԾ ԷՏԱՊ:

Անցած-անցած, մի՞թե մարդ այդքան էլ կորցնի իր ինքնասիրությունը, որ հանդիպի իրեն Դատարկ Դհոլ անվանած մարդու հետ: Չնայած «ազգային շահը»` սեփականը, բնականաբար, դա է պահանջում:

Եւ մեկ հիշեցում: Նա տառապում է հիշողության կորստով: Սա վիրավորանք չէ:

Երկու փաստ, եւ ամեն ինչ պարզ կլինի:

1. Նա հայտարարում է, որ «ՀՀՇ-ական» մամուլը առաջինը սկսեց իրեն հայհոյել: Բայց, եթե հիշում եք, առաջինը ինքը, նոյեմբերի 16-ի հանրահավաքից հետո, ասուլիսում սկսեց քննադատել եւ վիրավորական արտահայտությունների տարափ տեղալ էքս-նախագահի հասցեին: Եւ դրանից հետո «Հայքը», «Չորրոդ Իշխանությունը» ,«Հայկական Ժամանակը» սկսեցին հիշել Գեղամյանի անցյալը եւ կատարած քաջագործությունները:

2. Նա այսօրվա իր ասուլիս կոչվածում հայտարարեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Սեպտեմբերի 21-ին հայտարարեց 3 տարի ժամկետով նախագահ դառնալու մասին: Սակայն հիշենք, որ այս մասին հայտարարվել է հանրահայտ ԿՈՉ-ից հետո` 2007 թվականի Նոյեմբերի 16-ի հանրահավաքում: Կներեք ժամը չենք հիշում smile

A.S.-ի ստորագրությունը

Դեպի Չորրոդ Հանրապետություն

Լինենք Տերը Պետության


forward