Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Հայաստան 2020

Jojoba💬 3 մեկնաբանություն

Լֆիկաշատի քաղաքապետ Լևոն Ալրաղացի Սարգսյանը ԱԺ է ներկայացրել օրինագիծ, որով առաջարկում է նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անվանափոխություն: Առաջարկը հավանություն չի ստացել: Քաղաքապետը տեղեկացվել է, որ 2019 թվականի ընտրություններից առաջ ԱԺ-ի պարտականությունները հանձնվել են ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությանը:

-----------

Հայաստանի ֆուտբոլի գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումը «Դոդավան» և «Լֆիկաշատ» թիմերի միջև, որը կայացել է «Նեմեցկի» մարզադաշտում, ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: Ֆուտբոլիստներին շոկի չենթարկելու, ինչպես նաև դարպասապահների կյանքը չվտանգելու նպատակով որոշվել է զերծ մնալ տասնմեկ մետրանոց հարվածներից: Սահմանադրական դատարանի և ՀՖՖ ղեկավարության մեկրոպեանոց խորհրդակցության արդյունքում որոշվել է արդյունքը թողնել անփոփոխ և եզրափակիչ խաղն անցկացնել երեք թիմերի մասնակցությամբ:

-----------
Ի պատասխան ԱԼՄ հեռուստաընկերության հեռարձակած «Էրեբունի-Երևան» տոնախմբության արարողությանը՝ Հանրային Հեռուստատեսությունը 48 ժամանոց ուղիղ եթերում ցուցադրել է «Երևան-Լֆիկաշատ» տոնախմբությունը, որին հրավիրվել են «Երկու Աստղ» նախագծի բոլոր մասնակիցները՝ Սիրուշոն և Հայկոն: Տոնախմբության գլխավոր պրոդյուսեր Նունե Եսայանին շնորհվել է ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի 2-րդ կարգի դիպլոմ:

-----------
Ամենայն Մկաց և Դոդաց կաթողիկոս Տեր Տեր Կճոզ Առաջինի կոնդակով ուժը կորցրած է ճանաչվել «Հայր Մեր» տերունական աղոթքի առաջին պարբերության չորրորդ տողի երկրորդ մասը: Նախկին՝ «որպես հերկինս, և հերկրի» փոխարեն տվյալ տողը այսուհետ արտասանվում է՝ «հերկինս»: Ուժը կորցրած է ճանաչվել նաև «որպես և մենք թողունք մերոց պարտապանաց» արտահայտությունը:

-----------
Գրի առնվեց Phenomen-ի խնդրանքով
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում եմ Phenomen-ին եվ f5blog.com-ին
Հեղինակին կալանման կամ բերման ենթարկելու հետ կապված բոլոր հարցերով դիմել խմբագրություն //

3մեկնաբանություն

  1. F5-admin

    #1

    Հետաքրքիր ժանր է, շնորհակալություն Phenomen-ին՝ ստեղծելու եւ Jojoba-ին՝ նոր բաժին ստեղծելու եւ այս գրառումը տեղադրելու համար: Ինքս էլ կփորձեմ իր ստեղծագործելու հմտությունները: Կարծեմ մեր անդամներից մեկն էլ էր նման ոճի գրառում կատարել, եթե չեմ սխալվում, Sureyan-ն էր: Հիմա դա էլ կտեղափոխեմ այս բաժին: Կրկին անգամ՝ շնոհակալություն բացակայությունս արդյունավետ օգտագործելու համար:

  2. Sureyan

    #2

    Լավն էր.. Այս “ժանրի” լավագույն կարդացածս գործը Ջորջ Օրուէլի “1984"-ն է: Գրվել է եթե չեմ սխալվում 40-ականների վերջին: Ծանր, բայց շատ ուժեղ գործ է, արժե կարդալ:

  3. Phenomen

    #3

    http://a1plus.am/am/?page=issue&iid=68207 Բարևներ բոլորին… Կարդացեք Ա1պլյուսի նյութը ու տեսեք, որ ըմբշամարտի ֆեդերացիան իմ այս հոդվածում նշված ֆուտբոլի ֆեդերացիայից առաջ է ընկել ու 2020 թվին չի սպասել… Գժեր գժվեք՝ աբխոդ ա…

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։