Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Գնա մեռի, արի սիրեմ

Democrat💬 0 մեկնաբանություն
Թերի Դեւիս, ԵԽ գլխավոր քարտուղար
Մարտի սկզին տեղի ունեցած դեպքերը լուրջ վնաս հասցրեցին Հայաստանի միջազգային հեղինակությանը
Աղբյուր
@@IMG:0@@
Հայաստանի դեմոկրատական ինստիտուտների գործունեության վերաբերյալ զեկույց (պատրաստել են ֆրանսիացի պատգամավոր, «Եվրոպական Ժողովրդական կուսակցություն» խմբակցության անդամ Ջորջ Կոլումբիերը եւ բրիտանացի պատգամավոր, Սոցիալիստների խմբի անդամ Ջոն Պրեսկոտը)
Չնայած 2008թ. փետրվարի 19-ին նախագահական ընտրությունները հիմնականում «համարվել են ԵԽ չափանիշներին համապատասխան», ԵԽԽՎ-ի ժամանակավոր հանձնաժողովը, որը դիտարկել է հայաստանյան ընտրությունները, գրանցել է մի շարք բռնության դեպքեր եւ բացթողումներ, որոնցից ամենակարեւորն են. բոլոր թեկնածուների համար նախընտրական արշավի անհավասար պայմանները, ընտրությունների թափանցիկության բացակայությունը: Հանձնաժողովը նկատել է նաեւ մի շարք ընտրակեղծիքների դեպքեր:
ԵԽԽՎ-ն մտահոգված է, որ դիտարկված բացթողումները եւ բռնության դեպքերը ոչնչով չեն նպաստել նրան, որ վերականգնվի առկա հասարակական անվստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ: Բացի այդ, Հայաստանի ժողովուրդը կասկածի տակ է առնում ընտրությունների արդյունքի լեգիտիմությունը: Հենց հասարակական վստահության բացակայությունն էլ հանգեցրեց խաղաղ ցույցերի, որոնք սկսեցին ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո եւ որոնց իշխանությունները սկզբնական շրջանում համբերատար էին վերաբերվում:
ԵԽԽՎ-ն ցավում է ոստիկանների եւ ցուցարարների բախումների եւ բռնության ուժգնացման համար մարտի 1-ին, որի արդյուքնում զոհվեցին ութ մարդ եւ 100-ավորները վիրավորվեցին: Մարտիմեկյան ողբերգական դեպքերի ստույգ պատճառները, ինչպես նաեւ իշխանությունների` դրան լուծում տալու ջանքերը, ներառյալ Երեւանում հայտարարված արտակարգ իրավիճակը մարտի 1-20-ը, ոստիկանության կողմից անհամարժեք ուժի գործադրումը խիստ տարակարծություն առաջացնող հարցեր են, որոնք պահանջում են անկախ հետաքննություն:
ԵԽԽՎ-ն դատապարտում է բազմաթիվ անձանց շարունակվող ձերբակալությունները, այդ թվում 100-ից ավելի ընդդիմության աջակիցների եւ երեք խորհրդարանականների, քանի որ ձերբակալությունները հիմք են տալիս մտածել, որ այդ ամենը կատարվել է քաղաքական հողի վրա: Դա վկայում է այն մասին, որ իշխանությունները դե ֆակտո խստագույն միջոցներ են կիրառում ընդդիմության դեմ: Հայաստանի ԱԺ առայժմ չի կատարում իր կարեւոր ֆունկցիան, որպես քաղաքական դեբատների ֆորում եւ տարբեր քաղաքական ուժերի միջեւ հանդիսացող փոխզիջում: Այդ պատճառով է, որ ընդիմությունը մարդկանց հանրահավաքներ է կազմակերպում փողոցում` ժողովրդին իր խոսքը հասցնելու համար: Առաջնորդվելով «հաղթողը ստանում է ամեն ինչ» սկզբունքով` ներկայիս քաղաքական համակարգը արգելել է Հայաստանի ընդդիմությանը որեւէ մասնակցություն ունենալ քաղաքական որոշումներ կայացնելու գործընթացներին եւ երկրի կառավարմանը: Թերի ընտրական գործընթացների արդյունքում երկրի քաղաքական սպեկտորի մի մասը ներկայացված չէ ԱԺ-ում: Հասարակության անվստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ պայմանավորված է նաեւ նրանով, որ ընտրական ղեկավարությունը անաչառ չէ, եւ բազմաթիվ բողոքներ կապված ընտրությունների թափանցիկության, քվեաթերթիկների հաշվարկի հետ մնացել են անպատասխան: Իշխանությունների վերահսկողությունը ԶԼՄ-ների նկատմամբ, ինչպես նաեւ անկախ եւ բազմակարծիք հանրային հեռուստաընկերության բացակայությունը էլ ավելի է խորացնում հասարակության անվստահությունը քաղաքական համակարգի հանդեպ; Ատակարգ իրավիճակի ավատարից մի քանի օր առաջ մարտի 17-ին ՀՀ կառավարության առաջարկով ԱԺ-ն հրավիրեց արտահերթ նիստ, որտեղ առանց առարկությունների ընդունեց մի շարք փոփոխություններ «Ցույցեր, հավաքներ, հանրահավաքներ անցկացնելու մասին» ՀՀ օրենքում, որով զգալիորեն սահմանափակվում է հասարակության` հանրահավաքների իրավունքը, ինչպես նաեւ արգելվում են քաղաքական ցույցերը:
Այդ փոփոխությունները հակասում են Եվրոպական չափանիշներին, որոնց մասին նշվում է մարդկանց իրավունքների մասին եվրոպական կոնցվեցիայի 11-րդ հոդվածում եւ կասկածի տակ են առնում Հայաստանի պարտավորությունները որպես ԵԽ անդամ երկիր: Վենետիկյան հանձնաժողովը եւ ԵԱՀԿ /ԺՄԻԳ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում համարել են փոփոխություններն անընդունելի: Պետք է երաշխավորել ՀՌԱԿ-ի եւ հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի անկախությունը: Բացի այդ, նշված կառույցների անդամները պետք է իրականում ներկայացնեն հայ ժողովրդի շահերը: Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԽ-ի փորձագետների խորհուրդները եւ առաջարկները պետք է հաշվի առնվեն ՀՀ իշխանությունների կողմից: ԵԽԽՎ-ն նորից կրկնում է, որ իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն ապահովելու հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի անկախությունը եւ բազմակարծությունը ամեն օր:
Հարկային մարմինների կողմից` ընդդիմադիր էլեկտրոնային եւ տպագիր մամուլի ստուգումները պետք է դադարեցվեն: Անհիմն ձերբակալումները, ինչպես նաեւ վատ վերաբերմունքը ձերբակալվածների հանդեպ, հատկապես ոստիկանության բաժիններում, պետք է դադարեցվեն: Եվ օրենքում, եւ գործնականում պետք է մտցվեն երաշխիքներ, որոնցով հասարակությունը կարող է վերահսկել ոստիկանությանը:
ՀՌԱԿ-ի կազմը, ինչպես նաեւ նրա քաղաքականապես կախյալ լինելը խոչընդոտում են բազմակարծությանը: Հետընտրական շրջանում ԶԼՄ-ները լուսաբանում են իշխանավորների կարծիքները` միաժամանակ անտեսելով ժողովրդի մտահոգությունները նախագահական ընտրությունների անցկացման առնչությամբ: Հատկապես մտահոգիչ են հարկային մարմինների ստուգումները ընդդիմադիր ԶԼՄ-ներում: Օրինակ ԳԱԼԱ հեռուստաընկերությունը, որը հարկային ստուգումներից հետո տուգանվել է 25 միլիոն դրամ (58 հազար եվրո): Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հեռուստաընկերությունը աջակցություն է հայտարարել Լեւոն Տեր-Պետրոսյանի 2007թ. սեպտեմբերին: Բացի այդ, հարկային մարմինները ստուգումներ են անցկացրել 4 ընդդիմադիր օրաթերթերում` «Չորրորդ իշխանություն», «Ժամանակ Երեւան», «Հայկական ժամանակ» եւ «Առավոտ»:
Աղբյուր

Անգլերեն պրես-ռիլիզը ընթերցեք այս էջում

http://assembly.coe.int/ASP/Press/StopPressView.asp?ID=2023

Democrat՝ «Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…»

0մեկնաբանություն

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Նորություններ

Մարդը… շշի մեջ

Այսօր ժամը 22.10-ի սահմաններում ոչ սթափ վիճակում, ատրճանակը ձեռքին Հյուսիսային պողոտայում հայտնվեց գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանը: «էստեղ ո՞վ ա լեւոնականը: Դե ձեն հանեք»,- ատրճանակն ուղղելով նստացույցի մասնակիցների…

F5-admin

Նորություններ

ԵԽ կոչ է անում վերացնել արտակարգ դրությությունը

Եվրոպական խորհրդարանը երեկվա լիագումար նիստում ձայների 60 կողմ, 1 դեմ եւ 2 ձեռնպահ հարաբերակցությամբ բանաձեւ է ընդունել, որում Հայաստանի իշխանություններին կոչ է անում վերացնել արտակարգ դրությունը: Եվրախորհրդարանի…

Jojoba8

Նորություններ

> 100 օր

Սերժ Սարգսյանն այսօր ուղերձ է հղել պաշտոնավարման 100 օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր լրանում է Հայաստանի Հանրապե­տության Նախագահի պաշտոնում իմ գործունե­ության հարյուր օրը: Հարյուր օր, որն…

Մտահոգ11