Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Պարզապես… համեմատություն

F5-admin💬 7 մեկնաբանություն

Մեջբերում՝ որը վերաբերում է Ադրբեջանի այսոօրվա ներքին կյանքին:

Այսօր Բաքվում կմեկնարկի չորրորդ Էներգետիկ գագաթնաժողովը, որին մասնակցելու համար Ադրբեջանի մայրաքաղաք են ժամանել էներգետիկայի հարցերով Եվրահանձնաժողովի հանձնակատար Անդրիս Փիելբալգսը, Թուրքիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Լիտվայի եւ Լեհաստանի նախագահներ` Աբդուլլահ Գյուլը, Միխեիլ Սահակաշվիլին, Վիկտոր Յուշչենկոն, Վալդաս Ադամկուսը եւ Լեխ Կաչինսկին: Նախարարների մակարդակով ներկայացված են Ռումինիայի ԱԳ նախարար Լազեր Կոմենեսկուն, Ղազախստանի էներգետիկայի եւ բնական հանածոների նախարար Սայաթ Մինբաեւը, ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Սեմյուել Բեդմենը, Լատվիայի էկոնոմիկայի նախարար Արտուրս Բերգհոլցեմը: Սպասվում է, որ այսօր գագաթնաժողովին մասնակցելու համար Բաքու կժամանեն նաեւ Մոլդովայի, Թուրքմենստանի եւ Էստոնիայի պատվիրակությունները:
Մեջբերումը՝ «Ժամանակ» օրաթերթ
Այսօր ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը հանդիպել է հայազգի բռնցքամարտիկ եւ չեմ հիշում, թե ինչ վարկածով աշխարհի բազմակի չեմպիոն (թիվն էլ չեմ հիշում) Արթուր Աբրահամին: Հանդիպումն ընթացել է ջերմ մթնոլորտում: Հանդիպման ավարտին Արթուրը ՀՀ նախագահին է նվիրել իր ձեռնոցները՝ ստորագրելով դրանց վրա: ՀՀ նախագահն անկեղծորեն հպարտ է նման նվեր ստանալու համար:
Իմ սեփական դիտարկումը՝ հեռուսատեսությունից (չեմ հիշում, թե որ ալիքով...)

F5-admin՝ «F5blog.com : 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!»

Բաժին՝Առօրյա

7մեկնաբանություն

  1. Քաղաքացի

    #1

    Ուժեղ համեմատություն էր 🙂

  2. Jojoba

    #2

    Իմ սեփական դիտարկումը՝ հեռուսատեսությունից (չեմ հիշում, թե որ ալիքով...) Ցուցադրվեց տարբեր ալիքներով, բայց ինձ հատկապես դուր եկավ Հ2-ի ռեպորտաժը. Տրվեց հարց իսկ հայաստանից կան մարդիկ, որոնք ներկա են լինում նրա մենամարտերին. Պատասխանը մոտավորապես հետեւյալն էր ... - Այո շատ կան, հատկապես ուզում են նշել հայաստանի գլխ դատախազին /Աղվանին/, Յունի բանկի շեֆը /Աթայանը/, եւս մի քանի հոգու անուն, որոնց ես չեմ ճանաչում եվ վերջում Հ2-ի շեֆը իր տիկնոջ հետ. Չգիտեյի, որ Գոհարիկն էլ բոքսի սիրահար է 😀

  3. F5-admin

    #3

    Քաղաքացի՞, էս ո՞ւր ես կորել… չկաս ու չկաս… Հո չե՞ս նեղացել մեզնից, կամ, ասենք՝ Jojoba-ից: Ի միջի այլոց, ե՞րբ եք ակտիվանալու…

  4. F5-admin

    #4

    Նույնիսկ Աշոտյանն է սկսել նեղվել… Վերսկսե՛ք հանրահավաքները. ընդդիմությանը կոչ է անում Աշոտյանը Ու վերջում էլ ավելացնում է՝ «Ժամանակն է վերսկսելու հանրահավաքները»:

  5. Marat

    #5

    Ողջույն… Ինչու՞: Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը, որ զինվորական համազգեստով էր`"նատովկով", տեսա՞ք: Չտեսա՞ք, թե ինչպիսի նեղսրտած ձևով էր բացատրում, որ Հայաստանում հուշարարությամբ են զբաղվում ի օգուտ ադրբեջանցիների: Առավել տհաս միտք դժվար էր արտահայտել: ՀՀ նախագահն անկեղծորեն հպարտ է նման նվեր ստանալու համար: Ի՞նչ: Թզբեհից լավ չի՞… 😀

  6. Philosopher

    #6

    Ողջույն Սկսնակին. Երկար ժամանակ էր չկայիր.... Հե՞ր բաբամ… որտեղ էի՞ր...Թեհրան էի՞ր...: Ի՞նչ: Թզբեհից լավ չի՞… Բայց կարծեմ մեր նախագահը սիրում է ռուլետկա, կամ մեդալ ստանալ: Հիշում եք, որ էդպիսի բաներ էին խոսվում...ու հաստատվում… Չտեսա՞ք, թե ինչպիսի նեղսրտած ձևով էր բացատրում, որ Հայաստանում հուշարարությամբ են զբաղվում ի օգուտ ադրբեջանցիների: Առավել տհաս միտք դժվար էր արտահայտել: Հիշում եմ, երբ Առաջին Նախագահը խնդրեց 3 տարի, Սերժ Սարգսյանը ծաղրեց, թե 3 տարին երեւի բավական է, որ Ղարաբաղը վաճառի: Դրան հակադրենք այն, որ հիմա էլ Սարգսյանը հայտարարում է, թե ադրբեջանցիներին մտքեր են հուշում` նկատի ունենալով Լեւոնին: Բայց Լեւոնը փետրվարի 9-ին բացահայտելով Մեղրիի դավադրությունը, նշեց որ խնդիրներ կան, որոնց մասին ինքը չի խոսի, որ Ադրբեջանցիներին մտքեր չտա: Ես կփորձեմ Յություբում տեղադրել ու ով որ չի տեսել, կնայի ու կլսի: Իսկ հիմա էդպիսի բաներ հայտարարելը մեղմ ասած թեթեւ անհարկի շահարկումներ են, որ երբեք անհրաժեշտ չեն:

  7. F5-admin

    #7

    Լավ, հիմա անցնեմ ու խոսեմ «մյուս կողմից», թեեւ, մյուս կողմում էլի մեր հայերն են 🙂 Հիմա, բա որ հանկարծ բանակցությունները ձգվեցին մինչեւ… ասենք, մյուս ընտրություններ, էդ դեպքում ի՞նչ են ասելու թայմ-աութ վերցրած գործիչները: Թեեւ, մյուս կողմից, որ մտածում եմ համալիրյան հանդիպման մասին, որտեղ Ս.Սարգսյանն անկեղծանալու է կուսակցությունների հետ, ինչ-որ սիրտս վատ բան է գուշակում: Խճճվել եմ… Ես էլ չեմ հասկանում, թե իրականում իրո՞ք մեր վիճակն այսքան ծանր է, ու արհեստականորեն թեթեւացնում են, թե՞ այնքան էլ ծանր չէ, ու արհեստականորեն ծանրացվում է:

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Կարդացեք նաեւ

Առօրյա

Անցավ նաեւ այս կուլմինացիոն պահը

Մեր իսկ թուլությունը եւ անմեղսունակությունը մի կողմի վրա դրած՝ սպասում էինք, թե եվրոպացի քեռիները ի՞նչ գնահատական են տալու մեր ներկա վիճակին: Ով որ տեղյակ չէ, ասեմ, որ անմեղսունակությունը անմեղության հետ որեւէ կապ…

F5-admin2

Առօրյա

Անհիմն ճոխություն՝ համեստ մարդու պատվին

Այս վերջերս էլեկտրոնային մամուլում հանդիպեցի մի ուշագրավ եւ առաջին հայացքից հպարտություն հարուցող մի պաշտոնական տեղեկատվության, ըստ որի Կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշել է 2009-ի իր պահուստային ֆոնդից 300…

F5-admin1

Առօրյա

Ձեր զենքը չգիտեմ, բայց մեր թույլ տեղը մեր սահմաններն են

5 ԱՆԳԱՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹԻՎԸ Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսեսի գյուղապետ Լյուդվիգ Ապերյանի վկայությամբ 1989թ. գյուղի դպրոցում սովորում էր 1090, ներկայումս` 220 աշակերտ: Գյուղապետը, որի 4 զավակներից 3-ը…

Մտահոգ