Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Դ. Մեդվեդեւը նախանձելի է համարել հայկական ինտերնետի զա

Jojoba💬 5 մեկնաբանություն

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ռուսական «Новое Время» թերթին տված հարցազրույցում, գնահատելով ինտերնետի դերն ու նշանակությունը մեր օրերում, ասել է, որ ինտերնետն այսօր երկխոսությունների համար լավագույն հարթությունն է, քանի դեռ ավելի հասարակական տեսակետից նշանակալի, կենցաղ ու տուն թափանցող, միևնույն ժամանակ ուղիղ հաղորդակցման հնարավորություն ընձեռնող միջոց դեռևս չի հայտնաբերվել:

Դիտարկելով Ռուսաստանում ինտերնետային ցանցի զարգացման հեռանկարները, Մեդվեդևը օրինակ է բերել նշյալ բնագավառում Հայաստանի առաջընթացը: Նա մասնավորապես ասել է:

«Ես վերջերս ներկա էի WIMAX հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման միջոցառմանը Հայաստանում, և ուղղակի նախանձեցի մեր հայ բարեկամներին, որովհետև այդ փոքր երկիրը ամբողջապես ծածկված է ինտերնետ հասանելիությամբ: Նրանք ծածկել են ողջ տարածքը, բացարձակապես ամեն անկյուն:

Կարելի է մեքենայով գնալ հանրապետությունում և հեռուստացույց դիտել: Ինտերնետի օգնությամբ ազդանշանն հասնում է մեծ արագությամբ» , -ասել է Մեդվեդևը:

Աղբյուր` Panorama.am

==========
15.04.2009 13:50

МВД стран ОДКБ проведут совместную антикриминальную операцию в интернете
Об этом сообщил глава МВД России Рашид Нургалиев в Ереване на встрече со своими коллегами из стран ОДКБ. Он сообщил, что в нашей стране аналогичные мероприятия проводятся уже на протяжении десяти лет.

Кроме того, Рашид Нургалиев рассказал о раскрытии в России широкой сети экстремистских ячеек.

Рашид Нургалиев, министр внутренних дел РФ: “За последние месяцы на территории РФ вскрыта большая сеть ячеек экстремистской направленности, в деятельности которых усматриваются признаки посягательства на жизнь и здоровье граждан. В том числе вскрыты преступные группировки, которые имеют сращивание с общеуголовной направленностью”.

======
ՈՒՊՍՍՍՍ ...

Հեսա մեզ էլ կփակեն ...

Բաժին՝Հումոր

5մեկնաբանություն

  1. Philosopher

    #1

    ՉՀասկացա, ի՞ նչ է, Մեդվեդեվը կատկել է, թե՞ ամբողջապես լուրջ է արտահայտվել…

  2. Jojoba

    #2

    Հավանաբար լուրջ է ասել, բայց դե իրականում կատակ է ... խոսքն գնում է Կոմստար-Կորնետ-ի Վայմաքս տեխնոլոգիայի մասին, բայց դե ինչպես կարելի է խոսալ մի բանի մասին, որն ի սկզբանե թերի է, ուր մնած խոսել պնդել հետեւալն -» «մեքենայով գնալ հանրապետությունում և հեռուստացույց դիտել». Նույնիսկ մայրաքաղաքի տարածքում սա ոչ ամբողջական է, ուր մնած հանրապետություն տարածքում, ուր նույնիսկ հեռախոսային կապն «մանկության երազ» է.

  3. F5-admin

    #3

    Հավանաբար լուրջ է ասել, բայց դե իրականում կատակ է ... Ես կասեի՝ հավանաբար լուրջ է ասել, բայց թե իրականում դաժան կատակ է… Իրականում, Հայաստանում տխուր է վիճակը: Ինտերնետից օգտվողների երեւի մի երեսուն տոկոսը օդնոկլասնիկի-ից էն կողմ բան չգիտեն… Հիմա էլ շատ են թիթիզացել, արդեն մոբայլներով են չատ-վում…

  4. Դորիան

    #4

    Ես էլ եմ լսել: Ասեց. «В Армении интернет есть в самых труднодоступных местах»

  5. Phenomen

    #5

    Հեյ գիդի Պուտին… տղեն սենց պռապուսկատներ չէր անում… թե չէ էս երեխուն բերել դրել ա, հիմա հետևից պիտի ֆռֆռա, որ սաղ “տան սերվիզները” վարի չտա…

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Կարդացեք նաեւ

Հումոր

ԳՈՀԱՐՆԵՐ՝ Քաղաքացու հեղափոխական բոցաչունչ խոսքի

(ՖԵԼԻԵՏՈՆ , կամ մենախոսություն մեկ դրամայով) ... հաճախ Ամատունու մեկնաբանություններում կնկատենք, խոսում է քո անձի` հարմարվողականության տեսակի մասին. ինչն ինքնին պախարակելի երևույթ չէ, այլ պարզապաես այլ տեսակ է: Իսկ դու…

Ազիան26

Հումոր

Ով Եվային սիրում է’ թող սիրի…

Ով Եվային է սիրում թող սիրի,մեկ շաբաթը բավական է’ հասցնել նրան սիրահարվել,վասընզի նրան սիրահարվածը օլիգարխ է ու լավ էլ եղբայրական կապ ունի նախագահական աշխատակազմի մի պաշտոնյայի հետ: Լինել 22-ամյա գեղեցկուհի ու չկատարել…

Ազիան15

Հումոր

Մեզ էլ հիշեցին…

Այսօր a1-պլյուսը իր նորությունների բաժնում հպանցիկ հիշատակել է մեր բլոգի մասին եւ նույնիսկ մատուցել հաճելի անակնկալ՝ ներկայացնելով նաեւ մեր «F5» «բրենդի» անվանումը եւ նույնիսկ մի պատկեր՝ F5-ի վերաբերյալ: Ընթերցում ենք…

F5-admin