Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Հայաստան-Բելգիա 2:1

Marat💬 2 մեկնաբանություն

Քանի որ նախորդ հոդվածը բավականին հոռետեսական ոճով էր գրված, սակայն այսօր մեր հավաքականը, հակառակ շատերիս սպասելիքներին, բավականին լավ խաղաց, որոշեցի նորը տեղադրել, որտեղ կգովաբանեմ մեր տղաներին լավ խաղի համար:

image

Առաջին խաղակեսում մերոնք գերազանցեցին բելգիացիներին ամեն ինչով` արագությամբ, մտածված գործողություններով, տեխնիկայով: Ցավալին այն էր, որ վնասվածքի հետևանքով մենք հենց առաջին խաղակեսում զրկվեցինք Արարատ Առաքելյանից և Հովհաննես Գևորգյանից: Առաջին գոլի հեղինակը դարձավ հենց Գոհարյանը: Հենրիկ Մխիթարյանի ուժգին հարվածից հետո գնդակը դիպավ բելգիացիների պաշտպանին, որից հետո այնուամենայնիվ դարպասապահը կարողացավ ետ մղել հարվածը, սակայն գնդակը հայտնվեց այդ պահին տուգանային հրապարակում միայնակ գտնվող Գոհարյանի մոտ, որն էլ գրավեց դարպասը: Ընդմիջուման ավարտից մի քանի րոպե անց մեր թիմի ավագ փորձառու աջ եզրային պաշտպան Սարգիս Հովսեփյանը, անցնելով բելգիական թիմի մի քանի պաշտպանների, փոքրիկ հրաշք արարեց` ձախ ոտքով հզոր հարվածով երկրորդ գնդակն ուղարկելով բելգիացիների դարպասը: Այնուհետև խաղը խամրեց: Մերոնք սկսեցին խաղալ երկրորդ համարով: Չնայած մերոնց պասիվությանը, բելգիացիները չկարողացան նորմալ խաղ ցուցադրեն: Մի քանի գլխով կատարված, ոչ այնքան վտանգավոր հարված մեր դարպասին բարձրից դեպի տուգանային հրապարակ կատարվող փոխանցումներից հետո բարձրահասակ բելգիացիների կողմից ւ վերջ:

Հանուն արդարության պետք է նշել, որ Բելգիայի հավաքականը շատ վատ տպավորություն գործեց: Խիստ անկազմակերպ էր, թույլ: Հիշեցնում էր մեր հավաքականը, բայց ոչ այս խաղի...😀

Խաղի վերջնամասում` արդեն ավելացված ժամանակի ընթացքում Բելգիայի ֆուտբոլիստները կարողացան թրջել խաղի հաշիվը: Եվ ակսպես` 2 : 1: Մեր թիմն առաջին հաղթանակը տարավ այս մրցաշարի ընթացքում: Մնացել է երկու բարդագույն խաղ` Հայաստան-Իսպանիա և Թուրքիա-Հայաստան, որոնք պետք է կայանան հոկտեմբերին:

Տեսնենք, թե ինչ կլինի:

Լուսանկարը` Tert.am -ից:

2մեկնաբանություն

  1. F5-admin

    #1

    Խոսքը մեր մեջ, որ մի հինգ րոպե խաղն ավելացվեր, մերոնք կկրվեին 2:3 հաշվով… Շնորհավորանքներս բոլոր հույսները չկորցրած հայկական ֆուտբոլի ֆանատներին:

  2. Մտահոգ

    #2

    բա իսպանացիքին երբ ենք հաղթելու 🙂

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Մարզաշխարհ

Երկար սպասված խաղը կայացավ

Երեկ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Հրազդան մարզադաշտում հանդիպեց Թուրքիայի ազգային հավաքականի հետ: Ինքս մարզադաշտում էի: Ճիշտն ասած` առաջին խաղակեսում մերոնք վատ չխաղացին: Պայքարում էին յուրաքանչյուր գնդակի…

Marat16

Մարզաշխարհ

Խառնաշփոթ ստադիոնում

Երեկ մի քանի հոգով (+ փոքր տղես) գնացել էինք ստադիոն: Դե ունեմ մի ընկեր, որը համոզեց-տարավ բոլորիս… Լավ, չեմ փոշմանել, որ գնացինք… դե, մասսովկա, կանաչ դաշտ, ինչ-որ ակնկալիքներ, մի մեծ խումբ ֆուտբոլասեր երիտասարդներ…

F5-admin13

Մարզաշխարհ

Հայաստան-Թուրքիա 2:1

Այսօր (արդեն երեկ) Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը հաղթեց Թուրքիայի իրենց հասակակիցներին 2 : 1 հաշվով: Որեւէ մեկդ սպասու՞մ էիք… Ինքս եղել եմ մարզադաշտում: Հաճելիորեն զարմացած ու ոգեւորված եմ մեր տղաների…

Marat5