Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Ե’ս գիտեմ, թե ով է տուժողը

Democrat💬 0 մեկնաբանություն
Ալիկ Սարգսյան

Գագիկ Բեգլարյանի հրաժարականի մասին չխոսեմ. բոլորս էլ տեղեկացված ենք այս դեպքի մասին: Սակայն հետաքրքիր է ոստիկանապետի մոտեցումը.

«Մենք հետաքրքրվել ենք համապատասխան մամլո ծառայությունից, որտեղ մեզ ասել են, որ թերթում տպագրվածը դեպքի առթիվ չափազանցված է եղել: Անձի առեւանգում կամ մարմնական վնասվածք այս պահին չկա: Չկա նաեւ հայտարարություն տվող, տուժող որեւէ մեկը չի ճանաչվել: Ուղղակի դեպքի մասին զեկուցվել է Հանրապետության նախագահին: Ուղղակի մենք չունենք տուժող եւ նման հաղորդագրություն, թե նրան առեւանգել են, ծեծել են: Նա մարմնական վնասվածք չունի, այս պահին որեւէ բան ավելացնել չեմ կարող» ,-«Ա1+»-ին ասաց նա:

Լավ, այդ դեպքում ինչու է նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը հայտարարում, որ`

«Հայաստանի նախագահը բազմիցս արտահայտել է իր հստակ դիրքորոշումը նմանօրինակ արարքների վերաբերյալ: Այդպիսի վարքագիծն անընդունելի է եւ անհանդուրժելի: Իսկ պետական պաշտոնյայի դեպքում` առավել եւս»:

Ինչ ասել է` նմանօրինակ արարք, անընդունելի վարքագիծ, անհանդուրժելի վարքագիծ...

Ստացվում է, որ ծեծ (անգամ` մի «անմեղ» հարված) չտուժող Արամ Կանդայանի դեմքին չի եղել...: Այստեղից կարելի է եզրակացնել` եղել է պարզապես «մեծական» քֆուր-քյաֆար… Իսկ արդյոք հայոյանքը այնպիսի ծանրակշիռ պատճառ էր, որ սեփական թիմակիցը «բորտից այն կողմ» շպրտվի:

Democrat՝ «Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…»

0մեկնաբանություն

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Վերլուծականներ

«Չես մարսելու» …

«Օլիգարխ մարդասպան», «Հանցաքար», «Սպանդանոց» ահա այս գրությունները այսօր իրենց հետևից թողեցին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի շուրջը հավաքված մոմավառության ու ակցիա մասնակիցները: ### Նրանց մեջ էինայնպիսի քաղաքական ու…

David

Վերլուծականներ

Տեր-Պետրոսյանի Աուստերլիցը

Հայ ազգային կոնգրեսը 2010 թվականի մարտի մեկին անցկացրեց իր հանրահավաքը: Ասյտեղ պետք է նկատել, որ մարդկանց քանակը բավական շատ էր, ինչը խոսուն փաստ է հենց միայն այն դատարկաբանների համար, ովքեր, առավոտից երեկո նստած…

Philosopher12

Վերլուծականներ

Ում էր պետք ուկրաինական համաճարակը

Կարծում եմ, տեղյակ եք, որ Ուկրաինայում մոլեգնում է գրիպի վիրուսային հիվանդությունները: Եթե չեմ սխալվում, նույնիսկ Յուշչենկոն դատախազությանը դիմել էր գործ հարուցել Ուկրաինայի գլխավոր սանիտարական բժշկի ու իր նախկին…

F5-admin6