Պաշտոնական տեղեկատվություն - Այսօր` մայիսի 22-ին, դոլարի միջին փոխարժեքը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում կազմել է 401.95 դրամ: Դոլարն առաջին անգամ է 2010 թ. ապրիլից հետո բորսայում վաճառվում 400 դրամից բարձր փոխարժեքով: Ընդ որում` նախորդ կայացած նստաշրջանի (մայիսի 20) արդյունքների համեմատ դոլարը միանգամից թանկացել է 2.45 կետով, ինչը մեկ նստաշրջանի ընթացքում վերջին 1.5 տարում ամենաբարձր աճն է:
Հարգելի Վարչապետ, հարգելի ԿԲ-ի նախագահ
Եթե դժվար չէ պատասխանեք մինեչեւ ե՞րբ կամ ու՞ր է անկում ապրելու այս չարաբաստիկ դոլարը: Ինչքան ես գիտեմ միջազգային շուկաներում նկատվում է դոլարի դիրքերի թուլացում եվրոյի նկատմամբ, հետեւապես եվ դոլարի հետաճ, ինչը չի կարելի ասել հայկական շուկայի մասին: Կարելի է ի՞նչի հետ է այն պայմանավորված՚:
Արդյո՞ք դոլարի անկումը կապված է հետընտրական գործընթացների հետ՚:
1մեկնաբանություն
Jojoba
Այն գործընթացները, որ տեղի են ունենում հայկական ֆինանսական շուկայում, այլ կերպ, քան «խուճապային», անվանել չի կարելի: Դոլարը թանկանում է ոչ թե օրօրի, այլ ժամառժամ: Այսօր` մայիսի 24-ին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում դոլարի միջին փոխարժեքը հասել է 406 դրամի, ընդ որում` նստաշրջանի վերջում դոլարն արդեն առաջարկվում էր 407 դրամով: Ընդհանուր առմամբ, վաճառվել է 300 հազ. դոլար: Բանկերը բացահայտորեն խուսափում են դոլար վաճառելուց` խորացնելով առանց այն էլ ստեղծված աժիոտաժային իրավիճակը: Կեցցե ՀՀԿ-ն (Էլ չեմ ասում, որ Ծառուկյանն էլ վախտ գտավ կոալիցիա չկազմելու վերաբերյալ հայտարություն անելու): Դոլարը վաճառվում է 409-410 դրամով: Գիշերը թեժ է լինելու
Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։