Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Ուր են կորել պարկովշիկները

David💬 0 մեկնաբանություն

Արդեն քանի օր է (մոտ է 10-15 օր) երեւանի կենտրոնից կորել են «պարկովշիկները»: Եթե հիշում եք վերջին կես տարվա ընթացքում քաղաքի բոլոր կենտրոնական փողոցներում, Բիզնես կենտրոնների, սուպերմարկետնի, այգիների եվ այլ մարդաշատ մասերի շրջակայքում /Մաշտոց, Թումանյան, Սայաթ-Նովա, Խանջյան, Օղակաձեւ այգու շրջակայք, Հրապարակ եվ այլն/ աստիճանաբար հայտնվեցին կանաչ-ճանապարհա-տրանսպորտային բաճկոններ հագած պարկովչիկներ:

Բիզնեսը ինքնին բավական շահութաբեր էր, իսկ ինչպես հայտնի է հայկական պայմաններում շօգտվել նման հնարավորությունից հիմարություն կլիներ պատկան մարմինների համար: Հենց այդ պատճառով էր, որ փողոցները աստիճանաբար մասնատվեցին մասերի եվ երկար ժանամակ էր, երբ փողոցների տեր-տիրականներն էին դարձել տարբեր տարիքային խմբերի եվ տեսքի /Աբովյան փողոցում Զեփյուռի դիմաց անչափահաս տղա էր կանգնում, կամ ասենք Սայաթ-Նովայի վրա Պիրամիդայի դիմաց՝ թզուկ պարկովչիկ կար/ պարկովշիկներ:

Համեմատության համար ասեմ, որ մեր շենքը 3 մուտքանի շենք է կենտրոնական փողոցներից մեկում: Ամբողջ շենքի երկայնքով կանգնում էիր 3 պարկովշիկ, եվ դա միայն մեր մայթին՝ նույնքան էլ դիմացի մայթին: Ինչպես պատմում էր «մեր» պարկովշիկը - Ինքը օրեկան 7-10 հզ-նոց տղա է /չհաշված 4 -5 հազար վճարումն, որն նա օրեկան անում էր թաղապետարանի աշխատակցին/: Թեմա բազմիցս արծածվել է մամուլում, հետեւապես իմաստ չունի եվս մեկ անգամ նրա մասին խոսել:

Արժե միայն ասել, որ ինչպես հենց իրենք պարկովշիկներն են ասում վերին մակարդակում մի քանի գերատեսչություն չեն կարողացել կիսել շահույթը, հետեւապես որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել այն:

Անձամբ իմ կողմից կարող եմ ավելացնել, որ չնայած նրան, որ բիզնեսն իմ սրտով չէր, բայց այնուամենայնիվ մեր շենքի մոտ հիմա կանգառի հնարավորությունները պակասել են /պարկովշիկի բացակայության պայմաններում ով ասես եվ ինչպես ասես, որ չի կանգնում, որպես հետեւանք ոմանք կանգնում են երկայնքով, ոմանք իրարից բավականաչափ հեռու, եվ այլն/: Իսկ վերջերս Իտալացիների փողոցի վրա - հրապարակի հարակից հատվածում աչքիս առաջ մի ավտոմեքենա կայանելու ժամանակ հարվածել էի իրեն շրջանցող տաքսի մեքենային, որն միգուցե եւ չլիներ պարկովշիկի առկայության դեպքում:

Պ.ս. Խոսքը չի գնում շուկաների եվ տարբեր օբյեկտների մասին, որտեղ վերջին 10 տարիների ընթացքում միշտ էլ եղել են պարկովշիկներ՝ նրանք ինչպես եղել են, այնպես էլ կան ու կշարունակել գործել /Փեթակի, Շուկաների շրջակայք եվ այլն/:

0մեկնաբանություն

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Հասարակություն

Դոլարի գլխիկոր անկումը

Պաշտոնական տեղեկատվություն - Այսօր` մայիսի 22-ին, դոլարի միջին փոխարժեքը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում կազմել է 401.95 դրամ: Դոլարն առաջին անգամ է 2010 թ. ապրիլից հետո բորսայում վաճառվում 400 դրամից բարձր փոխարժեքով…

Սևակ1

Հասարակություն

Ավտո-Ռեգիստրատորի իրական արժեքը

Իջնում եմ Բաղրամյան պողոտայով, անցնում եմ Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկը: Քանի որ գործի բերմամբ քիչ եմ օգտվում քաղաքի այս հատվածից, շատ զգույշ եվ ուշադիր եմ շարունակում ընթացքս դեպի Օպերա, նպատակ ունենալով թեքվել դեպի…

David

Հասարակություն

Մոմիկ Վարդպետից դեպի Գոմիկ Մամիկոն

Այսօր մի խումբ երիտասարդներ, որոնք բախտի բերմամբ բարձր գոռալուց բացի, նաեւ ազգագրական երգերի մեծ սիրահարներ էին, համառ պայքարից հետո կարողացան «լարեր» մի խումբ գոմիկների, ռոք-պանկ ուղղվածության անորոշ սեռի մի քանի…

David2