Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Հյուրամատյան

F5-Բլոգի հյուրամատյանը

Հարգելիներս,

Հյուրամատյանում դուք կարող եք գրառել Ձեր ցանկությունները, մաղթանքները, խորհուրդները եւ, ընդհանուր առմամբ, այն ամենը, ինչն, ըստ Ձեզ, ավելի հարմար կլինի, եթե հայտնվի հենց այս էջում:

Շնորհակալություն

10գրառում հյուրամատյանում

  1. arcadi

    #1

    hargeli F5-admin, kxndrei mek angam el aseiq, te inchpes karox em katarel grarumner dzer site-um

  2. F5-admin

    #2

    Հարգելի Արկադի, պարզապես գրեք մեզ Ձեր մտադրության մասին: Եթե համապատասխան բաժինը մեզ մոտ բացակայում է, հոգ չէ, առաջարկեք, եւ այն շուտով կհայտնվի բաժինների ցանկում: Ծայրահեղ դեպքում տեղադրեք այն «Տարբեր» բաժնում: Եվ մի ՄԵԾ խնդրանք-պահանջ էլ մեր կողմից: ԳՐԵՔ ՀԱՅԵՐԵՆ, այլապես մենք ստիպված կլինենք կասեցնել Ձեր գրանցումը:

  3. Քաղաքացի

    #3

    Ֆ5-ադմին ջան խնդրում եմ դու էլ հայերեն գրի` այդ թվում և քո ստորագրությունը: 🙂

  4. F5-admin

    #4

    Հարգելի Քաղաքացի ՋԱՆ, շնորհակալ եմ դիտողությանդ համար, սակայն ստորագրությունս անգլերեն է կատարված՝ ելնելով որոշ հանգամանքներից: Խոսքս մեր կայքի search engine optimization-ի եւ indexation-ի մասին է: Թող F5 blog-ը հայտնվի նաեւ անգլալեզու directory-ներում, գուցե սփյուռքի հայերն էլ պատահաբար տեղեկանան կայքի մասին եւ միանան մեր քննարկումներին:

  5. Քաղաքացի

    #5

    Տրամաբանական է…

  6. Քո հետքերով

    #6

    Կարծես, թե ես էլ ձեզ միացա: Փոքր-ինչ թեմաներին ծանոթանալուց հետո, ես էլ կմասնակցեմ քննարկումներին:

  7. F5-admin

    #7

    Հարգելի Քո հետքերով (մի քիչ լավ չի հնչում, բայց դա էական չէ, համ էլ՝ ինքներդ եք ընտրել այս ծածկանունը): Մի խոսքով. ուրախ ենք, որ դուք միացաք F5 բլոգին: Թե որքանով գրավիչ եւ հետաքրքիր կլինի մեր կայքի քննարկումները Ձեզ համար, կախված է նաեւ Ձեզնից: Խնդրում ենք լինել ակտիվ, թեեւ հասկանալի պատճառներով, ամառը ամեն տեսակի ակտիվությունները մի քիչ նվազում են: Ցանկացած պահի դուք կարող եք դառնալ նաեւ հեղինակ եւ մեր բլոգում հրապարակել Ձեր սեփական գրառումները. դրա համար անհրաժեշտ է պարզապես դիմել Ձեզ: Մեկ անգամ եւս՝ ողջույն:

  8. Քո հետքերով

    #8

    Շնորհակալություն F5-admin բարյացկամ ընդունելության համար: F5 բլոգում թեմաների քննարկմանը կմասնակցեմ այնքանով, որքանով ինձ կների ժամանակս և ուղեղիս պարունակությունը: Բնությունը կնոջն ասել է՝ գեղեցիկ եղիր, եթե կարող ես, իմաստուն եղիր, եթե կամենում ես, բայց շրջահայաց դու պարտավոր ես լինել: Կաշխատեմ հենց այդ «շրջահայացությունը» չկորցնել այստեղ (ոչ միայն), և որքանով որ հնարավոր է, հետաքրքիր և ցանկալի անդամ լինել F5 բլոգի համար: Ինչ վերաբերվում է ծածկանվանս, ապա դա էլ իր նախապատմությունն ու դրդապատճառներն ունի, որի մասին հարմար առիթի դեպքում կխոսեմ (կգրեմ): Իսկ հիմա կարճ և հասարակ՝ մուտքս բարի F5 բլոգ: Ի դեպ, կարծում եմ արտահայտիչ սմայլիկների առկայությունը F5 բլոգի գրառումներին շատ ավելի հետաքրքիր էֆֆեկտներ կարող է տալ:

  9. arcadi

    #9

    Միանում եմ ադմինին եւ ողջունում եմ գեղեցիկ սեռի հերթական ներկայացուցչին: Հույս ունեմ, որ Ձեր ակտիվությամբ օրինակ կծառայեք մեր բոլգի մյուս աղջիկներին:

  10. Քո հետքերով

    #10

    Արկադի, քեզ ևս շնորհակալություն գեղեցիկ սեռի հերթական ներկայացուցչին ուշադրություն դարձնելու համար: 🙂 Հ.գ այնքան եք հիշեցնում, որ բլոգին հարկավոր են իրենց ակտիվությամբ աչքի ընկնող անդամներ , որ ես ինքս ինձանից կամաչեմ, եթե դա տեղի չունենա: 🙂

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։