
Հարգելիներս, հայ ֆուտբոլիստները հաճելիորեն զարմացնում են:
Ղազախստանի հավաքականին «դրսում» հաղթելուց մի քանի օր չանցած (1:2), այսօր, ընդամենը մի ժամ առաջ մերոնք սեփական հարկի տակ պարտության մատնեցին լեհերին (խմբի առաջատարներին): Մեր հավաքականի միակ հաղթական գոլը 66-րդ րոպեին տուգանային հարվածով խփեց Համլետ Մխիթարյանը: Գեղեցիկ գոլ էր. Սուրեն Բաղդասարյանը կասեր՝ հիասքանչ կամ զարմանահրաշ:
Մերոնք լավ խաղացին եւ ամենակարեւորը՝ ԳՆԴԱԿՒՑ ՈՒ ՄՐՑԱԿՑԻՑ ՉԷԻՆ ՎԱԽԵՆՈՒՄ:
Այսպես էլ շարունակեք, տղե՛րք:
7մեկնաբանություն
Bloger
Ֆրանսիա-Գամառջոբա 1:0
ՎաՎա
Ճիշտն ասած Ես սկզբից չէի պատկերացնում, որ խաղը նման ավարտ կունենա… Նույնիսկ խաղադրույք էի կատարել, սակայն ոչ մերոնց օգտին, (մտածելով տղերքը չեն քաշի😀 Սակայն մեր ֆուտբոլասերների եռանդուն քաջալերումներն իր գործն արեցին, իրենց տեղը դնելով լեհերին: Ինչեւէ , չնայած ես պարտվեցի իմ խաղադրույքը, սակայն իրականում ներկա գտնվելով այդ հանդիպմանն ավելի մեծ հաճույք ստացա: Ուրախ կլինեմ տեսնել իմ երկրի հավաքականին միշտ հաղթողի դերում… Համլետին ցանկանում եմ շատ-շատ նմանատիպ ապշեցուցիչ գոլեր… Իսկ ֆուտբոլասերներին՝ համբերություն, մինչեւ մերոնց մյուս հանդիպումը: Կարծեմ պետք է խաղան Պորտուգալիայի հետ…
Bloger
Սխալվում ես, օգոստոսին մերոնք պիտի կրեն Բելգիային (որի հետ կիսում են 4-5 տեղերը): Հա՛ղ-թա՛-նա՛կ
ՎաՎա
Իսկ խաղը Հայաստանո՞ւմ է կայանալու…
Bloger
Vahag, ցավոք, Հայաստանում մեր հավաքականը նվազագույն՝ 0-1 հաշվով զիջել է խաղը Բելգիայի ֆուտբոլիստներին: Դա եղել էր անցյալ տարվա սեպտեմբերի 6-ին: Երեեւի դու բաց ես թողել այդ խաղը, դրա համար էլ չես հիշում: Բնականաբար, մերոնք խաղալու են մրցակցի հարկի տակ: Բելգիա-Հայաստան խաղը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 17-ին: Ես էլ էի սխալվել հայերի հաջորդ խաղի հայտարարությամբ (N3 գրառում), եւ իզուր տեղը “ուղղել էի” քո “վրիպումը”. իրոք, օգոստոսի 22-ին մենք Երեւանում հյուրընկալելու ենք Պորտուգալիայի հավաքականին: Խիստ ծանր խաղ է սպասվում… Որից հետո 4 օրվա տարբերությամբ կկայանան Ադրբեջան-Հայաստան եւ Հայաստան-Ադրբեջան խաղերը՝ սեպտեմբերի 8-ին եւ 12-ին: Կարծեմ, երկու խաղերն էլ կկայանան Իսպանիայում: Եւ այս 3 դժվարին եւ սկզբունքային խաղերից հետո միայն մերոնք կմեկնեն Բելգիա: Ինչպես հասկացա, դու էլ իմ նման հետաքրքրվում ես ֆուտբոլով: Եթե տեղյակ չես, ապա իմացիր, որ կան մի շարք ինտերնետային հանգույցներ՝ նվիրված ֆուտբոլին եւ հատկապես՝ հայկական ֆուտբոլին: Իսկ իմ տեղեկությունները ես վերցրել եմ հետեւյալ էջից:
F5-admin
Ի միջի այլոց, այս հաղթանակներից հետո FIFA-Coca-Cola-ի սանդղակում Հայաստանը ս.թ. հունիսի 7-ի դրությամբ 399 միավորով հայտվել է 80-րդ տեղում: Վերջին երկու հաղթանակների շնորհիվ Հայաստանի հավաքականի միավորները՝ համեմատած մեկ ամիս առաջվա՝ մայիսի 7-ի ցուցանիշների, աճել են 48-ով: Մանրամասնություններին (անգլերեն լեզվով) կարող եք ծանոթանալ այստեղ:
Real Madrid
Վերջը հայերը եվրոպացիներին ցույց տվեցին իրենց իսկական դեմքը: Աաաապրեք տղաներ!!!
Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։