Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Ազատություն Նիկոլին

Philosopher💬 3 մեկնաբանություն

Սիրելի Ժողովուրդ.
Մի քանի օր առաջ,ձեռքս ընկավ «ՉԻ»-ի թերթերից մեկը,եւ տեսա բանաստեղծություն,որը պատասխան էր Նիկոլ Փաշինյանի “Ձոն Գարնանամուտի” բանաստեղծությանը:Ստորեւ ներկայացնում եմ դա.

Ազատության քաղաքում`Ազատության խարույկներ,
Ու մենթերի ներկրած լիմոնչիկները` պոլին,
Մենք արտակարգ դրության պայմաններում ենք ծնվել,
Պայքար,պայքր մինչեւ վերջ,Ազատություն Նիկոլին:

Սերժը Մոսկվա չի հասնի,այցն անավարտ կմնա,
Ամոթ,ամոթ Վազգենին,Արթուրիկին,Դհոլին…
Բայց ծառերը փողոցում բողբոջում են ակամա,
Պայքար,Պայքար մինչեւ վերջ,Ազատություն Նիկոլին:

Եղբայրության վրաներ`Թումանյանի տաք ծոցում,
Ու հայացքը Սերժիկի`կոկաինի նուրբ քոլին…
Լուսարձակող փամփուշտներով հայոց սրտերն են խոցում,
Պայքար,Պայքար մինչեւ վերջ,Ազատություն Նիկոլին:

Մի ոգեղեն մեղեդի գտնենք տաղին այս հարմար,
Շարժման օրհներգը դարձնենք,զարկ տանք “լյա”-ին ու “սոլ”-ին
Ազատության քաղաքում մարտիկներ կան անհամար,
Պայքար,Պայքար մինչեւ վերջ,Ազատություն Նիկոլին:

Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ

3մեկնաբանություն

  1. Jojoba

    #1

    կամ ես բանաստեղծական շարահյուսությունից բան չեմ հասկանում, կամ բանաստեղծությունը գրել է Խաթուբան /հուսով եմ ծանոթ եք սույն հայոց սուպերստարին/, էլ ել փիս խմած վիճակում: Հակառակ դեպքում, Կարապետիչը աչքիս ավելի տաղանդաշատ եվ խոստումնալից է, քան վերոհիշյալ տողերի հեղինակը:

  2. Phenomen

    #2

    Եղբայր, դու ոնց որ թե “Փնտրում ենք տաղանդներ” վարչությունից լինես, ամեն տեղ տաղանդ էս ման գալի. թող մարդիկ հոգու ճիչը ազատ բաց թողնեն էլի, տնաշեն:

  3. Philosopher

    #3

    Ժոժոբ,լսի տես դուրդ գալիս է,թե ոչ: http://www.soundupload.com/audio_3/nauacxwnonp0app_Dzon_Garnanamuti_Mher_Manoukyan.mp3

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Չափածո գործեր

ՊՈԵՄՆԵՐ ԵՎ ԲԱԼԼԱԴՆԵՐ

ՄԻ ՈՒՐԻՇ ՍԱՔՈ Գիշեր է խավար, խավարի մեջ լույս… Ամպրոպը զարկեց, ամպերն են գոռում, Փայլեց կայծակը, երկինքն է ճայթում, Երկինքն է պայթում, երկինքն է ճեղքվում Ու ցաված աչքից արցունքն է մաղվում: Մութ գիշերվա մեջ երկինքն է…

Alik