Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

F5 բլոգը գրառումների եւ մեկնաբանությունների կայք է…

F5-admin💬 2 մեկնաբանություն

Ողջունում եմ F5 բլոգի բոլոր անդամներին եւ իմ շնորհակայությունը հայտնում հատկապես Քաղաքացուն, որն ուրախացնում է շաբաթական 1-2 անգամյա «պոռթկումներով»:

Այս հայտարարությունն ուղղված է F5 բլոգին անդամակցած այն անձանց, ովքեր մեր բլոգին անդամակցելուց եւ իրենց կայքերի հղումները տեղադրելուց բացի (այն էլ՝ շաբաթներ առաջ) որեւէ այլ տեսակի ակտիվություն մինչ օրս չեն դրսեւորել: Գուցե նաեւ զբաղված են անձնական նամակագրությամբ, ես տեղյակ չեմ (ամեն դեպքում ինձ չեն գրել): Միտքս պարզեցնելու համար, շարադրում եմ խոսքս որպես առաձին խորհուրդներիս թվարկում.

1. F5 բլոգը գրառումների, մեկնաբանությունների, եւ, ընդհանուր առմամբ, տարբեր մտքերի եւ կարծիքների համադրման/հակադրման կայք է, եւ ոչ թե անձնական կամ այլ տեսակի կայքի հղումները ցուցադրելու գովազդային տաղավար:
2. Դուք կարող եք Ձեր կայքերի հղումները տեղադրել հենց այդ նպատակի համար ստեղծված տարբեր այլ տեսակի կայքերում, սակայն ոչ F5 բլոգում: Օգտվելով առիթից, խորհուրդ կտայի SEO Directory-ն, SEO Topsites-ը եւ F5 Directory-ն, որոնք ԴԵՌԵՎՍ անվճար են:

Եվս 1-2 խորհուրդ կամ առաջարկություն.

• F5 Blog-ում տեղ գտած Ձեր կայքերի հղումները տեսանելի են միայն F5 բլոգի անդամներին. չեմ կարծում, որ դուք չէիք ցանկանա Ձեր աշխատանքը ներկայացնել ինտերնետային ամբողջ հանրությանը:
• Ձեր պասիվությունը, կարծում եմ, թուլացնում է F5 բլոգի անդամենրի հետաքրքրությունը գրառում կամ մեկնաբանություն Չկատարած մյուս անդամի՝ Ձեր կայքի նկատմամբ: Եվ հակառակը:
• Վերջապես, ես, որպես կայքի ադմին, կարող եմ դիմել «վարչարարական» Ձեզ հայտնի մի շարք մեթոդների՝ կայքի հղումը անտեսանելի դարձնելով Գուգլի եւ մյուս փնտող համակարգերի համար: էլ չեմ ասում անդամակցության «սառեցումը»:

Շնորհակալություն: Կարծում եմ, խոսքս կընդունեք ըմբռնումով:

F5-admin՝ «F5blog.com : 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!»

2մեկնաբանություն

  1. Քաղաքացի

    #1

    Անչափ շնորհակալ եմ «պոռթկումներս» գնահատելու համար: Ամառ է… Թեժ է… Դրա համար էլ քիչ են գրառումները…

  2. arcadi

    #2

    Կարծում եմ, դուք բարի կգտնվեք եւ ադմինիստրատիվ տույժերի չեք անցնի 🙂

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Հայտարարություններ

Միանալս F5-blog-ին թող բարի լինի

Հարգելի ընթերցող, Ես բոլորովին վերջերս եմ սկսել այցելել և քիչ թե շատ ակտիվորեն մասնակցել F5-ի նման, հաղորդագրությունների տեղադրման և թեմաների քննարկման էլեկտրոնային համակարգերին: Ճիշտն ասած սկզբից այդքան էլ լավ չէի…

Քաղաքացի3

Հայտարարություններ

Այլեւս բոլորդ հեղինակ եք

Հարգելիներս, ելնելով այն հանգամանքից, որ 1 օրից պաշտոնապես մենք թեւակոխում ենք նախագահական նախընտրական շրջանը եւ նպատակ ունենալով մեր բլոգը դարձնել Ձեր կարծիքների ազատ արտահայտման կայքէջ եւ այդ գործում մասնակից…

F5-admin12

Հայտարարություններ

Սերժի հետ հանդիպումը՝ համազգային տոն

Արդեն 2րդ օրն է, որ TV-ով թմբկահարում են Սերժ Սարգսյանի՝ 5րդ մասիվում բնակչության հետ հանդիպումը: Էկրանից այս ամենը շատ հաջող է երեւում՝ ծափահարություններ, “Առաջ Հայաստան” բացականչություններ, ամբիոնում կանգնած մարդու՝…

Bloger7