Իր կյանքի 71-րդ տարում իր տանը՝ Մոդենայում, վախճանվել է աշխարհահռչակ երգիչ Լուչանո Պավարոտին: Անցած տարի հանրաճանաչ երգիչ Լուչանո Պավարոտիի մոտ բժիշկները հայտնաբերեցին սարսափելի հիվանդություն՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ։ Սակայն 71-ամյա տենորի կնոջ՝ Նիկոլետա Մանտովանիի խոսքերով, Պավառոտին առյուծի պես պայքարում էր հիվանդության դեմ։ Երգչի կինը հայտնել է նաև, որ Պավարոտին ամենայն լրջությամբ պլանավորում է վերադառնալ բեմ և կրկին կազմակերպել արդեն սովորական դարձած ամենամյա «Պավարոտին և ընկերները» համերգը։ Սակայն դժբախտաբար, այս տարվա օգոստոսին, նրա վիճակը դարձել էր արդեն օրհասական:
Հարգելի F5 բլոգի անդամներ, սպասում եմ ձեր կարծիքներին՝ այս անսպասելի լուրի վերաբերյալ ... :(
3մեկնաբանություն
Bloger
1000 ափսոս…
Հայարփի
Գուցե անորոշ եմ արտահայտվում, սակայն իմաստուն ձայն ուներ մաեստրոն: Ու լեցուն՝ լցնում էր ամբողջ դատարկ տարածությունը եւ հրավիրում երաժշտության աշխարհ…
Sureyan
... Իսկ այդ աղջիկը, գիտեք, ասում էր. “Երբ Բեթհովեն եմ լսում` թվում է, Թե ես քայլում եմ ծովի վրայով"… Պ. Սևակ, “Խաղալիք սարքողը” Բայց և այնպես, համաձայն եմ: . Թող որ երգի Նա…
Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։