Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Խաչիկ Դաշտենցի անվան N 114 միջն. դպրոց (շարունակություն)

Jojoba💬 0 մեկնաբանություն

Ինչպես եւ խոստացել էի ...

Սկիզբն այստեղ

---

Իսկ հիմա անդրադառնամ թեմայի երկրորդ մասին:

Դեռեւս 2000 թե 2001թթ-ին Մոսկվայում եւ Մոսկովյան մարզում ընդունվեց 2 օրենք, որոնք շատ-շատերին բերեցին սնանկացման, բայց ըստ իս բավականին տեղին էին:

image

1. Ալկոհոլային խմիչքների վաճառքի լիցեզիա ստանալու համար սուբյեկտը պարտավոր էր ունենալ ոչ պակաս քան 7 մետր տարածություն, ուր կարող էր մուտք գործել այցելուն: Այլ կերպ ասած, ալկոհոլ այլեւս չէր թույլատրվում վաճառել «բուդկաներից», «դաղլիներից» կամ բոլոր պատուհանավոր կիոսկներից կամ «ակվարիումներից»:

Վաճառքի համար հարկավոր էր, որպեսզի այցելուն մուտք գործի խանութ, (որն պետք էր ունենա ոչ պակաս քան 7մ տարածք) եւ նոր միայն կատարի իր գնումը:

/Խոսքը չէր վերաբերում գարեջրին, քանի որ գարեջրի լոբբին կարողացավ հասնել նրան, որ գարեջրի վաճառքի լեցենցիայի տրմանը տրվի որոշակի արտոնություն: /

2. Ալկոհոլային խմիչքների վաճառքի լիցենզիա տրվում էր միայն այն խանութներին, որոնք գտնվում էին ոչ պակաս, քան 200-250 մետր հետեւյալ տեսակի հաստատություններից.

• հանրակրթական, նախադրպոցական եւ այլն
• կանգառներ, երկաթուղային եւ օդային կայարաններ, մետրոյի կայարաններ

---

Դե հիմա եկեք մի պահ հետ վերադառնանք, եւ տեսնենք ինչի վրա են փող աշխատում մթերային խանութները Ռուսաստանում: Ուզում եք հավատացեք, ուզում եք ոչ, բայց մթերային խանութի 80-90 տոկոս առեւտուրը գալիս է ալկոհոլային բաժնի վրա: Լիզենցիայից զրկումը բերում է առեւտրի-շահույթի համապատասխան չափի անկման: Ես կասեմ նույնիսկ մինչեւ 200 տոկոս շահույթի անկման (ալկոհոլային խմիչքների առեւտուրն ունի իր նրբություններն Ռուսաստանում):

-------------

Իսկ հիմա եկեք վերադառնանք մեր չարաբաստիկ 114 դպրոց

Դպրոցից 30 մետր հեռավորության վրա գտնվում է «Զովք» մթերային խանութը: Հերիք չէ, որ խանութում կա ալկոհոլային խմիչքների բաժին, դեռ փողոցի վրա էլ (նկարներում երեւում է «Պեպսի»-ի մեծ զոնտիկները, որի տակ խանութը կազմակերպել է բացօթյա առեւտուր (բացօթյա միշտ վաճառվում են էժանացված ռուսական օղիներ 1000 դրամի սահմաններում) եւ նույնպիսի գներով գարեջուր եւ գինեներ (օրինակ՝ ես ինքս չեխական գարեջուր եմ մի քանի անգամ գնել 250-300 դրամով):

Անձամբ ես Երեվանի ոչ մի այլ խանութի դիմաց, կամ շուկաներում կամ ուղղակի փողոցային առեւտրի մեկ այլ վայրում չեմ տեսել օղու վաճառք:

Ինչու Լուժկովի կողմից ընդունված վերոնշյլալ 2 օրենքները. ալկոհոլային խմիչքների բացօթյա այսպիսի առեւտրով Զովքը խախտում է 2 օրենքն էլ միանգամից:

Հավելեմ, որ փողոցի դիմացի մայթին գտնվում է մեկ այլ դպրոց, իսկ 114 դպրոցի դիմաց էլ գտնվում է մանկապարտեզ:

---

Եվս մեկ հավելում: Ես ծանոթ չեմ, թե ինչպես է կազմակեպվում փողոցային առեւտուրը Երեվանում, բայց Մոսկվայի օրինակով կարող եմ ասել, որ եթե դու ուզում ես բացօթյա առեւտուր կազմակերպել քո իսկ սեփական խանութի դիմաց, ապա հարկավոր է առանձին առեւտրի թույլատվություն ստանալ թաղապետարան-մունիցիպալիտետային կազմակերպություններից, ուր անպայման նշվում է

1. տարածքը, որն դու զբաղեցնելու ես
2. վաճառքի տեսականին…
եւ այլն

Խանութի դիմացի տարածքը հասարակական տարածք է, եւ այն զբաղեցնել, կամ առավել եւս առեւտուր կազմակերպելու իրավունքը պետք է որ տրվի համապատասխան թույլատվությամբ:

Եթե խանութը քոնն է, ապա դու պարտավոր ես 3 թե 5 մետր լայնությամբ ապահովել մաքրություն. 😀

---

Ես հասկանում եմ, որ Երեւանը Մոսկվա չէ, (ալկոհոլային կախվածությունը այն աստիճանի վրա չէ), բայց ես նույնպես չեմ ցանկանում, որ դպրոցի հարեւանությամբ բացօթյա պայմաններում վաճառվի ալկոհոլային խմիչքներ:

Պ.ս. Վերջերս (մի քանի շաբաթ առաջ) Մոսկվայի քաղաքային պետդուման հարց էր դրել ընդհանրապես արգելել ալկոհոլային խմիչքների առեւտուրը գիշերային ժամերին (խոսքը 12:00-ից հետոյի մասին է): Անձամբ ես լինելով խիստ զբաղված վերջին օրերս տեղյակ չեմ, թե ինչ ընթացք է դա ստացել, բայց կոնկրետ Ռուսաստանի, իսկ ինչու ոչ - Հայաստանի համար նման օրենքները միշտ էլ օգտակար կլինեին:

Ուրիշ հարց է, թե ինչպես պետք է դա անել, որպեսզի ունքը դզելու փոխարեն աչքը չհանվի…

0մեկնաբանություն

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Հասարակություն

Խոջալու.նետ /xocali.net/ -Լավ մտահաղացում, բայց խայտառակ սխալներով

Ի սկզբանե, Խոջալու.նետ-ի մասին իմ գրառումներս մաս էին կազմում այլ հոդվածի. Բայց Philosopher-ի խնդրանքով /ես ինքս էլ եմ համաձայն են նրա հետ/ կայացվեց որոշում առանձնացնել 2 հոդվածներն. Երկար բարակ փնտրտուքներից հետո, մի…

Jojoba11

Հասարակություն

Հիրավի մեկը մեկին արժան են սրանք

Նայում եմ ու հասկանում, որ իրականում մեկը մյուսին արժան է. Նայում ես սրա նման «Պարոն Քաղաքացուն», ու հասկանում, որ բնությունը թերացել է .... Նայում ես այս տարեց, բայց «կրտսեր» մլիցեքին ու հասկանում, որ սրանց ծնողներն էլ…

Jojoba8

Հասարակություն

«Եվրոտեսիլ-2010»

Փետրվարի 1-ը “Եվրատեսիլ”-ի հայաստանյան մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետն էր: Bravo.am-ը փորձեց պարզել, թե քանի մասնակից է հայտ ներկայացրել եւ ինչպիսին կլինի մրցույթի հետագա ընթացքը: Այդ հարցում մեզ…

Jojoba17