Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուց. Պալատն ընդունեց 106 բանաձեւը

F5-admin💬 1 մեկնաբանություն
a

Հենց նոր տեղեկացա, որ ԱՄՆ կոնգրեսականները 27-ն ընդդեմ 21-ի հաստատեցին Հայոց Ցեղասպանությունն ընդունող թիվ 106 բանաձեւը…

Հաճելի լուր ցավալի դեպքերի կապակցությամբ… Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, որոնք կարողացան դիմակայել Թուրքիայի ու շիզոֆրենիկ Բուշի կամակորությունները:

Մանրամասն կարդացեք այստեղ (անգլերեն):

F5-admin՝ «F5blog.com : 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!»

1մեկնաբանություն

  1. Քաղաքացի

    #1

    Ես նույնպես տեղյակ եմ բանաձևի ընդունման մասին: Նաև տեղյակ եմ, որ Թուրքիայի կառավարությունը արդեն իսկ սկսել է Թուրքիայում աշխատող հայերի արտաքսումը, ինչպես նաև լսել եմ, որ Թուրքական ընդիմությունը պահանջում է կառավարությունից, որպեսզի խիստ կրճատվեն Թուրքիայի տարածքում դեպի Հայաստան բեռների փոխադրումները: Երևի կռահում եք թե դա ինչի կհանգեցնի` գների աճ, որոշակի ապրանքների սղություն և այլն: Իսկ մենք սրան էին ուզում հասնել, թե ուզում էինք, որ Թուրքիան պատժվեր ցեղասպանության համար: Անձամբ ես և մի քիչ միջազգային իրավունքից հասկացողները համոզված են սա սխալ ուղի է, և Հայոց ցեղասպանության և հայկական տարածքների հարցը կարելի է միայն լուծել, և այդպես էլ պետք է անել, միջազագային պայամանագրերի շրջանակներում (Սևրի և Լոզանի պայմանագրեր և Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռ, որոնք երբեք չեղյալ չեն համարվել և չեն էլ կարող համարվել) ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի միջոցով, ինչ մեր վրա, կոպիտ ասած, մի քանի միլիոն ԱՄՆ դոլլոր կնստի: Ինչևէ ՀՅԴ-ն և նրան սատարող ուժերը գերադասում են տարեկան մի քանի տասնյակ միլլիոն դոլլարների եկամուտներ ունենալ սփյուռքահայերի հաշվին և հարցը այդպես էլ չբարձրացնել միաջազգային իրավունքի մակարդկ` այն պահելով հուզական մակարդակի վրա, որպեսզի եկամուտի աղբյուրները չկտրվեն:

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Նորություններ

Հիմա չասե՞նք, որ դարձյալ պարտվեցինք…

39 կողմ, 7 դեմ եւ 100 ձեռնպահ` ձայների հարաբերակցությամբ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեան անցած գիշեր ընդունեց Lեռնային Ղարաբաղին նվիրված բանաձեւը, որի նախագիծը շրջանառության մեջ էր դրվել ադրբեջանական…

F5-admin1

Նորություններ

Մանվել Գրիգորյանն ազատվել է պաշտոնից

Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 2-ին հրամանագիր է ստորագրել Մանվել Գրիգորյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Կուանակիկի Բվակի’…

Philosopher5

Նորություններ

Բռնատիրություն է

Երեկ ուշ երեկոյան փաստացիորեն արգելվեց «Իրավունք» թերթի տպագրությունը: Պատրաստի համարը հրաժարվեցին տպագրել «Տիգրան Մեծ» և «Գինդ» տպարանները` շրջանցելով պայմանագրային պարտավորությունները և չունենալով տպագրությունն…

Jojoba7