
Քիչ առաջ աչքովս ընկավ ահա այս մեղմ ասած աննորմալ լուրը: Ինչպիսի ապսուրդի կարող է հասնել մարդկային “հանճարեղ” միտքը…
Բրիտանիայում թմրամոլների կամավոր ստերիլիզացման ծրագիր է իրականացվում
Անգլիայում մեկնարկել է թմրամոլների կամավոր ստերիլիզացման ծրագիրը։ Այս մասին հայտնում է http://www.bbc.co.uk–ը։
Նման նախաձեռնությամբ հանդես է եկել ամերիկյան Project Prevention բարեգործական կազմակերպությունը, որն անգլիացի թմրամոլներին 200 ֆունտ ստրեռլինգ (մոտ 320 դոլար) է առաջարկում վիրահատության դիմաց, որը նրանց կզրկի երեխա բեղնավորելու կարողությունից։
Սա, ըստ այդ նախագծի հիմնադիր Բարբարա Հարիսի, միակ հնարավորությունն է կանխելու այն երեխաների ծնունդը, ովքեր ֆիզիկական և մտավոր արատներ են ունենում թմրամոլ ծնողների պատճառով։
Նշենք, որ այս նախաձեռնությունը Բրիտանիայում արժանացել է թմրամոլների հետ աշխատող կազմակերպությունների քննադատատությանը։
Ըստ Addaction բարեգործական կազմակերպության, Անգլիայում մոտ մեկ միլիոն երեխա է մեծանում թմրամիջոցներ օգտագործող ծնողների ընտանիքում։
ԱՄՆ–ում Հարիսը 3500 թմրամոլի արդեն վճարել է ամլացման դիմաց, իսկ այժմ նման ծրագիր ցանկանում է իրականացնել Անգլիայում։
Այս ծրագիրը Բրիտանիայում դեռևս մեկ թմրամոլի է գտել, ով համարել է, որ ինքը երբեք չպետք է հայր դառնա։ Առաջին կամավորը 38–ամյա Ջոնն է, որը թմրամիջոցներ օգտագործում է 12 տարեկանից։ «Ես չեմ կարող ապահվել երեխային, ես հազիվ ինձ եմ ապահովում»–ասել է նա։
Աղբյուր` http://www.tert.am/
2մեկնաբանություն
Jojoba
Այս ծրագիրը Բրիտանիայում դեռևս մեկ թմրամոլի է գտել, ով համարել է, որ ինքը երբեք չպետք է հայր դառնա։ Այն էլ երեւի խիստ փողի պահանջ ուներ այդ մոմենտին. Հետաքրքիր է իսկ ինչ են անում թմրամոլ կանանց հետ՞ ... փողերն են կապում, թե նախադու արգանդն են հեռացնում
Jojoba
տենց էլ կա Charity that sterilises addicts to come to UK Project Prevention, an organization that offers cash incentives to women that are addicted to drugs and/or alcohol to use long-term or permanent birth control, announced today that they have made payment to their 3,000th client. Cassandra, a Portland woman addicted to methamphetamines received $300 for tubal ligation. Project Prevention Announces Payment For Birth Control To The 3,000th Addicted Woman Should drug addicts be paid to get sterilised?
Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։