F5 բլոգ

Առօրյա

Որ այս երկու քույրերն են մասնակցելու Եվրոտեսելին, երեվի թե բոլորը այս բլոգում գիտեն. Բայց ինչպես կարող եմ ենթադրել, կամ քաղաքական միջադեպերը հերթական անգամ մթագնել են քույրերի փայլը, կամ էլ երգն այնքան անփայլ է, որ նույնիսկ խոսալու ցանկություն չկա /ինչպես իմ դեպքում/.

Փորձում էի երկար ժամանակ չանդրադառնալ քույրերի երգին եվ նրանց մասնակցությանը, բայց հավանաբար ուշ թե շուտ -կարիքն զգացվելու է.


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | 6 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Մեր իշխանավորները որքան էլ «չեմ ու չում» էին անում, ճգնաժամն, այնուամենայնիվ, մտավ մեր տուն: Ու որքան էլ հիմա հանրապետականները կապիկություն են անում, թե՝ գնում են մարզեր ու անվճար բուժում անցկացնում (ուշադրություն դարձրեք, որ նրան անվճար բուժում են հատկացնում պետպատվերով հիվանդներին smile), այսօրվա մեր առողջապահությունն օր օրի ավելի ու ավելի է խրվում ճգնաժամի մեջ:

Ընդամենը երեք փաստ.

• Հիվանդանոցներում լուրջ խնդիր է առաջացել՝ դեղերի գնման մասով, աշխատավարձներն էլ սկսել են ուշացնել: Ամենայն հավանականությամբ, կվերադառնանք այն օրերը, երբ հիվանդանոց մուտք գործած հիվանդին դեմ կտան դեղերի ցուցակ՝ «բերեք, որ բուժենք»:

• Առողջապահությանը տրամադրվող պետբյուջեն վերանայվել է, ու 66-ից դարձել է 57,5 մլրդ. դրամ, այն է՝ նվազել է 8,5 մլրդ դրամով: Երեւի չեն տուժի միայն ծննդօգնությունը եւ այն ծրագրերը, որոնք մեծամասամբ ֆինանսավորվում էին միջազգային կողմից (օրինակ՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի կանխարգելման ու բուժման ազգային ծրագրերը)

• Առաջին եռամսյակի ծախսերը վերաբաշխվել են դեպի չորրորդ՝ վերջին եռամսյակ: Իսկ թե տարվա վերջին փող կլինի՞, թե՞ չէ… կարծում եմ, չարժե նույնիսկ քննարկել:

Սենց վատ-վատ բաներ…


Գրառման հեղինակ՝ F5-admin | 4 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

… կամ ինչպե՞ս զինվորը պահպանի մարտունակությունը 350 դրամանոց ճաշով:

Նախօրեին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատ և Զինված ուժերի գլխավոր գրասենյակի վարչությունների աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ֆինանսա-բյուջետային վարչության պետի և «ԶինԱր» ընկերության հետ մեկտեղ նրանք մշակում եմ նախագիծ, ըստ որի զինծառայողների ճաշի գինը ճաշարաններում կկազմի 350 դրամ։

Ըստ Օհանյանի՝ այժմ Պաշտպանության նախարարությունում զինվորները և սպաները ճաշի համար վճարում են 1000-1200 դրամ։

Մեջբերումը թերթից է:


Գրառման հեղինակ՝ Democrat | 1 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Առաջին իմ ռեակցիան էր .. հերթական հայկական մեծամոլական պոնտը. Հետո մի քիչ էլ ընթերցեցի ... եվ հիմա այդքան էլ համոզված չեմ իմ առաջին կարծիքի ամրության մեջ.

Ամեն դեպքում ձեզ եմ ներկայացնում հոդվածը ամբողջությամբ առանց թարգմանությունների

Մեկնաբանություններն թողնում եմ ձեզ


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | 1 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Այս վերջերս էլեկտրոնային մամուլում հանդիպեցի մի ուշագրավ եւ առաջին հայացքից հպարտություն հարուցող մի պաշտոնական տեղեկատվության, ըստ որի

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշել է 2009-ի իր պահուստային ֆոնդից 300 մլն դրամ հատկացրել Երևանի քաղաքապետարանին` Երևանում Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար: Այս մասին տեղեկացնում են կառավարության հասարակակնության հետ ...

պանորամա.ամ

Ինքս սիրում եմ լսել Ազնավուր եւ այս ֆրանսահայի հանդեպ ունեմ մեծ հարգանքի եւ հպարտության զգացում, սակայն, կարծում եմ, որ Կառավարության վերոնշյալ որոշումը անհիմն ճոխություն է, եւ ոչ ավելին: Ես ներկայացնեմ իմ տեսակետը, իսկ դուք, եթե գտնում եք, որ սխալ եմ մեկնաբանում, ասեք, թե որտեղ եւ ինչու:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ F5-admin | 1 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Մեր իսկ թուլությունը եւ անմեղսունակությունը մի կողմի վրա դրած՝ սպասում էինք, թե եվրոպացի քեռիները ի՞նչ գնահատական են տալու մեր ներկա վիճակին: Ով որ տեղյակ չէ, ասեմ, որ անմեղսունակությունը անմեղության հետ որեւէ կապ չունի: Անմեղսունակ՝ նշանակում է իր մեղքը չգիտակցող, չհասկացող, որի համար որեւէ պատասխանատվություն չի կրում: Օրինակ, անմեղսունակ կարող են ճանաչվել որեւէ հանցագործություն կատարած հոգեկան հիվանդները: Եվ ահա մենք, ըստ իս, ե՛ւ թույլ ենք՝ այնքան թույլ, որ մեր խնդիրների լուծումը տեսնում ենք դրսում, այն էլ այնպիսի խնդիրների, որոնք մենք ինքներս կարող էինք եւ պարտավոր էինք լուծել, ե՛վ անմեղսունակ ենք, որովհետեւ գրեթե չենք տարբերվում հոգեկան հիվանդներից (թող ներեն ինձ այդ մարդիկ, թեեւ, մյուս կողմից, կան հոգեկան հիվանդներ, որոնք շատ հեռու են դեբիլիզմից):

Վաղուց է չէի գրում, հիմա ժամանակ ունեմ մի քիչ բացվելու եւ արտահայտվելու որոշ մտքեր:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ F5-admin | 2 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Երեկ երբ գրեցի Castellers de Vilafranca հոդվածը /արդեն ուշ գիշեր էր/ եվ պատրաստվում էի վերջացնել գործերս եվ պարկել քնելու ... երբ հանկարծակի զանգեց հեռախոսը. Չեմ թաքցնի, չնայած նրան, որ ես գիշերային մարդ եմ, բայց միշտ էլ վախեցել եմ գիշերային զանգերից. Ինչ որ գույժ կա այս զանգերում. Ես միշտ հեռախոսը վերցնելիս սպասում եմ ամենավատին.

Հուսով եմ շատ-շատերն կհասկանաք ինչ նկատի ունեմ.


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | 10 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Բաժանորդագրում

RSS 2.0
Add to My Yahoo!
Feedburner
Atom