Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

F5 բլոգը վերաբացվում է

F5-admin💬 1 մեկնաբանություն

Հարգելիներս,
հայցում ենք Ձեր ներողամտությունը մեր բլոգի՝ մոտ մեկ շաբաթ արտացանց (offline) լինելու կապակցությամբ:

Մեր բլոգը վերաբացվել է (հնարավոր է, որ մի քանի օր տեղ գտնեն որոշ տեխնիկական թերություններ):

ՍԱԿԱՅՆ, Ձեզ հորդորում եւ պահանջում եմ. եկեք այս մի քանի օրվա ընթացքում (մինչեւ մարտի 20-ը) պահպանենք ՀՀ նախագահի հրամանագրում ամրագրված կետերը:

Հիշենք մեկ անգամ եւս, որ

...արգելվում է զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն կամ առանց իրազեկման, ապօրինի միջոցառումների մասնակցության կոչեր, ինչպես նաև նման տեղեկատվություն կամ կոչեր որևէ այլ եղանակով և ձևով հրապարակելը կամ տարածելը:

Այսպիսով, եկեք մեր արտահայտություններում եւ մտքերում լինենք հնարավորինս զուսպ (առանց այդ էլ բոլորս գրեգրգռված ենք): Այլապես, մենք ստիպված ենք լինելու հեռացնել այն գրառումները կամ մեկնաբանությունները, որոնք չեն արտացոլում վերոնշյալ կետը:

Կանխավ շնորհակալ եմ:

P.S. Իրավապահներին եւ անվտանգության աշխատակիցներին. բլոգի կառավարիչները եւ անձնակազմը որեւէ պատասխանատվություն չեն կրում գրառման եւ մեկնաբանությունների հեղինակների կողմից արծածվող մտքերի համար:

P.S.-2 Եթե այնուամենայնիվ կարծում եք, որ ունեք մտքեր, որոնք չեն կարող արտակարգ դրության պայմաններում տեղադրվել f5 բլոգում, ապա առաջարկում եմ Ձեր գրառումներն իրականացնել մեր ամերիկյան գործընկերների կայքում:

F5-admin՝ «F5blog.com : 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!»

1մեկնաբանություն

  1. Jojoba

    #1

    արգելվում է զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն կամ առանց իրազեկման Ներող եղեք, եթե իմ հարցը քիչմ հիմար թվա ... արդյոք կարելի է այս պայմաններում Տիբեթի կամ Վրաստանի իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն տալ՞ Դա ներքաղաքական է համարվում Հայաստանում, թե ոչ՞ Ելնելով Հայլուրի ընտրած քաղաքական դիրքորոշումից լուսաբանել այս երկրների առօրյան եւ իրավիճակը/նստացույց, հալածանքներ, զրահատեխնիկա, կրակոցներ/, ակամա հարց է առաջանում ... եթե երկար ժամանակ Հայլուրը թքաց ուներ այն ամենի վրա, ինչ կատարվում էր Օպերայի /ԱԿԱ մեր «մտավորակնների» մեկի- Ղարաբաղի/ հրապարակում /նկատի չունեմ Լեվոնի եվ մնացած սադրիչ այրերի քաղաքանական սնանկ դիսկոտեկան - այլ օր.՝ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐ եվ քաղաքական երթեր/, բայց բավական մանրամասն ցուցադրում է Նինոյի աշխատասենյանում թերթ կարդացող հասադուլի նստած մի քանի քարթվելիների, կամ «լուրեր կան, որ ընթարումների ժամանակ սպանվել են մի քանի վանականներ /տիբեթում/», ապա ակամա հարց է առաջանում, ո՞րն է ավելի «պետական և ներքաղաքական հարց»: Հարգելի Հայլուր, հարգելի պրեզիդենտի շուստրի խոսնակ Խնդրում եմ պարզաբանեք, արդյոք կարելի է քննարկել այն ամենի ինչ կատարվում է Տիբեթում: Կանխավ շնորհակալ եմ Պ.ս. Ադմին եդիթ չանես /թե չէ էլ չեմ գրի այստեց, կնեղանամ Հայրիկյանի նման եվ ձայն էլ չեմ հանի/: Մեզ մի հատ «Արտակարգ ժամ», իրանից բխող գրաքննությամբ արդեն բավարար է: Ինչքամ գիտեմ, էդքան գիտեմ, հլը փորձի մի հատ, 12 տարի հայերեն չգրել /իսկ խոսելը սահմանափակել մեկ-մեկ մայրենի-ով քրֆելով/, հետո կտեսնես ինչ դժվար է ինձ այդ ամենը տրվում:

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Հայտարարություններ

Այլեւս բոլորդ հեղինակ եք

Հարգելիներս, ելնելով այն հանգամանքից, որ 1 օրից պաշտոնապես մենք թեւակոխում ենք նախագահական նախընտրական շրջանը եւ նպատակ ունենալով մեր բլոգը դարձնել Ձեր կարծիքների ազատ արտահայտման կայքէջ եւ այդ գործում մասնակից…

F5-admin12

Հայտարարություններ

Ֆ5բլոգ հարկադիր պարապուրդի մեջ

Ցավով նշում եմ, որ f5blog.com -ը 1-2 օր ստիպված եղավ մնալ հարդկադիր պարապուրդի մեջ: Ինչո՞ւ հարկադիր. դա կայքի պատասխանատուների կամ հոստերի մեղքով չէր: Բանը նրանում է, որ մարտի 1-ի դեպքերից հետո մենք ստիպված եղանք (երբ…

Jojoba3

Հայտարարություններ

Կա այսպիսի մի առաջարկ, ինչ կասեք

Հարգելի բլոգերներ ... երեկվա, եվ ընդհանրապես վերջին ժամանկների իրադարձությունների ֆոնի ներքո, անկախ իմ կամքից, ցանկություն առաջացավ ինչ որ ռեալ գործով զբաղվել. Բավական է, որ մենք ինքներս մեզ /լավ, թող լինեմ միայն ես, եվ…

Jojoba27