Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Եվրատեսիլ-2008-ին Սիրոշոն կներկայացնի «Քելե-քելե» երգը

Ազիան💬 0 մեկնաբանություն

Հայաստանը Եվրատեսիլ-2008-ի առաջին կիսաեզրափակչում ելույթ կունենա 14-րդ համարի ներքո:

Մրցույթին Սիրոշոն կներկայացնի «Քելե-քելե» երգը, որի օգտին մարտի 8-ին կայացած հեռուսատաշոուի ժամանակ SMS-հաղորդագրությունների միջոցով կողմ է քվեարկել ՀՀՀ հեռուստադիտողների 86,5%-ը:

Առաջին կիսաեզրափակչում Հայաստանից բացի ելույթ կունենան ևս 18 երկրների ներկայացուցիչներ՝ Ռուսաստան, Չեռնոգորիա, Ֆինլանդիա, Հունաստան, Իռլանդիա, Իսրայել, Լեհաստան, Բոսնիա և Հերցոգովինա, Էստոնիա, Հոլանդիա, Ռումինիա, Մոլդովա, Սլովենիա, Նորվեգիա, Անդորրա, Բելգիա, Սան-Մարինո և Ադրբեջան։ Վերջին երկու երկրները մրցույթին մասնակցում են առաջին անգամ: Երաժշտության հեղինակը Արթուր Տեր-Հովակիմյանն է, իսկ տեքսը գրել է հենց ինքը՝ երգչուհին:

Մայիսի 12-ին առաջին կիսաեզրափակիչը կբացվի Չեռնոգորիայի ներկայացուցիչ Ստեֆան Ֆիլիպովիչի «Zauvijek Volim Te» երգով, իսկ կավարտվի հույն երգչուհի Կալումիրայի «Secret Combination» երգով:

«Եվրատեսիլ-2008» մրցույթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 24-ին՝ Սերբիայի մայրաքաղաքում:

Ազիան՝ «Մի հաղթվիր չարիցը’այլ բարիովը հաղթիր չարին:»

0մեկնաբանություն

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Հայտարարություններ

Սերժի հետ հանդիպումը՝ համազգային տոն

Արդեն 2րդ օրն է, որ TV-ով թմբկահարում են Սերժ Սարգսյանի՝ 5րդ մասիվում բնակչության հետ հանդիպումը: Էկրանից այս ամենը շատ հաջող է երեւում՝ ծափահարություններ, “Առաջ Հայաստան” բացականչություններ, ամբիոնում կանգնած մարդու՝…

Bloger7

Հայտարարություններ

Այլեւս բոլորդ հեղինակ եք

Հարգելիներս, ելնելով այն հանգամանքից, որ 1 օրից պաշտոնապես մենք թեւակոխում ենք նախագահական նախընտրական շրջանը եւ նպատակ ունենալով մեր բլոգը դարձնել Ձեր կարծիքների ազատ արտահայտման կայքէջ եւ այդ գործում մասնակից…

F5-admin12

Հայտարարություններ

Կա այսպիսի մի առաջարկ, ինչ կասեք

Հարգելի բլոգերներ ... երեկվա, եվ ընդհանրապես վերջին ժամանկների իրադարձությունների ֆոնի ներքո, անկախ իմ կամքից, ցանկություն առաջացավ ինչ որ ռեալ գործով զբաղվել. Բավական է, որ մենք ինքներս մեզ /լավ, թող լինեմ միայն ես, եվ…

Jojoba27