Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Ժողովուրդը սկսելու է զբոսնել

Democrat💬 3 մեկնաբանություն

«Ազգային զարթոնք» հասարակական կազմակերպությունների միության հայտարարությունը

Հարգելի հայրենակիցներ.
Մարտի 21-ին մենք նախատեսել էինք մոմավառություն անցկացնել Ազատության հրապարակում ի հիշատակ վարչախմբի կողմից սանձազերծված մարտիմեկյան բռնությունների զոհերի: Սակայն իշխանությունները նորից ցույց տվեցին իրենց դեմքը: Ժողովրդի փորձերը նշել այդ օր որպես ազգային սգո օր (մի բան, որ հանցանք գործած իշխանությունը անամոթաբար հրաժարվեց անել) խափանվեցին բազմահազար ոսիկանական զորքի կողմից:
Այսուհետ պարզ է, որ իշխանությունները իրականում չեն հանել արտակարգ դրությունը եւ շարունակում են կապանքի տակ պահել մեր ազատության խորհրդանիշը` Ազատության հրապարակը: Որպես մեր երկրում ազատության եւ ժողովրդավարության վերականգնման առաջին քայլ մենք պետք է վերականգնենք մեր սիրված հրապարակը ազատորեն այցելելու եւ այնտեղ զբոսնելու մեր իրավունքը:
Մենք միանում ենք ժողովրդի որոշմանը ամեն օր ժամը 18:00-ից սկսած ժողովրդական զբոսանք անցկացնել Ազատության հրապարակում, որտեղ հնարավոր կլինի հանդիպել նաեւ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչների, որոնց առջեւ փակված են վարչախմբին սպասարկող հեռուստատեսությունների դռները:
Թող վարչախումբը նորից ոստիկաններով փակի մեր հրապարակը, մենք կգանք մյուս օրը: Սակայն մենք ամբողջ աշխարհին կապացուցենք, որ այս իշխանությունները միակ հենքը` սվիններն են: Մենք ավելի համառ կլինենք մեր խաղաղ ճնշման իրականացման մեջ, քան ռեպրեսիվ մեքենան իր անպտուղ զորաշարժերով եւ բռնի գործողություններով: Իրականացնելով մեր հրապարակներում զբոսնելու իրավունքր, որն արգելված չէ անգամ իշխող ռեժիմի կողմից վերջերս ընդունված հակասահմանադրական օրենքներով, մենք հերթական կարեւոր քայլը կանենք մեր ազատությունների վերականգնման ճանապարհին:

Democrat՝ «Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…»

3մեկնաբանություն

  1. Միտք

    #1

    բարեւ ձեզ, խնդրում եմ դիտեք նաեւ այս էջը

  2. Jojoba

    #2

    ներողություն անհամեստ հարցիս համար՝ իսկ զբոսնելու ժամանակ հետներս տաք շորեր, ուտելիք եվ վրաներ վերցնեք՞, թե տեղում կբաժանեն ՞

  3. Քաղաքացի

    #3

    Ժոժոբին առաջարկում եմ զբոսնելուց անպայման վերցնել бронежилет, իսկ մնացածը ավելորդ է:

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Հետընտրական Հայաստան

Չոբանի երկիր Հայաստանս-2

Երբ փետրվարի 2-ին Ձեր դատին ներկայացրեցի «Չոբանի երկիր Հայաստանս» վերնագրով գրառումս, համոզված էի, որ այն մեծ անդրադարձ կունենա բլոգի այլ մասնակիցների շրջանում, եւ ես չսխալվեցի: Բանը հասավ նույնիսկ կենդանիների…

Democrat1

Հետընտրական Հայաստան

Մենք ենք, մեր արդարադատները

«Առավոտի» այսօրվա համարից տեղեկացա, որ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի ղեկավար Պեր Սյորգենը Հայաստանյան հերթական այցի ընթացքում, այցելելով «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ ու հանդիպելով…

F5-admin1

Հետընտրական Հայաստան

Մենք «մեռյալ» կետում ենք

Մեր հասարակությունը սոցիալական կոնֆլիկտ է ապրել և դեռ շարունակում է ապրել: Այսօր հասարակությունը գտնվում է սոցիալական կոնֆլիկտի այն փուլումը, որը բնորոշված է անվանել «մեռյալ» կետ: Այսօրվա ասուլիսում նման տեսակետ հայտնեց…

F5-admin1