Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Շեղվել ենք ժողովրդավարական ուղուց…

Democrat💬 1 մեկնաբանություն

«Եվրոպայի Խորհրդի անդամ երկրի համար անընդունելի է քաղաքական բանտարկյալներ ունենալը»,- այսօր Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում մի քանի անգամ հայտարարեց Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի Մոնիտորինգի Ագոյի խմբի ղեկավար Պեր Սյորգենը: Ի դեպ, Ագոյի խմբի ղեկավարն ընդգծեց, որ խումբը իր ստեղծման օրից երբեւէ այսքան մեծ կազմով չի ժամանել Հայաստան. կազմում ընդգրկված են ԵԽ անդամ 9 երկրների պատվիրակների: Պատճառը Հայաստանում հետընտրական եւ մասնավորապես մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով ստեղծված իրավիճակն է

«ԵԽ-ն Հայաստանը դիտում է որպես տարածաշրջանային կարեւոր երկիր, գործընկեր երկիր, եւ այդ իսկ պատճառով մեզ համար հետաքրքրական է այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանում եւ մենք կարեւոր ենք համարում քաղաքական ճանապարհով դրա հաղթահարումը եւ երկրի վերադարձը ժողովրդավարական ուղի»,-ասաց Պեր Սյորգենը:

Ամբողջ տեքստը կարդացեք այս էջում:

Democrat՝ «Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…»

1մեկնաբանություն

  1. Մտահոգ

    #1

    Կարելի է մտածել, թե մինչեւ հիմա ճիշտ ուղու վրա էինք, ու նոր ենք շեղվել… Հա էլ էս ենք եղել… Ու եթե ժողովուրդը պասիվացավ ու հարմարվեց, հա էլ էս կմնանք…

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Հետընտրական Հայաստան

Բողոքի լուռ ակցիան՝ ոստիկանների մասնակցությամբ

Այս ժամերին Երեւանի փողոցներով շրջող տուրիստի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ Լեւոն-Տեր Պետրոսյանի թիմի կողմից կազմակերպված սգո եւ բողոքի լուռ ակցիան իրականացվում է, միայն թե իրենց սգո տուրքը արտահայտել ցանկացող…

F5-admin7

Հետընտրական Հայաստան

Ո՞ւր ես, վարչապե՛տ

Վաղը տեղի կունենա Սերժ Սարգսյանի երդման արարողությունը: Կառավարությունը հրաժարական կտա, եւ կկազմվի նորը: Այս հարցը`վարչապետի, շատ տարածված է եւ «վայելում» է մեծ ժողովրդականություն: Մեկը մեկին հանդիպելիս հարցնում է. «Ըստ…

Philosopher2

Հետընտրական Հայաստան

Ցտեսություն, դեմոկրատիա

Ապրիլի 17-֊ին Ստրասբուրգում կքննարկվի Հայաստանում ստեղծված իրադրությունը Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում՝ ապրիլի 17֊-ին քաղաքական խմբակցությունների ղեկավարների առաջարկով արտահերթության…

Democrat2