Ոստիկանական մեքենան վրաերթի է ենթարկում ցուցարարներից մեկին…
Կարդացեք նաեւ
Ավելին՝ Ընտրություններ-2008 →Ընտրություններ-2008
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄԵՑ ՈՒԺԻ
Մարտի 1-ի առավոտյան, մոտավորապես ժամը 7-ի սահմաններում ոստիկանությունը եւ ներքին զորքերը ուժով ցրել են Ազատության հրապարակում արդեն տասներորդ օրը շարունակվող բողոքի ցույցը, որ նախաձեռնել էին նախագահի ընտրության…
Jojoba24
8մեկնաբանություն
Ազիան
Հետաքրքիր է, հերքո՞ւմ է իշխանությունը այս իրողությունը: Ա.Բաշխյանը ասում է, որ մեքենան վրաերթի չի ենթարկել…
Քաղաքացի
Իշխանությունն ամեն ինչ հերքում է՝ մինչև այսօրինակ փաստերի ի հայտ գալը: Նույնը տեղի ունեցավ կրակոցների պարագայում` մինչ ի հայտ եկան այն հանրահայտ կադրերը, որոնք ստիպեցին իշխանությունների իրարամերժ հայտարարություններ անել: Հիմա սպասենք, տեսնենք այս մեկի դեպքում ի՞նչ են ասելու: Երևի կասեն՝ դա Երևանում չի նկարահանված:
Philosopher
Բարեկամներ, ձե՞ռք եք առնում: Բավ չէ, մոնտաժված կադրեր դնեք, նայեք ու ինքներդ ձեզ հույս տաք: Հերիք է, եկեք համակերպվենք այս ամենի հետ եւ ընդունենք, որ մինչեւ ապրիլի 9-ը, եւ եւս 50 տարի եւ դրանից հետո էլ պիտի ապրենք ինչպես ստրուկ եւ ինչպես փոքրոգի սողուններ: Սա՛ է կառավարության պատգամը մեզ: Հ.Գ. Լավ, դե ես դեռ ապրիլի 1-ի մեջ եմ, որ վերեւում էսպիսի բաներ եմ գրել: Բայց մի վհատվեք, մեր միլիցեքը պատասխան ունեն, դուք ձեր ճարը տեսեք: Ինչպես ասում են՝ գլուխ ունես եղունգդ կտրիր 🙂
F5-admin
Ա.Բաշխյանը ասում է, որ մեքենան վրաերթի չի ենթարկել… Եթե չեմ սխալվում, տիկին Բաշխյանը ոչ թե այս փողոցի վրաերթի մասին էր ասել, որն, ըստ հոլովակի, տեղի է ունեցել երեկոյան ժամերին, այլ այն ոստիկանական «Վիլիս»-ի պատհարի, որը տեղի էր ունեցել Ֆրանսիական դեսպանատան մոտակայքում՝ ցերեկվա ժամերին:
Քաղաքացի
Չես սխալվում: Նա ասել է այլ վրաերթի մասին, որը տեղի էր ունեցել հենց դեսպանատան մոտ, երբ վիլիսը մեծ արագությամբ մտել էր ամբոխի մեջ:
F5-admin
Philosopher-ի թիվ 3 գրառմանը. Լավ է, վերջում հետգրություն էիր թողել, թե չե մտքովս անցավ, որ Jojoba-ի հետ գաղտնի փոխհամաձայնության ես եկել: Հ.Գ. Դարձյալ ապրիլմեկյան ոճով 🙂
Philosopher
F5-admin, բայց Jojoba-ի այդ ոճը գործածելով, ես զգացի, որ ոճաբանության այդ տեսակը շատ հաճելի է: Փորձեք, եւ չե’ք փոշմանի: 🙂
Jojoba
😀 свято место пусто не бывает. մի 2 օր զբաղված էի անձնական հարցերով, արդեն՝ ոճաբանական պլագիատ: ես զգացի, որ ոճաբանության այդ տեսակը շատ հաճելի է:Փորձեք, եւ չե’ք փոշմանի: է՜հ, դուք ինձ չեք գնահատում, հույսս մենակ ապագա սերունդների վրա է: Ոմանք նույնիսկ սպառնում էին բոյկոտել գրածներս (լավ է գոնե հացադուլ կամ երթեր չեն կազմակերպում այդ կապակցությամբ 😀): Քիչ էր մնում այդ խոսքերից հետո գոռայի «ՀԻՄԱ, ՀԻՄԱ ...» (հետո մտածեցի՝ կարող է նեղանան) 😀 Ֆ5-ադմինի կողմից: Հարգելի Jojoba, խնդրում ենք սմայլիկ շատ չօգտագործել (հատկապես ՀԻՄԱ):
Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։