Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

ՄԹՆՈԼՈՐՏԸ ԼԱՐՎԱԾ Է

Jojoba💬 1 մեկնաբանություն

Այս պահին Գրիգոր Լուսավորիչ փողոցը երկու կողմից փակ է երկու տրոլեյբուսներով: Ցուցարարները ‎ ֆրանսիական դեսպանատան մոտ են բերել Ազատության հրապարակի աղբատար մեքենան, որի մեջ լցված են հրապարակում գիշերողների ներքնակները:

Դրանց վրա արյան հետքեր կան: Գիշերը երկու ծեծվածներներին Ֆրանսիական դեսպանատան մոտից տեղափոխեցին հիվանդանոց: Հիվանդանոցում գտնվող վիրավորներից մեկը հայտնել է, որ գիշերը ծեծվածներին հիվանդանոցում վերաբերվել են արհամարհանքով եւ շատ վատ:

Ի դեպ, քիչ առաջ Ֆրանսիական դեսպանատան մոտ էին եկել ՚Ժառանգությունՙ կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը եւ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը: Նրանք փորձել են մեղմել լարված մթնոլորտը. այս պահին այնտեղ ոչ միայն ցուցարարներ են, այլեւ զինված իրավապահներ: Օմբուդսմենը հայտնել է, որ կգնա բանակցելու զորքը հանելու հարցով:

Ի դեպ, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողները բոյկոտել են դասերը, եւ երթով բողոքի նամակներ են պատրաստվում հանձնել դեսպանատներին, ՄԱԿ-ին:

[12:39] 01 Մարտի, 2008
a1plus.am

-------------
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ

[12:40] 01 Մարտի, 2008

Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ ձերբակալված է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Ըստ ականատեսների` նա նաեւ դաժան ծեծի է ենթարկվել:

Տեղեկություններ էին տարածվել, որ ձերբակալված է նաեւ Նիկոլ Փաշինյանը, սակայն, ըստ շտաբի, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

1մեկնաբանություն

  1. sbevink

    #1

    Մեր կարծիքով այժմ Թուրքիայում հայերի համար ավելի անվտանգ է, քան թե Հայաստանում… Հավերժ թող հիշեն Սերժն ու Ռոբը՝ իրենց տակինների հետ, որ այս հողագնդի վրա գերեզման անգամ չեն ունենալու, եթե նույնիսկ մեկ ինքնասիրություն ունեցող հայ անգամ մնա: Երբեք հայ ազգը չներեց թալիաթներին, իսկ ձեզ առավել եւս… նզովված լինեք… Խմբագրված է F5 admin-ի կողմից. Հարգելի sbevink, խնդրում ենք գրել հայերեն:

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Ընտրություններ-2008

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄԵՑ ՈՒԺԻ

Մարտի 1-ի առավոտյան, մոտավորապես ժամը 7-ի սահմաններում ոստիկանությունը եւ ներքին զորքերը ուժով ցրել են Ազատության հրապարակում արդեն տասներորդ օրը շարունակվող բողոքի ցույցը, որ նախաձեռնել էին նախագահի ընտրության…

Jojoba24

Ընտրություններ-2008

Ի՞նչ արժե ժողովրդի հաղթանակը

Ազատության հրապարակի նստացույցը արդեն ապացուցել է, որ Սերժ Սարգսյանը չի ընդունվելու Հայաստանի երիտասարդության կողմից որպես նախագահ: Եվ գուցե հասարակության մյուս շերտերում էլ նրա հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ: Ու…

Phenomen29

Ընտրություններ-2008

Ոստիկաններն ու խուլիգանները՝ ընդդեմ պատգամավորների

Այսօր (փետրվարի 27) ժամը 22.15 -ի սահմաններում «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները ահազանգ են ստացել, որ երեք երիտասարդներ Ազատության հրապարակից բռնությամբ տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնի բաժին…

Մտահոգ