Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Ոստիկաններն ու խուլիգանները՝ ընդդեմ պատգամավորների

Մտահոգ💬 0 մեկնաբանություն

Այսօր (փետրվարի 27) ժամը 22.15 -ի սահմաններում «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները ահազանգ են ստացել, որ երեք երիտասարդներ Ազատության հրապարակից բռնությամբ տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնի բաժին:

Խմբակցության պատգամավորները` Ստեփան Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը, շտապել են ոստիկանության բաժին, պարզելու երիտասարդներին բերման ենթարկելու հիմքերը: Սկզբում նրանց ներս են թողել, նրանք զրուցել են երիտասարդների հետ, սակայն երբ հարցրել են, թե ինչ է պատրաստվում անել ոստիկանությունը, պատգամավորներին պատասխանել են, որ «Մեհրաբյանը կգա` հետո կորոշենք»: Կենտրոնի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանի բաժին ժամանելուց հետո մոտ 20 հոգանոց խումբ` քաղաքացիական հագուստներով, հարձակվել են պատգամավորների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների վրա, բռնությամբ, ծեծի ենթարկելով նրանց վռնդել են ոստիկանության շենքից:

Ըստ Ստեփան Սաֆարյանի` Մեհրաբյանն այդպես էլ չի հետաքրքրվել` ովքեր են այդ երիտասարդները եւ ինչ գործ ունեն ոստիկանության շենքում` ակնհայտորեն ցույց տալով, որ գիտի նրանց ով լինելը:

Ոստիկանության երկրորդ հարկից դուրս են շպրտել «Ազատություն» ռադիոկայանի միկրոֆոնը` խոչընդոտելով լրագրողի մասնագիտական գործունեությունը: Դեպքի վայր են հրավիրվել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ, ԵԱՀԿ դիտորդներ:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների ներկայությամբ Կենտրոնի ոստիկանությունը հրաժարվել է հայտարարություն վերցնել Ստեփան Սաֆարյանից:

Պագամավոր Զարուհի Փոստանջյանն «Ա1+»-ին տեղեկացրեց, որ տեղի է ունեցել երեք հանցագործություն, ծեծել են երիտասարդներին եւ առեւանգել նրանց Ազատության հրապարակից, տեղի է ունեցել պաշտոնական դիրքի չարաշահում եւ բռնություն պատգամավորի նկատմամբ:

Հիշեցնենք, որ ընդամենը 4 ժամ առաջ ԱԺ-ում Սերժ Սարգսյանը խորհրդարանում վստահեցնում էր, թե տեղյակ չի պատգամավորների նկատմամբ արդեն պարբերաբար իրականացվող բռնությունների մասին: Ի դեպ, երիտասարդներին թեեւ ազատ են ազատել, բայց արձանագրություն են կազմել եւ վարչական տույժի ենթարկել` կրկին օրենքի խախտմամբ:

Ի դեպ, երբ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը ոստիկանության բակից հայտարարություն է ր տալիս կատարված հանցագործության մասին 1-02-ին, բացվեց դուռը եւ պատգամավորներին ծեծի ենթարկածները դուրս վազեցին եւ նստեցին մեքենաները եւ փախան: Ներկաները հասցրեցին գրանցել նրանց մեքենաների համարներից մի քանիսը, օրինակ` մուգ գույնի ԲՄՎ մակնիշի մեքենան` 68LL271 համարանիշով:

Այս հոդվածը կարդացել եմ Ա1+ում:

0մեկնաբանություն

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Ընտրություններ-2008

Մհեր Մանուկյան. «Ծեծուջարդը զանգվածային էր»

Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանցից Մհեր Մանուկյանը, ով Ազատության հրապարակում այսօր առավոտյան իրավապահների բռնություններից տուժածներից է, «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե քանի մարդ է տուժել, ասաց, որ ծեծուջարդը…

Jojoba

Ընտրություններ-2008

Երրորդ կեսգիշերը Ազատության հրապարակում (24-25.02.08)

Մի 10-15 րոպե կա, որ վերադարձել եմ Ազատության հրապարակից: Մոտ մեկ ժամի չափ այնտեղ էի, եւ հասցրեցի զրուցել մի շարք մարդկանց եւ իմ ընկերներից Արսենի հետ: Հրապարակի հարթակում տեսա ինչպես Լեւոնին, այնպես էլ Կարեն…

F5-admin5

Ընտրություններ-2008

Хаос и паника царят на одной из центральных улиц …

Хаос и паника царят на одной из центральных улиц Еревана у здания посольства Франции Настоящее противостояние, хаос и паника царят на одной из центральных улиц Еревана у здания посольства Франции, где в настоящий момент…

Jojoba4