Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Մսուր-մանկապարտեզ թիվ 6 («շեստոյ»)

F5-admin💬 2 մեկնաբանություն

Հայաստանի Ոստիկանությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը

ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկատվություն էր ստացվել, որ սեւ գույնի ԲՄՎ X5 մակնիշի, 99 ՏԼ 555 պետհամարանիշի եւ արծաթագույն ՎԱԶ 21010 մակնիշի, 80 ՍՍ 555 պետհամարանիշի ավտոմեքենաների մեջ գտնվող անձինք զինված են եւ նպատակ ունեն ապակայունացնել իրավիճակը մայրաքաղաքում:
Փետրվարի 23-ին, Ժամը 23.00-ի սահմաններում, Արգավանդի խաչմերուկի մոտ ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների կողմից նշված մեքենաները կանգնեցվել են: Ստուգելու ժամանակ մեքենաների մեջ գտնվող անձանց կողմից դիմադրություն է ցուցաբերվել, որի ընթացքում ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության վարչության աշխատակից Ռաֆիկ Մուրադյանի հաշվեցուցակային զենքից անզգուշաբար կրակոցներ են արձակվել, ինչի հետեւանքով թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել նույն վարչության աշխատակից Գեւորգ Մալխասյանը, 3-րդ վարչության ավագ օպերլիազոր Տիգրան Կարապետյանը եւ դիմադրություն ցուցաբերած Վարդան Ջհանգիրյանը:
ԿՀԴՊ ԳՎ բերման են ենթարկվել ավտոմեքենաներում գտնվողները` ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, Վարդան Ջհանգիրյանը, Կարեն Հովհաննիսյանը եւ Լյովա Պողոսյանը:
Գագիկ Ջհանգիրյանի մոտից հայտնաբերվել է չեխական արտադրության ՉԶ-75 տեսակի ատրճանակ` լիցքավորված 14 փամփուշտով, 1-ը` փամփշտանոցում, Վարդան Ջհանգիրյանի մոտից` ՊՍՄ տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով եւ փամփշտակալով, Կարեն Հովհաննիսյանի մոտից` «Մակարով» տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով ու եւս մեկ փամփշտակալ` 8 փամփուշտով:
Ավտոմեքենաների զննությամբ հայտնաբերվել են որսորդական հրացան, «Բրաունինգ» տիպի ատրճանակ` 14 փամփուշտով, 1-ը` փամփշտանոցում, դաշույն, ձեռնաշղթա եւ զրահաբաճկոն:
Վարդան Ջհանգիրյանը ձերբակալված է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Քննությունը վարում է ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունը:

F5-admin՝ «F5blog.com : 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!»

2մեկնաբանություն

  1. Jojoba

    #1

    ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի հայկական համայնքում Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանող նախաձեռնող խմբերի անդամները` վրդովված արբանյակային հեռուստատեսությամբ հեռարձակվող Հ1-ի «Հայլուր» լրատվական ծրագրի բացահայտ ապատեղակատվությունից ու խեղաթյուրված տեղեկատվությունից` ընդհանրապես հրաժարվել են Հ1-ի ծառայությունից, որի դիմաց յուրաքանչյուր օգտվող ԱՄՆ-ում ամսական մուծում է 20 դոլար:

  2. Քաղաքացի

    #2

    Լրիվ մսուր մանկապարտեզ է ախր… Որ ասում եմ սրանք իրոք տգետ են, ոմանք չեն հավատում: Իրոք բացի տգիտությունից ոչ այլ կերպ չի կարելի սա մեկնաբանել:

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Ընտրություններ-2008

Լուրջ առաջարկություն ԼՏՊ-ի շտաբին

A.S. Հարգելիներս, այս գրառումն իրականում պատկանում է մեր Jojoba-ին, սակայն, կարծում եմ, որ այն պետք է հայտնվի որպես գրառում, այլ ոչ թե մեկնաբանություն, ուստի եւ Jojoba-ի մեկնաբանությունը ներկայացնում եմ բոլորիդ…

F5-admin

Ընտրություններ-2008

Ի՞նչ արժե ժողովրդի հաղթանակը

Ազատության հրապարակի նստացույցը արդեն ապացուցել է, որ Սերժ Սարգսյանը չի ընդունվելու Հայաստանի երիտասարդության կողմից որպես նախագահ: Եվ գուցե հասարակության մյուս շերտերում էլ նրա հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ: Ու…

Phenomen29

Ընտրություններ-2008

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄԵՑ ՈՒԺԻ

Մարտի 1-ի առավոտյան, մոտավորապես ժամը 7-ի սահմաններում ոստիկանությունը եւ ներքին զորքերը ուժով ցրել են Ազատության հրապարակում արդեն տասներորդ օրը շարունակվող բողոքի ցույցը, որ նախաձեռնել էին նախագահի ընտրության…

Jojoba24