Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Թարմ նորություններ Նստացույցից (01:25-ի դրությամբ)

F5-admin💬 4 մեկնաբանություն

Հենց նոր զրուցեցի ընկերներիցս մեկի հետ, ով Ազատության հրապարակում նստացույց հայտարարած քաղաքացիներից մեկն է (ինչպես ինքն է հպարտորեն ասում՝ ազատ քաղաքացիներից մեկը):

Եվ այսպես. Ազատության հրապարակ, փետրվարի 22, ժ. 1:25 կեսգիշերից հետո: Վրաններ՝ մոտ 50 հատ եւ ժողովուրդ՝ մինչեւ 2-3 հազարի հասնող: Թվում է, թե՝ հոգնած պետք է լինեն, մրսած (անկախ այն հանգամանքից, որ պարբերաբար բաժանվում է տաք թեյ եւ բուլկիներ), սակայն, հեռախոսի լսափողից լսելով ակտիվ խոսակցությունները, եւ ժամանակ առ ժամանակ մեր խոսակցությունը ընդհատվող «Հաղ-թա-նակ… Լե-վոն» միացյալ կոչերը, զգում եմ, որ տղաների արյունը եռում է: Կարեւորը՝ մարդու հոգին աշխույժ լինի, որը եւ զգացի ընկերոջս ձայնից: Մոռացա նշել անունը՝ Արսեն է (սա հատուկ՝ 02-ի օպերների համար):

Նստացույցը ժամանակ առ ժամանակ աշխուժացնում է Նիկոլ Փաշինյանը՝ իր կոչերով: Նույն Նիկոլի կոչով հրապարակում «շաբաթօրյակ» են արել ու մաքրել-մի տեղ հավաքել աղբը: Երաժշտություն, երբեմն էլ՝ պար...: Նաեւ բազմամարդ քոչարի՝ Նիկոլի, Արամի եւ մյուսների հետ:

Լեւոնն էլ է այստեղ: Իր համար մի հատ «բուդկա (վագոնչիկ)» էին ուզում բերել, սակայն ոստիկանները չեն թողել: Ամեն ինչ նորմալ է, ու ցերեկը 15:00-ին սպասվում է մեծ միտինգի շարունակություն:

Մի բան էլ մոռացա ասել. բոլորը սպասում են ինչ-որ նորության, ինչ-որ 180 աստիճան շրջադարձի…

Ի՞նչ են խոսում նստացույցի մասնակիցները...

Նախագահականում քնած չեն: Այնտեղ էլ է կյանքը եռում: Ասում են, Քոչարյանին հրաժարականի դիմումներ են ներկայացրել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ (այս թվում՝ ՀՀ Ոստիկանապետը): Ասում են, այս պաշտոնյաները 48-ժամվա ուլտիմատում են ներկայացրել… Պահանջների մասին չգիտեն, բայց, երեւի թե կապված է նոր ընտրություններ անցկացնելու հետ:

Ես մեր բլոգի անունից ողջունեցի նրանց (համոզված եմ, դեմ չեք):

F5-admin՝ «F5blog.com : 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!»

4մեկնաբանություն

  1. Քաղաքացի

    #1

    Ժողովո՛ւրդ, հորդորո՛ւմ եմ ձեզ՝ միանալ մեր այս բողոքի ակցիային և ձեր ձայնը լսելի դարձնել: Ամբողջ գիշեր լինելով այնտեղ՝ ես հասկացա մի քանի շատ կարևոր բաներ. - Հայաստանում դեռ կան շատ մարդիկ, ովքեր զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում պատրաստ են գնալ մինչ վերջ` մինչև իրենց օրինական պահանջների վերջնական բավարարում - Այդ մարդիկ բավական ապահովված զանգվածն են ներկայացնում. ի նկատի ունեմ, որ նրանք ապրուստի խնդիր չունեն, և դա շատ կարևոր է: Նրանք ներկայի համար չեն դա անում, այլ՝ ապագայի: - Եվ իմ` հաղթանակի հասնելու համոզմունքը գնալով աճում է:

  2. Jojoba

    #2

    Վստահելի աղբյուրներից հայտնի դարձավ, որ երեկ երեկոյան «Երկրապահ կամավորականների միության» հավաքի ժամանակ երկրապահները վերահաստատել են նախկինում ընդունած այն որոշումը, ըստ որի «Երկրապահ կամավորականների միությունը» նախագահական ընտրություններում կընդունի եւ կպաշտպանի ժողովրդի կայացրած որոշումը: Նույն աղբյուրը հաղորդել է, որ միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը եւ երկրապահների մյուս առաջնորդները արդեն շնորհավորել են Սերժ Սարգսյանին նախագահ ընտրվելու կապակցությամբ: http://www.azg.am/AR/2008022210

  3. Jojoba

    #3

    Սակայն ավելի ուշ պաշտպանության նախարարն ու փոխնախարարները հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով «ընդդիմադիր քաղաքական գործիչներից եւ հատկապես՝ Լեւոն Տեր-Պետրոսյանից չօգտագործել մեր անունները եւ չտարածել սադրիչ հայտարարություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը» http://new.aravot.am/am/articles/politics/37089/view

  4. Քաղաքացի

    #4

    Ազգը միշտ էլ լոկալ է եղել Սերժենց, Առավոտն էլ մի քիչ ալաբուլա է երևևում էս վերջերս: Իսկ ավելի լւորջ վերջի երկու լուրն էլ սովոոական ու հերթական սուտն են: Այս գիշեր Ազատության հրապարկում գիշերող մարդկանց թիվը եռապատկվեց: Երկրապահները զինվորական հագուստ էին հագել ու Ազատության հրապարակը մարտի դաշտ էր հիշեցնում:

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Ընտրություններ-2008

ՀՅԴ-ն, ինչպես միշտ, «ոչ ձուկ է, ոչ էլ՝ միս»

Հայրենակիցնե՜ր 2008թ. նախագահական ընտրությունները հերթական փորձությունն էին մեր երկրի հետագա ժողովրդավարացման ճանապարհին: Մենք կարող ու պարտավոր էինք այդ փորձությունից դուրս գալ էլ ավելի միասնական եւ ամրացած, ինչը…

F5-admin6

Ընտրություններ-2008

Զգուշությունը դեռ ոչ մեկին չի խանգարել

Հոդվածիս վերնագիրը ինձ թելադրեց Ազատություն լրատվականի ինտերնետային կայքում փետրվարի 17-ի մամուլի տեսությունը: Կարծես թե մեր խմբագիրները ինչ-որ փոփոխության հոտ են առել: Նայենք… «Հայաստանի Հանրապետություն» թերթի…

Phenomen5

Ընտրություններ-2008

Կոչ Հայաստանի Ազատ Քաղաքացիներին

Հարգելիներս, Այսօր՝ փետրվարի 26-ին, երեքշաբթի, ժամը 15:00-ին Երեւանում տեղի կունենա միանգամից երկու հանրահավաք: Առաջինը՝ Ազատության հրապարակում, Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավերով: Մասնակցելու են բոլոր նրանք, ովքեր սատարել…

F5-admin3