Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Կոչ Հ1 եւ «Հայլուր» դիտող հանրությանը

F5-admin💬 2 մեկնաբանություն

Այս կոչն առաջին հերթին ուղղված է մեր սփյուռքահայերին եւ արտերկրում գտնվող այն հայրենակիցներիս, ովքեր, ուզած թե չուզած, հայաստանյան իրադարձությունների մասին տեղեկանում են արբանյակային Հ1-ով:

Հարգելի հայրենակիցներ,

Ցավոք, հանրային հեռուստատեսությունն ի դեմս Հ1-ի շարունակվում է մնալ ստի եւ ապատեղեկատվության «համակենտրոնացման օջախ», որը, իսկապես, մեծ դժբախտություն է բոլորիս համար: Հ1-ը, կուրացած Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին սատարելու ապաշնորհ գործով, արդեն սկսել է հրամցնել հիրավի ազգադավ եւ մեր թշնամիների սրտին սիրահոժար, հորինովի եւ բացարձակ սուտ հեքիաթներ (գոնե լիներ տեղեկատվություն):

Ինչո՞ւ եմ այս աստիճան վրդովված:

Որովհետեւ, ըստ Հ1-ի ու, հատկապես, «Հայլուրի», Օպերայի հրապարակում հավաքված երիտասարդները, երկրապահները եւ մյուս՝ իրենց ազատ քաղաքացի հռչակած անձինք ոչ այլ ինչ են, քան հարբեցող, հանցագործ եւ մոլորյալ «թմրամոլներ»: Իրականում Ազատության հրապարակը հռչակված է սթափության գոտի, ի տարբերություն անուղեղ «սափրագլուխների գոտու», որտեղ իշխում են միայն «կազինոյական» հարաբերությունները: Նրանք անզեն են եւ մաքուր: Ուզենային ուժ գործադրել, կգործադրեին մի քանի օր առաջ: Եւ դրանում է նաեւ այս մարդկանց ուժը՝ համբերում են ցրտին, եւ անհամբերության հիստերիա առաջացնում իշխանությունների շարքերում:

Որովհետեւ ցույց են տալիս «լեւոնականների» «նոսր եւ անկազմակերպ ամբոխը»՝ ի հակադրություն մայրաքաղաքում եւ շրջաններում «սերժանտականների» «կազմակերպված եւ խաղաղ շարքերը»: ՍՈՒՏ Է: Ազատության հրապարակ մարդիկ գալիս են իրենց հոգու կանչով՝ շրջանցելով փակված ճանապարհները դեպի մայրաքաղաք: Եւ այս պայմաններում հավաքվում է մինչեւ 100 հազար եւ ավելի ազատ քաղաքացիներ: Սերժին իբր թե «սատարողները» բերման են ենթարկվում ուժի եւ վախի, շանտաժի ճանապարհով: Հայլուրը փորձում է հայերին բաժանել 2 խմբի եւ կարծիք ստեղծել, թե երկիրը կանգնած է քաղաքացիական ընդհարումների վտանգի առաջ: Իրականում բախման վտանգը կա, սակայն, միայն Լեւոնին սատարողների եւ ուժայինների միջեւ:

Որովհետեւ ակնհայտ բռնությունների փաստերը թողած մեծ ռեպորտաժ են պատրաստում «մինչեւ ատամները զինված» Ջհանգիրյանի եւ Լեւոնին սատարող այլ անձնաց ձերբակալությունների վերաբերյալ: Մոռանում են նույն Ալրաղաց Լյովայի, Մկան, Թոխմախի Մհերի, Նեմեց եւ Ծաղիկ Ռուբոների, Դոդի Գագոյի եւ նրա մանր-մունր դոդիկների, թաղապետերի, միլպետների, ընտրական հանձնաժողովի նախ՝ագահների եւ այլ ագահիկների մասին:

Արդյո՞ք սա է մեր եւ Ձեր ուզած Հայաստանը: Եվ դա՞ էր արդյոք օտարության մեջ ապրող հայի ականջի ցանկալի լուրը:

Խորհուրդ եմ տալիս նաեւ

Տեղեկանալ հայաստանյան իրադարձություններին ՄԻԱՅՆ
• a1plus.am
• lragir.am
• azatutyun.am
• new.aravot.am
• echannel.am

F5-admin՝ «F5blog.com : 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!»

2մեկնաբանություն

  1. sbevink

    #1

    Օտարության մեջ ապրող մեր շրջապատի հայրենակիցները նուրբ ասած զզվանք են ապրում «Հայլուրից»: Դա մեր ազգի խայտառակությունն է իշխանությունից հետո: Եւ թող հասատատ իմանան, որ սփյուռքի հայությունը լավ տեղյակ է անցուդարձից, շատ ավելի լավ, քան հայաստանցիները:

  2. armogirl

    #2

    Հայլուրը ոնց որ տնազ լինի:Մարդ զզվանք է ապրում, երբ հաղորդավարները իրենց հեգնական քմծիծաղով լուրերն են հայտնում(սերժը նախագահ,հիհիհի very funny):Փառք աստծո, որ ուրիշ տեղեկատվական աղբյուրներ էլ կան: Ու շատ հետաքրքիր մի բան կա, որ Հայաստանում ապրողները վերջին նորություններն իմանում են իրենց՝ սփյուռքում ապրող հարազատներից: Բայց դե ինչքան կարո՞ղ են խաբել ժողովրդին:

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Ընտրություններ-2008

Ջհանգիրյանը «քավում է մեղքերը»

ՀՀ նախկին զինվորական դատախազ, այժմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը Ազատության հրապարակում է հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանը միանալու մասին: Սիրելի հայրենակիցներ, ես ազնիվ չէի լինի ինքս իմ հետ, եթե…

F5-admin4

Ընտրություններ-2008

У здания посольства Франции в Ереване проходит стихий

У здания посольства Франции в Ереване проходит стихийный митинг сторонников Тер-Петросяна У здания посольства Франции в Ереване проходит стихийный митинг сторонников первого президента Армении Левона Тер-Петросяна…

Jojoba

Ընտրություններ-2008

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐ 1. Դավիթ Մաթեւոսյան 2. Արմեն Օհանյան 3. Դավիթ Առաքելյան Կենտրոնի ոստիկանություն 4. Վահագն (Վարդգես) Հայոցյան Կենտրոնի ոստիկանություն 5. Արամ Մանուկյան Կենտրոնի ոստիկանություն 6. Մասիս Այվազյան 7. Լեւիկ…

Jojoba