Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Հյուսիսային պողոտան «ազատագրված է»

F5-admin💬 1 մեկնաբանություն

«Ժամը 22-ից հետո գիշերային լռության կանոնները խախտելու համար խնդրում ենք 10 րոպեի ընթացքում ազատել Ազատության պողոտան»,- ուղիղ ժամը 22.03-ին Հյուսիսային պողոտայում հայտնվեց մի ոստիկան եւ բարձրախոսով սա հայտարարեց: Քանի որ նա շփոթեց եւ Հյուսիսային պողոտայի փոխարեն ասաց Ազատության պողոտա բառը, ընդ որում` երկու անգամ, պողոտայում գտնվողները նրա խոսքին սուլոցներով արձագանքեցին:

Քիչ անց Հյուսիսային պողոտա ներխուժեցին մի քանի տասնյակ ոստիկաններ եւ կարմիր բերետավորներ, որոնք պատ կազմած Ազատության հրապարակի կողմից սկսեցին մարդկանց հրել եւ հեռացնել Հյուսիսային պողոտայից: Մի քանի ոստիկան մտան հացադուլավոր կանանց ձեռքները եւ հրելով հանեցին պողոտայից: Նրանց նստեցրին ոստիկանական մեքենան: Ավելի ուշ պարզվեց, որ կանանց նրանք բաց են թողել «Այրարատ» կինոթատրոնի մոտ:

Ի դեպ, Հյուսիսային պողոտայում ժամը 21-ից արդեն անջատել էին լուսավորությունը: Ազատության հրապարակը լեփ-լեցուն էր ոստիկաններով, եւ Հյուսիսային պողոտայում գտնվողներն արդեն ենթադրում էին, որ ինչ-որ բան է լինելու: Այս պահին ոստիկանները շրջապատել են Հյուսիսային պողոտայի սկզբնամասը եւ որեւէ մեկին թույլ չեն տալիս մտնել այնտեղ:

[01:21] 10 Սեպտեմբերի, 2008
Ա1+

F5-admin՝ «F5blog.com : 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!»

1մեկնաբանություն

  1. Phenomen

    #1

    Ադմին ջան, էդ հացադուլավոր կանայք ուր էլ գնան՝ միլիցեքը գալու են ցրեն: Չես կարու՞մ մեր էս կայքում մի անկյուն հատկացնես - գան իրանց հացադուլը հանգիստ անեն: Հետո էլ միտինգի համար կարաս տրամադրես: Մտածի..

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Նորություններ

Ովքե՞ր են լցնում պետական գանձարանը…

Ուշագրավ հոդվածի հանդիպեցի թերթ.ամ-ում, որից որոշ մեջբերումներ ցանկանում եմ ներկայացնել բոլորիս ուշադրությանը: Ամբողջական հոդվածին ծանոթացեք այս էջում: 2008 թ. 9 ամսում պետական բյուջե են մուտքագրվել 436 մլրդ…

F5-admin

Նորություններ

Երկրաշարժը զգացիք ՞ 11.00-ի շրջանում ՞

Ժողովուրդ նոր երկրաշարժ եղավ - զգացիք ՞ Իրականում, ճիշտ են ասում, որ երկրաշարժը իր հետ ինչ որ գույժ է բերում. Նստած եմ տեղս, մինչ հիմա հավատս չի գալիս .. երկրաշարժ էր, թե չէ .. բայց ներքուստ ինչ որ վախ ու տագնապ է մտել…

Jojoba2

Նորություններ

Հացպանյանի արտասավոր բացահայտումները…

Այսօր ՀԺ-ում տեսա այս հոդվածը ու ահագին “սըրփյազդ” եղա: Կարծում եմ, արժե ծանոթանալ: ՄԱՀԱՓՈՐՁ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵ՞Մ Այն սկանդալային տեղեկատվությունը, որ փոխանցվել է մեզ Արցախի պատերազմի մասնակից, “Սարդարապատ” նորաստեղծ…

F5-admin2