Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Հայաստանում վնասազերծվել է կեղծ պլաստիկ քարտերով բանկ

Jojoba💬 0 մեկնաբանություն

Հայաստանում վնասազերծվել է կեղծ պլաստիկ քարտերով բանկային գործարքներ իրականացրած հանցավոր խումբ. ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. (Նովոստի-Արմենիա) ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականցված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վնասազերծվել և ձերբակալվել է միջազգային հանցավոր խումբ, որտեղ ներգրավված են Ռումինիայի 3 և Լատվիայի 1 քաղաքացի, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։

«2008 թ.-ի օգոստոս ամսվա ընթացքում հանցավոր խումբը «ՎՏԲ», «Անելիք», «Յունի», «Կոնվերս» բանկերի Երևանում և մի շարք մարզկենտրոններում տեղակայված բանկոմատներից կեղծ պլաստիկ քարտերով իրականացրել է գումարի կանխիկացման գործարքներ՝ ավելի քան 80 մլն դրամի»,- նշեցին մամուլի կենտրոնում։

ԱԱԾ-ում հայտնեցին, որ խմբի անդամների հյուրանոցային համարների զննության ընթացքում հայտնաբերվել են 160 հատ բանկային կեղծ պլաստիկ քարտեր, ինչպես նաև դեռևս չծախսված մեծ քանակի արտարժույթ և դրամ։

«Պարզվել է, որ կեղծ գործարքները կատարվել են՝ օգտագործելով բրիտանական հանրահայտ «Բարկլայս» բանկի հաճախորդների բանկային հաշիվները»,- նշեցին մամուլի կենտրոնից։

Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։

«Ինտերպոլի և միջազգային այլ իրավապահ կառույցների հետ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցավոր խմբի գործունեությունը լիովին բացահայտելու նպատակով։ Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ձերբակալվածները նմանատիպ գործունեությամբ զբաղվել են նաև արտասահմանյան մի շարք երկրներում»,- ասվում է հաղորդագրությունում։ --0--

0մեկնաբանություն

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Նորություններ

Մարդը… շշի մեջ

Այսօր ժամը 22.10-ի սահմաններում ոչ սթափ վիճակում, ատրճանակը ձեռքին Հյուսիսային պողոտայում հայտնվեց գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանը: «էստեղ ո՞վ ա լեւոնականը: Դե ձեն հանեք»,- ատրճանակն ուղղելով նստացույցի մասնակիցների…

F5-admin

Նորություններ

Ովքե՞ր են լցնում պետական գանձարանը…

Ուշագրավ հոդվածի հանդիպեցի թերթ.ամ-ում, որից որոշ մեջբերումներ ցանկանում եմ ներկայացնել բոլորիս ուշադրությանը: Ամբողջական հոդվածին ծանոթացեք այս էջում: 2008 թ. 9 ամսում պետական բյուջե են մուտքագրվել 436 մլրդ…

F5-admin

Նորություններ

Սպանվել է Սամվել Ալեքսանյանի եղբորորդին

Երևանում սպանվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդին։ ՀՀ ոստիկանության մամլո ծառայության պաշտոնական տվյալներով, հունիսի 18-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել…

Jojoba19