Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Մարդը… շշի մեջ

F5-admin💬 0 մեկնաբանություն

Այսօր ժամը 22.10-ի սահմաններում ոչ սթափ վիճակում, ատրճանակը ձեռքին Հյուսիսային պողոտայում հայտնվեց գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանը:

«էստեղ ո՞վ ա լեւոնականը: Դե ձեն հանեք»,- ատրճանակն ուղղելով նստացույցի մասնակիցների վրա, Վահրամ Սահակյանը մի կերպ ճոճվելով առաջ շարժվեց` սեռական բնույթի հայհոյանքներ ուղղելով նստացույցի մասնակիցներին :

Թեեւ Հյուսիսային պողոտան մարդաշտ էր, սակայն Սահակյանի հայտնվելը բոլորի համար անակնկալ էր: Նրանք, ովքեր նկատեցին Սահակյանի ձեռքի ատրճանակը, չփորձեցին մոտենալ` վախենալով, որ նա կարող է կրակել:

Նա մոտեցավ Հյուսիսային պողոտայի աստիճանների վրա նստած կանանց, զենքը պահեց նրանց վրա եւ ասաց. «Բա էստեղ մի հատ տղա չկա՞, ու՞ր են փախել»: Այդ պահին Սահակյանի հետեւից նստացույցի մասնակիցներից Արամ անունով մեկին հաջողվեց ոլորել Սահակյանի ձեռքը եւ վերցնել նրա ձեռքի ատրճանակը: Այդ ընթաքում Սահակյանին մոտեցավ նաեւ «Ժառանգություն» կուսակցության անդամ, պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, վերցրեց զենքը, հանձնեց Հյուսիսային պողոտայում գտնվող ոստիկաններին: Ավելի ուշ պարզվեց, որ Վահրամ Սահակյանն եւ Արմեն Մարտիրոսյանը Ոստիկանության Կենտրոնի բաժնում են:

«Ես եկել եմ որպես վկա: Վահրամ Սահակյանը ոստիկանների մոտ է, իսկ ես ոստիկանության պետի»,- հեռոխոսով «Ա1+»-ին տեղեկացրեց Արմեն Մարտիրոսյանը: Նա մեզ նաեւ տեղեկացրեց, որ Վահրամ Սահակյանը հարբած էր եւ նրա ձեռքի ատրճանակը գազային էր:

Մեր խնդրանքով, նա Կենտրոնի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանից ճշտեց` Ոստիկանությունը պատրաստվու՞մ է քրեական գործ հարուցել տեղի ունեցածի կապակցությամբ, թե՞ ոչ: Պարզվեց, որ ոտիկանությունը պատրաստվում է գործ հարուցել միայն այն դեպքում, եթե Հյուսիսային պողոտայի նստացույցի մասնակիցները ներկայանան ոստիկանություն, համապատասխան վկայություն տան եւ տուժող ճանաչվեն:

Աղբյուր

Իմ կողմից- վագր դարձած պոռոտախոսին` իր իսկ ոճով

Վահրամ, դու արդեն քաքի համը հանեցիր…

Դե ռադ եղիր քո որջը, խմի-հետ տուր, ու ապրիր քո պես տավարների նման որոճալով, բայց նայի` քնած վախտ տակդ չանես, ու մեկ էլ չզարթնես, գոզահոտդ վերցնես ու գաս-ընկնես մարդկանց ոտքերի տակ…

F5-admin՝ «F5blog.com : 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!»

0մեկնաբանություն

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Նորություններ

Как казаков на войну в Абхазии вербовали

Свидетельство моего российского знакомого Андрея, из города Краснодара. Привожу дословно запись телефонного разговора. Андрей: Шолом, Авром! А меня тут недавно в Абхазию вербовали. Авром: Расскажи! Андрей: Как ты…

Jojoba

Նորություններ

Մանվել Գրիգորյանն ազատվել է պաշտոնից

Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 2-ին հրամանագիր է ստորագրել Մանվել Գրիգորյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Կուանակիկի Բվակի’…

Philosopher5

Նորություններ

Հայաստանում վնասազերծվել է կեղծ պլաստիկ քարտերով բանկ

Հայաստանում վնասազերծվել է կեղծ պլաստիկ քարտերով բանկային գործարքներ իրականացրած հանցավոր խումբ. ԱԱԾ ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. (Նովոստի-Արմենիա) ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականցված օպերատիվ-հետախուզական միջոցառումների…

Jojoba