Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

ԲԱՑԱԿԱՅՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀՆԳՅԱԿԸ

Phenomen💬 28 մեկնաբանություն

Արտատպված է “Առավոտ” օրաթերթի այսօրվա համարից

«ԱԺ կանոնակարգ» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորը պարտավոր է մասնակցել Ազգային ժողովի նիստերին: Եվ այսուհանդերձ՝ անցած նստաշրջանի ընթացքում էլ բազմաթիվ էին պատգամավորները, որոնք բացակայել էին քվեարկությունների կեսից ավելին: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը սեպտեմբերի 5-ին քննելով այդ 14 պատգամավորների բացակայությունների մասին հարցը՝ որոշեց դրանք համարել հարգելի:

Բացակայությունների թվով 1-ին տեղում ՀՀ նախագահի եղբայրն է՝ Ալեքսանդր Սարգսյանը, որը բացակայել է անցած նստաշրջանի 292 քվեարկություններից 286-ից: Նա բժշկական տեղեկանք է ներկայացրել, ըստ որի՝ ախտորոշված է, թե պրն Սարգսյանն ունի հիպերտոնիկ հիվանդություն՝ «կրիզային ընթացքով»:

2-րդ տեղում բացակայությունների թվով ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Սարգսյանն է, որը չի քվեարկել 285 անգամ: Նրա ներկայացրած բժշկական տեղեկանքների համաձայն՝ պատգամավորը տառապում է «աջակողմյան պլեւրոպնեւմոնիայով» եւ «ասթմոիդ բրոնխիտով»: Հիշեցնենք, որ այս պատգամավորն այնուամենայնիվ գալիս է ԱԺ՝ կարեւոր քվեարկությունների ժամանակ: Անցած նստաշրջանում դրանք փաստորեն ընդամենը 7-ն էին:

3-րդ տեղում Մանվել Ղազարյանն է, որը չի քվեարկել 274 անգամ: Հայտնի է, որ նա ԱԺ չի մտել փետրվարին Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքում ելույթ ունենալուց հետո: Նրա ներկայացրած անաշխատունակության թերթիկի համաձայն՝ Մանվել Ղազարյանի մոտ մարտից սկսած ախտորոշվել է լարվածության ստենոկարդիա եւ հիպերտոնիկ հիվանդություն:

4-րդ տեղում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է, որը բացակայել է 268 քվեարկությունից: Որեւէ տեղեկանք նա չի ներկայացրել. միայն գրություն է հղել ԱԺ նախագահին՝ տեղեկացնելով. «Բազմիցս եղել եմ գործուղումների արտերկրում, ինչի պատճառով չեմ կարողացել մասնակցել քվեարկություններին: Խնդրում եմ իմ բացակայությունները համարել հարգելի»:

Եվ վերջապես՝ 5-րդը Սամվել Ալեքսանյանն է, որը ներկա չի եղել անցած նստաշրջանի 292 քվեարկություններից 249-ին: Նրա անաշխատունակության թերթիկի համաձայն՝ պատճառը պատգամավորի աջ ծնկան հոդն է:

28մեկնաբանություն

  1. Phenomen

    #1

    Ճիշտն ասած, նշված անձանց “քաղաքական” անվանելը սխալ է, բայց ուրիշ հարմար բաժին չգտա: Ազգային ժողովը վերանվանենք Հիպերտոնիկների Ազգային Պարկ:

  2. Մտահոգ

    #2

    Ո՞նց է լինում, որ բացակայությունների թիվը ուղիղ համեմատական է լինում հարստության չափին…

  3. Philosopher

    #3

    Հա, բայց ումի՞ց եք բողոքում… Ինչ ցանում են, այն էլ հնձում են… Համ էլ, ենթադրենք էդ մարդիկ եկան պառլամենտում նստեցին: Ձեզ ի՞նչ է լինելու: Կարող է, Ավստրիայում շաքարավազն է էժանանալո՞ւ, իսկ Հայաստանում էլ ոչնչի մասին էլ ոչ ոք չի մտահոգվելո՞ւ… Մարդիկ ավելի կարևոր գործ են անում, իսկ դուք պարապ վախտի խաղալիք եք խաղացնում… Լուրջ գործ արեք, այ օրինակ կարդացեք այ էս հովդվածը, բայց ցավոք նկարները ինտերնետ չեն դրել.... Վերնագիրը քիչ ներքևում ա, իջեք կտեսնեք… ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱ՞Ն, ԹԵ՞ ԱՆԴՐԵՅ ԱԿԻՄՈՎ

  4. Jojoba

    #4

    Փիլիսոփա ջան, կարծեմ Ակիմովի նկարի վրա լինկը առաջին անգամ ես տեղադրել, եթե ոչ հայկական ինտերնետում, ապա առնվազն այս կայքում. Եվ դա մի 3 ամիս առաջ էր. Հիմա դրա մասին լուրը հասել է ՀԺ-ին, եվ նա որոշել է զարգացնել այս միտքը՞ Առնվազն ծիծաղելի է, եթե չասեմ՝ տաղտկալի Դրա համար էլ միշտ ասել եմ լրագրողներից պայթում եմ ... ուղում է դա լինի ազգի հերոս Նիկոլը, նրա թերթը, ՉԻ-ն, ազգային զոհ-Ա1պլյուսը, թե տականք Մենուիկը. Փիլիսոփա, հազար եմ ասել էդ թերթերը քիչ կարդա, մեկա «միջումը» բան չկա, դաժե ճմրթելու համար հարմար չեն. Պ.Ս. Ակիմովը լրիվ ուրիշ մարդ է, իզուր հույսեր մի փայփայեք.

  5. Jojoba

    #5

    Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը քիչ առաջ Ալբասետեյում 0:4 հաշվով պարտվեց Իսպանիայի հավաքականին: Բոլորիդ անկեղծ շնորհավորում եմ. Առաջարկում եմ, բոլոր ֆուտբոլիստներին /ինչու չէ նաեվ ֆուտբոլասերներին/ վերապատրաստել-վերաորակավորել. Տվյալ փահին կան թափուր տեղեր հետեվյալ մասնագիտությունների գծով՝ մատուծող՝ հարսնաքար հյուրանոցային համալիր, լցոնում անող Ավան համայնքում մարդ ծեծող՝ անկախ բնակության վայրի Խանջյան փողոցի վրա ավտոյի մեջ լռվող ՝ երբ շեֆը գործի է եկել, իսկ տղերքը հոգնել են փողոցում պպզած թքելուց

  6. Phenomen

    #6

    Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը քիչ առաջ Ալբասետեյում 0:4 հաշվով պարտվեց Իսպանիայի հավաքականին: Հա, բայց իսպանացիք շատվոր էին:

  7. Philosopher

    #7

    Փիլիսոփա ջան, կարծեմ Ակիմովի նկարի վրա լինկը առաջին անգամ ես տեղադրել, եթե ոչ հայկական ինտերնետում, ապա առնվազն այս կայքում. Եվ դա մի 3 ամիս առաջ էր. Ցույց տուր տեսնենմ, թե էդ ով է գրել այստեղ 3 ամիս առա, և ինչ մեկնաբանությունների տեղիք է տվել: Ի դեպ, այդ մասին նույնիսկ չեն բարեհաճում Նախագահականից հերքել:

  8. Marat

    #8

    Փիլիսոփա ջան, կարծեմ Ակիմովի նկարի վրա լինկը առաջին անգամ ես տեղադրել, եթե ոչ հայկական ինտերնետում, ապա առնվազն այս կայքում. Եվ դա մի 3 ամիս առաջ էր. Ճիշտ է: Ցույց տուր տեսնենմ, թե էդ ով է գրել այստեղ 3 ամիս առա, և ինչ մեկնաբանությունների տեղիք է տվել: Մեծ մարդ է, որպեսզի ինքը ման չգա, ես օգնեմ… Ահա` այստեղ է տեղադրել Ժոժոբան այդ հղումը. http://www.f5blog.com/site/posts/273/

  9. Marat

    #9

    Ի դեպ, հիմա նկարը բացակայում է, բայց այն ժամանակ կար😀

  10. Jojoba

    #10

    Ի դեպ, հիմա նկարը բացակայում է, բայց այն ժամանակ կար մեկը մի անփություն է արել դրել, հիմա դրել զարգացնում եք ապուշությունը: Իսկ նկարը հանել են, քանի որ երեւի ինչ որ մեկը հաստրել է տվյալ կայքին իրանց սխալմունքի մասին, (կայքն ի դեպ բավականին կարգին եվ նորմալ կազմակերպություն է ներկայացնում): Ի դեպ, հիմա նկարը բացակայում է, բայց այն ժամանակ կար… Ի դեպ, այդ մասին նույնիսկ չեն բարեհաճում Նախագահականից հերքել: Հիմա որ մեկը իրա գրպանի թերթում գրի «Ասկանազը մեռել է», հիմա ի՞նչ, պտի «Շանթ» հեռուստաընկերությունը պաշտոնական հերքում տա՞: Ցույց տուր տեսնենմ, թե էդ ով է գրել այստեղ 3 ամիս առա Ներող կլինես մի քիչ (մի շաբաթով) շփոթել էի իմ գրառման վաղեմությունը (19-06-08 • 20:48 PM) sksnak ջան մերսի, որ նեղություն պատճառիր քեզ Ի դեպ Մեր ադմինը չի՞ ուզում մի հատ հանդիպում կազմակերպի… քանի եղանակները տաք են, կարող է գարեջուրով պրծնես, հետո որ ձմեռը եկավ, առնվազն պտի խաշի ծախսի տակ մտնես… իսկ հիմա, ինչպես գիտենք, շատ շոգ չէ ու շատ գարեջուր չի խմվի: Հա, իմիջայլոց, ինձ ինչ-որ մեկը սեղան էր կրվել (Լեւոնի ընտրությունների հետ կապված): Կարո՞ղ է հիշեք, թե ով էր… մենակ հիշում եմ, որ ասում էր 6 ամիս սպասի կտեսնես, որ գալու ենք ... 😄 Աչքիս Ամատունին էր… բայց ի՞նչ սեղան էր… չլինի՞ կանաչեղենի սեղան էր 👍

  11. Philosopher

    #11

    հիմա, որ մեկը իրա գրպանի թերթում գրի -«Ասկանազը մեռել է» - հիմա ի՞նչ, պտի «Շանթ» հեռուստաընկերությունը պաշտոնական հերքում տա՞: Նախ, կարծում եմ, անհրաժեշտ է հիշել, որ Պետությունը «Վերվարածներ» չէ: Երկրորդ, եթե Հանարապետության նախագահդ մեղադրվում է կոռուպցիայի, կամ, ավելի ճիշտ, նրա կողմից իրականացված կեղծարարության մասին, ապա Նախագահի մամլո խոսնակը անպայման պարտավոր է բացատրություններ տալ: Եթե մեկ անգամ այդ անփութությունը եղել է, ապա երկրորդ անգամ դա իրականացնելը, կարծում եմ, որ շփոթմունքի արդյունք չէ: Եվ, եթե դու հիմա համաձայնվում ես այն փաստին, որ Հանրապետության նախագահը «Ասքանազի» մակարդակի համեմատություն անցկացնելու համար է, ապա խնդիր չկա… մենակ հիշում եմ, որ ասում էր 6 ամիս սպասի կտեսնես, որ գալու ենք ... Աչքիս Ամատունին էր .. Հույսդ կտրիր, հաստատ Ամատունինի չէր: Ամատունին բարեշրջումների աջակիցների բանակի անբաժանելի մասերից է: 🙂 Իսկ ինչ վերաբերվում է գրազին, չե՞ս հիշում, ես քեզ ասել էի, որ լավ կանես հույսդ կտրես. Ադմինը չի տալու, մինչեւ ամսի 15-ի հանրահավաք, հետո էլ..... Իզուր մի հիշեցրու… Լավ, չլինի՞ էդ գրազի հույսին ես… 🙂

  12. Jojoba

    #12

    >>>Երկրորդ, եթե Հանարապետության նախագահդ մեղադրվում է կոռուպցիայի, կամ ավելի ճիշտ նրա կողմից իրականացված կեղծարարության մասին, ապա Նախագահի մամլո խոսնակը անպայման պարտավոր է բացատրություններ տալ: Եթե մեկ անգամ այդ անփութությունը եղել է, ապա երկրոդ անգամ դա իրականացնելը, կարծում եմ, որ շփոթմունքի արդյունք չէ: Լավ էլի, փիլիսոփա… մի քիչ իրատեսական եղեք էլի… էդ ինչի՞ց վերցրիր, որ նախագահը մեղադրվեց կոռուպցիայի մեջ… նրանից, որ մեկը բռնել է ուրիշի նկարն է դրել ուրիշի կենսագրության տա՞կ: Հիմա, եթե քո նկարը ասենք դնենք Բիլ Գեյթսին վերաբերվող հոդվածի տակ, դու ավտոմատ դառնում ես կոռուպցիոնե՞ր: էդ ինչի՞ որ.. եթե մեկը հարուստ է, նա արդեն կաշառակե՞ր է… կամ եթե նույնիսկ դրած լիներ Բեն Լադենի կենսագրության տակ, դու հո չդառա՞ր… տեռորիստ: Ոնց որ իմ 10 տարեկան զարմիկս կասեր «Ապե, դու արդեն հաստատ յուղ ես վառում»… Հաստատ պատճառա-հետեւանքային կապի բացակայություն կա… էլ չեմ խոսում, որ հարցը ընդհանրապես արժանի չէ քննարկման, հերքման կամ նման կերպ ճոխացման… Իսկ եթե պրեզիդենտի խոսնակը պետք է հերքի նման վրիպումները, ուրեմն հաստատ իր գործը թողած պտի հետեւի բոլոր կայքերին, բոլոր օդնոկլասնիկ կայքերին, որ հանկարծ մեկը չօգտագործի իր պրեզիդենտի copyright ունեցող նկարը: Հլը մտիր մի հատ օդնօկլասնիկի եւ նայիր քանի մարդ է տեղադրել Պուտինի նկարը որպես իրենը կամ քանի՞ մարդ կա Դ. Մեդվեդեւ գրացված եւ օգտագործում է պրեզիդենտի նկարը… Դեռ ոչ ոք դա չի հերքել, նույնիսկ ինքը Դ. Մեդվեդեը դրա մասին արդեն հեգնանքով է խոսում… Կներես, բայց սա արդեն հասարակական պարանոյաի է նմանվում… Այ հենց սա է, որից ավելի շատ էի ես վախենում, երբ սկսվեցին մասսայական հավաքույթ-միտինգները:

  13. Philosopher

    #13

    Փարեկամս, դուն աս վերեւունը սեփական մտքե՞րդ ալ գրած ես… Նախ, կոռուպցիոներ լինելու մեջ մեղադրելը չհերքվեց: Թե ինչ կոռուպցիա կա այդ գործի մեջ, դա մեր խնդիրը չէ: Իսկ որ կեղծարարություն կա, դա ակնհայտ է: Բայց չհերքեցին: Եվ դա շատ ցավով եմ նշում… Իսկ, որ մամլո խոսնակը չգիտեմ ինչեր անի` իր գործի փոխարեն, ապա բարեկամս, բա մամլո խոսնակը ինչի՞ համար է նախատեսված: Որ անդրադառնա՛ Նախագահի վերաբերյալ բոլոր նյութերին: Եկ այս թեմայով չխոսենք, քանի որ դու համառորեն չես ընդունում փաստն առ այն, որ դա մի շատ լուրջ սկանդալ է, որ յուրաքանչյուր նորմալ երկրում դա կհանգեցներ մի այնպիսի սկանդալի, որի արդյունքը պիտի լինեին արտահերթ ընտրություններ, բայց խոսքը նորմալ երկրի մասին է: ... կներես, բայց սա արդեն հասարակական պարանոյաի նմանվում ... Այս հենց սա է, որից ավելի շատ էի ես վախենում, երբ սկսվեցին մասսայական հավաքույթ-միտինգները. Որքան հիշում եմ, դու այս կայքում Քաղաքացիական Հասարակության, մտածող բնակչության, ինտելեկտի օգտին խոսող մարդ էիր: Փաստորեն, կողմ ես մարդու նվաստացմանը և որթի, ավելի ճիշտ եզի պես ապրելուն, որը բացի ուտելուց և «դուրս գնալուց» այլ բան չանի… Համենայն դեպս քո գրածից, և հատկապես վերոհիշյալ հատվածից, որը մեջբերեցի դա էր պարզվում… Good, Good very good....

  14. Jojoba

    #14

    Չէ ախպեր, իմս քոնին չի հասկանա… անցնենք այս թեմայի վրայով, դու ինձ մի բան ասա, հիմա էս միտինգը վերջի՞նն է լինելու ... թե՞ նախավերջինը: Ի՞նչ է լինելու այս միտինգի ժամանակ, ինչ-ինչ սկանդալային բացահայտումներ լինելո՞ւ են… թե՞ էլի հերթական անգամ գալու ենք եւ լսենք, թե ինչպես են որոշ անհատներ վերլուծում մեր ներկան, անցյալը եւ ամենակարեւորը՝ ապագան: Աչքիս էլի «ոչ մի զադ» էլ չի լինի… ավելի լավ է՝ նստենք Կարապետիչ նայենք, գոնե սրա հաղորդումների ժամանակ մեկ-մեկ խնդալու պահեր են լինում ... գոլեր է խբում ... Հեսա անձրեւների սեզոննել էլ որ եկավ ... ընդհանրապես լավ չի լինի… կասեն՝ տղերք սպասեք, անձրեւները ու ձյունը անցնի… հետո գարունը բացվի, նոր կարգին նամուսով մի հատ էլ միտինգ կանենք (տերն էլ չմեռնի): Չկա-չկա, գոնե էդ միտինգների ժամանակ թողնեն վազով տողով ռեկլամ տեղադրենք… համ իրենց ձեռնտու կլինի, համ էլ մեզ… Միգուցե փոխըմբռնմա՞ն գանք… ի՞նչ կասեք, հարգելի դեկաբրիստներ:

  15. Մտահոգ

    #15

    Jojoba ջան, չեմ հասկանում քո պեսիմիզմը… Ինչքան հասկացել եմ քո գրառումներից, այնքան էլ բժշկությունից հեռու մարդ չես: Բա բժիկն էսպես անհամբեր կլինի, ոնց որ դու ես 🙂 Լավ, բողոքելուց բացի մի հարցի պատասխանիր: Իսկ դու ո՞նց ես պատկերացնում, քաղաքական պայքարը ո՞նց է լինում: Կարո՞ղ է մեկ օրվա մեջ պիտի բոլոր հարցերը լուծվեն: Հը՞: Ծանր հիվանդը կարո՞ղ է ծանր վիրահատությունից հետո վեր կենա ու իր ոտքով տուն գնա վազելով… թե՞ ժամանակ է պետք… Պայքարը շարունակվում է, ու ես չեմ զարմանում, որ նման դանդաղ կերպով է առաջ գնում: Եվ եթե էս երկրում ինչ-որ մի բան պիտի նորմալանա, ապա հենց նման պայքարի արդյունքն է սա, եւ ոչ թե մեր նախարարները եսիմ ինչ գերբնական ուժերի ազդեցությամբ պետք է սկսեն մեր մասին մտածել, այլ նման դանդաղ քաղաքական հակազդեցության շունչն ամեն օր իրենց ծոծրակին կամ դեմքին զգալով: Ու նաեւ պետք չէ նման սպանիչ ծաղրով հանդես գալ՝ ընդդիմության դեմ: Ուժերդ հավաքիր եւ ուղղիր իշխանավորներին. այնտեղ դու ավելի հետաքրքիր դրդապատճառների կհանդիպես, որը քեզ կստիպի գոնե թաքուն ուրախանալ ընդդիմության հաջողություններով:

  16. F5-admin

    #16

    Ես էլ ասում եմ, Ազգային Ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը վերջերս ինչու է այդքան պասիվացել… դու մի ասա այդ խմբի ակտիվ անդամներից մեկը՝ գազային տնտեսատեխնիկ Ալեքսանդր Ազատի Սարգսյանի ճնշումն է բարձրացել… լավ չի: Մյուս կողմից էլ ֆիզկուլտուրնիկ Արմեն Յուրիկի Պուրտոյանը ավտոյի համարներ էր ուզում փոխել, ու ահագին զբաղված էր… Սենց բաներ…

  17. Philosopher

    #17

    Ընդհանրապես, երբ կարդացել եմ Ժոժոբայի այդօրինակ մեկնաբանությունները, սկզբում մի փոքր զայրույթ եմ ապրել, ապա սկսել եմ մտածել նրա մտքերի շուրջ, իսկ հետո ժպտացել եմ ու անցել: Հիմա կասեք, թե ինչի՞ էր պետք իմ այս քնարական զեղումը. այսինքն` ցանկանում եմ սել, որ պետք է ժպիտով ընդունել մեր հայրենասեր և ընդդիմության դեմ խոսող զինվորին: Ի՞նչ է լինելու այս միտինգի ժամանակ, ինչ-ինչ սկանդալային բացահայտումներ լինելո՞ւ են… թե՞ էլի հերթական անգամ գալու ենք եւ լսենք, թե ինչպես են որոշ անհատներ վերլուծում մեր ներկան, անցյալը եւ ամենակարեւորը՝ ապագան: Նախ, եթե նկատի ունես ամառային միտինգների ընթացքը, ապա չեմ կարծում, որ նույնն է լինելու: Ինչեւիցե, ես նրանց շատբի անդամ չեմ, որա սեմ, թե ինչ է լինելու: Նույնիսկ շտաբի անդամներն էլ պատկերացում չունեն: Հեսա անձրեւների սեզոննել էլ որ եկավ ... ընդհանրապես լավ չի լինի… կասեն՝ տղերք սպասեք, անձրեւները ու ձյունը անցնի… Չէ, դրա փորձը կա… Անցած տարի, շատ էլ լավ միտինգներ են եղել.... Էլ մի սկսի… 🙂 Միգուցե փոխըմբռնմա՞ն գանք… ի՞նչ կասեք, հարգելի դեկաբրիստներ: Նախ, թե ովքեր էին դեկաբրիստները դու կբացատրես, բայց եթե մեր և այդ ազնվազարմերի մեջ դու համեմատություն ես դնում, այլ կերպ ասած, նույնացնում ես, ապա գոհ ու շնորհակալ ենք.... Ի դեպ, նույն դեկաբրիստներն էին, որ 1804-1813 և 1826-28 թթ ռուս-պարսկական պատերազմների ժամանակ մեծ օգուտ տվեցին ռուսական զորքին...Թեև աքսորվել էին Ցարի կողմից.... Այ էսպիսի բաներ… Միայն մի բան ասեմ քեզ եղբայր.... Դու միտինգի ժամանակ արևածաղիկ ըմբոշխնում ե՞ս, թե՞ չէ.... Միայն պատասխանդ թող լինի այո կամ ոչ, և համապատասխան բացատրություն կցանկանայի լսել… Մյուս կողմից էլ ֆիզկուլտուրնիկ Արմեն Յուրիկի Պուրտոյանը ավտոյի համարներ էր ուզում փոխել, ու ահագին զբաղված էր… Դու էլ հո չասեցի՞ր, Ադմին ջան.... Համ էլ, հարգարժան վերոհիշյալ պատգամավորը ավելի կարևոր գործեր ունի, քան գալ այդ հեղինակազրկված ԱԺ: Գա ի՞նչ անի, ինքներդ ձեզ հարց տվել ե՞ք… Ի դեպ, սույն պատգամավորի օբյեկտները շատ էլ լավն են.... Իզուր տեղը մի բողոքեք… Որ վատը լինեին, Սահակաշվիլին և Քոչարյանը իրար հետ քեֆ կանեի՞ն պատերազմից առաջ.... Ըհը.... սահակաշվիլին, ոնց որ չմարսեց կերածը, ասում են Միացյալ Նահանգները ցանկանում են փոխել գալուստուկ ուտեղ այդ մարդուն, իսկ Քոչարյանը.......... դուք ասեք....

  18. Jojoba

    #18

    >>>Միայն մի բան ասեմ քեզ եղբայր.... >>>Դու միտինգի ժամանակ արևածաղիկ ըմբոշխնում ե՞ս, թե՞ չէ.... Միայն պատասխանդ թող լինի այո կամ ոչ, և համապատասխան բացատրություն կցանկանայի լսել… ոչ ես ընդհանրապես փողոցում արեւածաղիկ չեմ ուտում, այ որ միտինգը լիներ լեվոնենց տանը կամ այգում միգուցե գարեջրի հետ ըմբոխշնեյի .. բայց փողոցում՝ ոչ Տղերք, բայց ջոգում եք մարդա մեր թեմաների մասին ենք խոսում .. հլը վերնագիրը ուր է ... ես թեման սկզբից տարա դեպի ֆուտբոլ, հետո ինչ որ մեկը բերեց դեպի Ակիմով ... ես թեքեցի դեպի միտինգներ ... իսկ մեր ադմինն էլ .. վոոբշե ինչ որ անկապ, առանց թեմայի ստեղից-ընդեղից մեջբերումներ արեց 😀 Այ սենց էլ ուզում ենք, որ մեկս-մեկու /ն կամ մ/ ըմբռնենք

  19. Philosopher

    #19

    Շնորհակալություն քո պատասխանի ահմար, քանի որ իրոք շատ դուրս եկավ: Շատ հաճելի էր լսել, որ ոչ թե ոմանց պես չրթելու ես գալիս, այլ պետության ապագայի մասին ես մտածում… Իրոք շատ հավեսս տվեցիր.... Այ միշտ այդպես եղիր, թե չէ ընկնում ես հեգնանքի գիրկըըըըըըըըըըըըըը ու գնաաաաաց…

  20. Jojoba

    #20

    պայ՜ էս առավոտի հոստինգը խի պրծել՞. Լավ չեք աշխատում, լավ չի թե Արմինկո-ում քաղաքական որոշում են կայացրել ՞

  21. Jojoba

    #21

    Շատ հաճելի էր լսել, որ ոչ թե ոմանց պես չրթելու ես գալիս, այլ պետության ապագայի մասին ես մտածում… Իրոք շատ հավեսս տվեցիր.... Այ միշտ այդպես եղիր, թե չէ ընկնում ես հեգնանքի գիրկըըըըըըըըըըըըըը ու գնաաաաաց… չէ, քիչմ սխալ հասկացար ... պետության ապագան ինձ իհարկե հետաքրքրում է, բայց չեմ մտածում, որ ոչ Լեվոնը դա կարող է բարելավել, ոչ էլ միտինգներով է դա հնարավոր /խոսքը այսօրվա մասին է/ իսկ չեմ չրթում միտինգին, միայն այն պատճառով, որ միտինգները փողոցային միջոցառում է, իսկ ինչպես արդեն ասեցի, ինձ այնքան հարգում եմ, որ փողոցում չրթելով չքայլեմ կամ կանգնեմ: Ինձ թվում է հարցս ի սկզբանե անիմաստ էր, քանի որ մի ամիս առաջ ես մի հովդած է ձետեղել /ինչ էլ բառ գտա/ այստեղ փողոցում /ավելի ճիշտ հրապարակում/ չրթող ԽՈԶԵՐԻ մասին ... գոնե դրանից հետո, եթե նույնիսկ ճրթող էլ լինեյի .. .հաստատ էլ չէի անի

  22. Jojoba

    #22

    պատասխանեմ Մտահոգ-ին, թե չէ կասի սախին հիշիր, ինձի չիշիր Jojoba ջան, չեմ հասկանում քո պեսիմիզմը… Ինչքան հասկացել եմ քո գրառումներից, այնքան էլ բժշկությունից հեռու մարդ չես: Բա բժիկն էսպես անհամբեր կլինի, ոնց որ դու ես smile Լավ, բողոքելուց բացի մի հարցի պատասխանիր: Իսկ դու ո՞նց ես պատկերացնում, քաղաքական պայքարը ո՞նց է լինում: Կարո՞ղ է մեկ օրվա մեջ պիտի բոլոր հարցերը լուծվեն: Հը՞: Ծանր հիվանդը կարո՞ղ է ծանր վիրահատությունից հետո վեր կենա ու իր ոտքով տուն գնա վազելով… թե՞ ժամանակ է պետք… բժշկության հետ համեմատությունդ այնքան էլ հաջող չէր ... բայց փորձեմ պատասխանել քեզ հենց նույն ոճում ինչպես կարելի է ուղիղ աղիքի ուռուցքով հիվանդին բուժել քյալամի թրջոցներ տուտուզին դնելով՞ ... կասես ժողովրդական բժշկության դասագրքից է վերցրած՞ ... միգուցե ... բայց եթե ամեն անգամ դնելուց հետո էդ հիվանդի մոտ բնական գազեր են առաջանում, եվ քո թրջոցը հայտնվում է թրջոց դնողի ճակատին, ապա ... առնվազն հիմարություն է նույն բժշկությունը շարունակել ամիսներ, փորձելով միայն տուտուզի վրա մեղքը գցելով ... Նախորոք ասեմ, որ նման բուժման մեթոդ գույություն չունի /հանկարծ չվազեք քյալամ առնլու/ ոչ ժողովրդական բժշկության հիմանդիր գրքերում, ոչ էլ նույնիսկ «Հայր եվ որդի Բաբայաններն» էն (բաբայան են , բալասանյան են .. լավ չեմ հիշում) նման կերպ բուժում ուռուցքը խոսքս այն կցուցանե, որ թրջոցներով ուռուցք չես բուժի (չնայած մի հատ պարսկահայ ասում էր, որ սիսեռով ինքը բուժում է) ... եթե ասեյիր որ հարկավոր է Հակաբիոտիկների հարվածային դոզա /նման մեթոդ էլ իմ իմանալով չկա/ ես գոնե մի րոպե կանգ կառնեյի եվ կմտորեյի ... բայց ախր ... ուռուցքը քյալամի թրջոցով չես բուժի, ինչքան էլ հետույքի թշերը փոխես ... մեկա .. չի լինի ... ինչպես կասեյին մեր վրացի եղբայրները - Տուտուզիս Արարիս. Ծանր հիվանդը կարո՞ղ է ծանր վիրահատությունից հետո վեր կենա ու իր ոտքով տուն գնա վազելով… թե՞ ժամանակ է պետք… եթե ցանկություն եվ ժամանակ ունես կարող ես իմ վերընշված ռեցեպտը փորձել - կամ հիվանդը կմեռնի ժամանակից շուտ՝ ձախողելով ձեր մեծագույն փորձը, կամ էլ քյալամի գինը միլիոն կդառնա, բայց էդ կերպ դաժե մի բանալ թութք չես բուժի ... (Խոտիա թութք միգուցե եվ բուժես ... ով գիտի ... հարկավոր է մասնագետի կունսուլտացի այս դեպքում ...)

  23. Phenomen

    #23

    ըհը, ախպրտինք, տեսա՞ք, վերադարձանք թեմային՝ ԱԺ պատգամավորների հիվանդություններին - ախպերս ամռանը ստեղ էր, կարծեմ ինքն ասեց՝ պատգամավորներից մեկն էլ տեղեկանք ունի, որ թութքից տառապում ա, ու նիստերի չի գալիս: Ի դեպ շատ զարմանալի էր, որ Տիկոյի անունը չկար բացակայողների մեջ: Աչքիս էլ Մոսկվայում կազինոներ չեն թողնում, Երևան-Քյավառ գծի վրա լռված ա: Մեկ մեկ էլ քվեարկում ա:

  24. Մտահոգ

    #24

    Jojoba, դե ո՜վ ունի քո մտքի թռիչքը… ա՜յ քեզ “դիպուկ” համեմատություն: Իհարկե, հետքրքիր զարգացումներ կային օրինակումդ, բայց թե շա՜տ դիպուկ էր: բայց եթե ամեն անգամ դնելուց հետո էդ հիվանդի մոտ բնական գազեր են առաջանում, եվ քո թրջոցը հայտնվում է թրջոց դնողի ճակատին, ապա ... առնվազն հիմարություն է նույն բժշկությունը շարունակել ամիսներ, փորձելով միայն տուտուզի վրա մեղքը գցելով ... Դրա ձեւն էլ կա. թրջոցի վրա համապատասխան պրոյեկցիայով մի հատ ծակ եք բացում, ու գազերն անխաբան հեռանում են դեպի մոտակա մթնոլորտ: Այնուամենայնիվ, եթե դու ընդդիմության առաջարկած տարբերակները համեմատում ես քյալամի հետ, ապա մի մոռացիր, որ НЛО-ով չպիտի մեզ ընդդիմություն բերեին՝ լուծումն էլ ձեռքները: Եթե ընդդիմությունը “քյալամոտ” է, դա նրանից է, որ մեր հասարակությունն է “քյալամոտ”, ու այդ նույն հասարակությունից ծնված ընդդիմությունը չէր կարող “անանասոտ” լիներ: Սա է իմ պատկերացումը: Ինչ վերաբերվում է երեսփոխան քյալերին, ապա նրանք դարձյալ մեր “քյալամոտ” հասարակության ծնունդն են: P.S. Հիմի Ասքանազը մեռե՞լ է, թե՞ սաղ է: CNN-ում նայեցի, ոչ մի բան չկար գրած…

  25. Jojoba

    #25

    »»»Հիմի Ասքանազը մեռե՞լ է, թե՞ սաղ է: CNN-ում նայեցի, ոչ մի բան չկար գրած… էհ… էնքան համը ելավ, որ նույնիսկ 5 տարեկան տղես հավես չունի նայելու...եթե նայած լինի, անպայման կճշտեմ: Եթե ընդդիմությունը “քյալամոտ” է չգիտեմ քյալամոտ է, թե ինչ .. .բայց հլը մի հատ նկատիր ... մի քիչ ժամանակ անցավ եվ արդեն ամեն մեկը կամած-կամած սկսում է վերմակը իրանով անել ... Խնդրում եմ ուղղեք ինձ, եթե սխալվում. ես ընդհամենը օգտվում եմ ինձ հասած սուղ ինֆորմացիայից… Հերթով ընդիմության վառ եւ ոչ այնքան վառ ներկայացուցիչներ որոշեցին իրենց բախտը փորձել թաղապետային պայքարում: Իմ իմանալով այնտեղ կային նույնիսկ մարդիկ, որոնց մասին նույնիսկ առաջնորդները շատ ինֆորմացիա չունեին. Ես, կրկնում եմ, իմ ունեցած ինֆորմացիայով, Լեւոն պապին ոչ մեկին էլ չօժանդակից, օրինակ, ելներ «քուչում» ասեր՝ «Տղեք, եթե մերոնքական եք, էս մեր աղջկան կամ տղուն ձայներդ կտաք» էդ, ինչո՞ւ: Թե՞ ինքը միշտ ասել է ինձ/մեզ չի հետաքրքրում թաղային ընտրությունները… մենք միանգամից պրիզիդենտ պտի դառնանք: Թե՞ մարդը մտածում է մենակ իր աթոռի համար: Բա, էս ո՞նց եղավ, որ մի «սրոկ օտբիդ արած» մեր նոյեմբերանցի աղբերը որոշեց հիմա էլ իր բախտը փորձի կենտրոնում: «Դաբրոն» կա՞, թե՞ չկա: Թե՞ մարդը ծանր օրեր է քաշել, թող ինչ ուզում է անի… Լուրջ, չեմ ջոգում ինչ է կատարվում… չլինի՞ թե իմ խոսքերը, որը ժամանակին հենց այնպես էին ասված «Որ մեծ մասը այդ մարդկանց աթոռի եվ պաշտոնի կռիվ են տալիս» հիմա սկսում են իմաստավորվել: Եթե պապան ասել է «նե նադո նամ թաղապետ», էդ մեր բռնցքամարտիկ ախպերը քանի՞ գլուխ ունի, որ «թռնի նրա խոսքի վրով»: Նույնիսկ մի տեղի վրա կարող են երկու հավակնորդ լինե՞լ… Լուրջ, չեմ ջոգում ... Եթե կարող ,բացատրեք ինձ, մենակ պլս առանց սոփեստությունների, թե չէ դրա պակասը կարող եմ լրացնել միտինգներում:

  26. Jojoba

    #26

    >>>Դրա ձեւն էլ կա. թրջոցի վրա համապատասխան պրոյեկցիայով մի հատ ծակ եք բացում, ու գազերն անխաբան հեռանում են դեպի մոտակա մթնոլորտ: Աչքիս, դու էլ գիտես, թե ինչ բան է բժշկական «գազոօտվոդը», բայց նույնիսկ վերջինովս պրոյեկցիան նման ճշգրիտ հաշվարկել չի լինում, ուր մնաց ծակ անելով ... BTW, երեկ տանս գազ էին քաշում գազի տղերքը, հետո սկսին ճվճվալ, թե գազի խողովակը չի կարելի պահարանի միջով անցկացնել… - Ինչո՞ւ: - Պիտի օդափոխանակում լինի… որ «ուտեչկա» լինի, հոտը մարդիկ զգան: - Առանց էն էլ դռները լավ չեն փակվում, այսպես թե այնպես՝ կզգացվի: - Չէ, ախպեր, չի կարելի, վերջում մեզ են ստիպելու քանդել: - Իսկ ի՞նչ կլինի, եթե ես օդափոխություն կազմակերպեմ պահարանի մեջ: - Ո՞նց - Ծակ բացեբք պահարանի վրա: - Հա, կարելի է, բայց պտի 2 հատ ծակ լինի: - Ինչի՞: - Որ մեկով օդը մտնի, մյուսով՝ դուրս գա (!!!!): - Իսկ կարո՞ղ ենք այնպես անել, որ օդը մտնող ծակով, հանկարծ օդը դուրս չգա 😀 Ափսոսս շատ եկավ, դուբից էր պահարանը. ստիպված պահարանի վրա 2 հատ ծակ արինք… մեկը՝ օդը մտնելու, մյուսը՝ դուրս գալու համար. էս պատմությունն ինչո՞ւ պատմեցի, որ...հարցնեմ… դու պատահաբար գազի կենտրոնական գրասենյակո՞ւմ չես աշխատում:

  27. Democrat

    #27

    Հարցն ինձ չի ուղղված, բայց ես պատասխանեմ դու պատահաբար գազի կենտրոնական գրասենյակում չես աշխատում. Չգիտեմ, մտահոգը ծանոթ ունի թե չունի, սակայն ելնելով ադմինի վերջին գրառումից, առաջարկում եմ դիմել ԱԺ առողջապահության հանձնաժողով, կարծում եմ այնտեղ կգտնես թոփ-գազավիկ ու особый приближенный к императору :

  28. Philosopher

    #28

    Ժոժոբայի մեկնաբանությունը շատ հետաքրքիր էր, և հատկապես 25-րդը: մի քիչ ժամանակ անցավ եւ արդեն ամեն մեկը կամաց-կամաց սկսում է վերմակնը «իրանով անել».. Ամեն մեկը` չէի ասի, բայց որ ոմանց պահվածքն ինձ էլ դուր չի գալիս, դրանում կարելի է վստահ պնդել: Անուններ չեմ տա, բայց որ ոմանք կան, դա հաստատ… հերթով ընդիմության վառ եւ ոչ այնքան վառ ներկայացուցիչներ որոշեցին իրենց բախտը փորձել թաղապետային պայքարում: Իմ իմանալով այնտեղ կային նույնիսկ մարդիկ, որոնց մասին նույնիսկ առաջնորդները շատ ինֆորմացիա չունեին: Ես, կրկնում եմ, իմ ունեցած ինֆորմացիայով, Լեւոն պապին ոչ մեկին էլ օժանդակություն չցուցաբերեց Չեմ կասկածում քո ինֆորմացիայի արժանահավատության մեջ, միայն նշեմ, որ ինձ ևս այդպես թվաց, որ Առաջին Նախագահը ոչ մի կերպ չխառնվեց այդ «ընտրություններին»: Եվ, վերջապես ո՞ւմ էին պետք այս ընտրությունները, որոնց հաղթողը արդեն որոշված էր ՀՀԿ-ի նիստում: Ես, երբ որ անընդհատ ասում էի՝ ի՞նչ միտք ունի առաջադրվել, դուք ասում էիք՝ ի՜նչ ես ասում, թող առաջադրվեն… Դե տեսա՞ք, որ ճիշտ էի… Հիմա՝ Զուրաբյան Արարատը: Մեկը հարցնող լինի՝ դու առաջադրվում ես ի՞նչ անես: Ի՞նչ միտք ունի քո առաջադրումը: Ախր, կրկնվում եմ միգուցե, բայց պիտի ասեմ՝ եթե Լևոնը չկարողացավ Նախագահ դառնալ, դուք ո՞վ եք, որ ձեզ թողեն թաղապետ դառնաք, որ հետո էլ իրենց չօգնե՞ք: Ինձ մոտ ևս տպավորությւոն է ստեղծվել, որ ոմանց մոտ առկա է իշխանատենչություն: Կրկին ինչ-որ աթոռի տիրելու ձգտում, որ շատ սխալ է… Չի կարելի խայտառակել Շարժումը, չի կարելի խայտառակել այն մարդուն, որի շնորհիվ դուք հիմա մի քիչ ժողովրդականություն վայելում եք…

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։