Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Հեռագիր թուրքական կառավարությանը և “ռուսական ցարին”

Քաղաքացի💬 0 մեկնաբանություն
image
Հեռագիր թուրքական կառավարությանը. Նորին գերազանցություն Մեծարգո Օսմանյան կառավարության զինվորական մինիստր` Էնվեր փաշային. Կոստանդնուպոլիս
Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատիվ ունի հայտնելու Ձերդ գերազանցությանը, հանուն մեր բարեկամության, իրազեկ դարձնել Ձեզ այն մասին, որ Անդրանիկ փաշան խուսափել է մեր կառավարությունից, իմանալով, որ զինվորական դատի պիտի ենթարկվի մեր զինվորական մինիստրին չենթարկվելու համար: Անդրանիկ փաշան տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զորաբանակ, նպատակ ունենալով անցնել Ջուլֆայի կամուրջը եւ Խոյի ու Սալմաստի շրջանում միանալ Վանից նահանջող ժողովրդին: Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետություն եւ հարձակվել ձեր վրա: Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապես ջախջախելու համար:
Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահ` Հ. Քաջազնունի
Հայաստանի Հանրապետության զինվորական մինիստր` Արամ փաշա Մանուկյան
Հայաստանի կառավարության խորհրդի նախագահ` Սահակյան
Հուլիսի 17-ին, 1918թ.:

---------------------------------------------

Հեռագիր ռուսական ցարին Նորին գերազանցություն, աստվածափայլ, աշխարհակալ ու վեհագույն տեր` Վլադիմիր ցարին. Մոսկուա

Հայաստանի Ձերդ ֆորպոստությունը հանդգնում է հայտնել Ձերդ Աստվածափայլությանը, հանուն ամենակալիդ վողորմածության, իրազեկ դարձնել Ձերդ Վեհապանծությանը այն մասին, որ Հայ ժողովուրդը խուսափել է մեր Ավազակապետությունից` իմանալով, որ ստրկության, կոտորածի ու հալածանքների պիտի ենթարկվի, մեր Ավազակապետին, Ձեր հլու-հպատակ Ֆորպոստապետին չենթարկվելու համար: Հայ ժողովուրդը բոլոր հայերից կազմել է առանձին զորաբանակ, նպատակ ունենալով անցնել Մեր Դարավոր Ստրկատիրական հարաբերությունների վրայով և Ձեր Սրբազան Շղթաներից ազատվելով, միանալ ազատ ժողովուրդներին: Հայ ժողովուրդը մտադիր է Քաղաքացիների ուժեղ բանակ կազմել, ստեղծել Հայաստանի Հանրապետություն և հարձակվել Ստրկատիրության վրա: Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապես ջախջախելու համար:

Հայաստանի Ձերդ Ֆորպոստության Գլխավոր Ավազակապետ` Կնյազ Սեդրակիչ

Հայաստանի Ձերդ Ֆորպոստության Երկրորդ Ավազակապետ` хочет стать Կնյազ Ազատիչ

Մարտի 1-ին, 2008թ.:

Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու’ ես...

http://www.himaam.info

0մեկնաբանություն

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Քաղաքականություն

Օսկանյանը բացատրվում է հարեւաններին

Интервью Day.Az с экс-министром иностранных дел Армении, президентом Фонда «Сивилитас» Варданом Осканяном. Ամբողջական տեքստը կարող եք ընթերցել այս էջում: Հ.Գ. ի միջի այլոց, բազմաթիվ հայեր նստած են դեյ.ազ-ի վրա: Սա երեւի…

F5-admin

Քաղաքականություն

Որոշ Դիտարկումներ

Հարգելի հայրենակիցներ. Բլոգերներ. Բլոգին հետեւող արտասահմանում բնակվող բարեկամներ. Հայտարարելով բոյկոտից դուրս գալու իմ մտադրության մասին` ցանկանում եմ որոշ դիտարկումներ անել ներկայիս քաղաքական արենայի վերաբերյալ…

Philosopher16

Քաղաքականություն

«7»-ի գործն ուղարկվեց դատարան

Ա1-ում կարդում ենք, որ. Մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է…

F5-admin1