Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Քաղաքական պոռնիկները՝ դատավոր

Մտահոգ💬 4 մեկնաբանություն
prostitute

Խոսքս այն մասին է, որ Ազգային Ժողովը ինչ-որ մի հանձնաժողով է ձեւավորել, որը պետք է քննարկի եւ եզրակացություն տա մարտիմեկյան դեպքերի մասին:

Իմ իսկ վերաբերմունքն այս դիմակահանդեսի վերաբերյալ արտահայտել եմ գրառմանս վերնագրում եւ նկարում (մեքենայի մեջ՝ Սերժ Սարգսյանն է):

Ուրախ կլինեի լսել Ձեր մտքերը:

4մեկնաբանություն

  1. F5-admin

    #1

    Մյուս կողմից, այդ հանձնաժողովից որոշ մարդիկ սկսել են անկեղծանալ: Օրինակ, «Առավոտի» այսօրվա համարից տեղեկացա հետեւյալին. «Չորս ամիս ԱԺ պատգամավորները կալանքի տակ են, ի՞նչ եք արել՝ մարդկանց մեղադրանք եք առաջադրել: Ես չեմ կարող ասել` մարդիկ մեղավո՞ր են, թե՞ ոչ, դա դատարանի խնդիրն է, բայց մեղադրանք եք առաջադրել, մարդկանց ազատությունից զրկել եք: Կամ փոխեք խափանման միջոցը, կամ՝ արագացրեք, որովհետեւ մարդկանց ազատությունից զրկելը, իմ կարծիքով, ամենածանր բաներից մեկն է: Հիմա մարդիկ նստած են եւ հարց են տալիս՝ լավ, բերել եք մեղադրանքով, հասկացանք, եկեք ձեր մեղադրանքը ապացուցող գործողություններ կատարեք, պարզեք՝ ինչի՞ եք մեզ այստեղ պահում»,- ներկայացնելով կալանավորված պատգամավորներ Հակոբ Հակոբյանին՝ Սասուն Միքայելյանին եւ Մյասնիկ Մալխասյանին հանդիպելուց հետո իր տպավորությունները՝ ասաց ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը:

  2. Քաղաքացի

    #2

    Խնդիրը գիտեք ինչումն է. նրանում, որ քաղաքական պոռնիկների անկեղծանալնելն է պատվերով: Պատկերացրեք Գուրգեն Արսենյանը անկեղծանար առանց իր շեֆի, կամ էլ շեֆի տեղակալի իմացության: Հաջորդ օրն իսկ նրան կայցելեին հարկայինը, մաքսայինը, դատախազությունը, 6-րդ վարչությունը, լեզվի տեսչությունը 🙂 ու նման այլ տեսչությունններ և գործակալություններ: Իսկ եթե մենք ունենայինք քիչ թե շատ զարգացած քաղաքական համակարգ, ապա այդպես չէր լինի ու մեզ համար հստակ կլիներ, թե ում ասածը ինչ է նշանակում և անշնորհակալ գուշակություններ չէինք անի: Հ.Գ. մասնավորապես Գուրգեն Արսենյանի հետ կապված էլ կարծում եմ, որ նա փորձում է ռեաբիլիտացվել, որպես քաղաքական ֆիգուր` մանավանդ հաշվի առնելով մոտակա քաղաքական զարգացումները հավանական համապետական ընտրությունների տեսքով:

  3. Marat

    #3

    Կարծում եմ, այս հանձնաժողովն իր նպատակին չի կարողանալու լիարժեք ծառայել: Նպատակ ասելով՝ կարծում եմ, գիտեք, ինչ նկատի ունեմ: Ի տարբերություն նախկինում ձեւավորված ժամանակավոր այլ հանձնաժողովների, այս մեկը բացարձակապես չունի հանրային վստահություն: Նախկին հանձնաժողովները ունեցել են հարաբերականորեն ավելի մեծ վստահություն՝ կապված հանձնաժողովի անդամների մի մասի քիչ թե շատ պակաս ախտոտված լինելու հետ կամ թվացյալ պակաս ախտոտված լինելու հետ: Ներկայիս հանձնաժողովը պարզապես ծիծաղելի է… Այնպես որ, իմ կարծիքով, սրանք ծածկադմփոցին չեն կարող իրականացնել եւ դատապարտված են անհաջողության: Ես զարմանում եմ այն պատգամավորների վրա, որոնք առանց ամոթի, առանց խղճի խայթի անհեռատեսորեն դարձել են այդ ծաղրուծանակի գլխավոր դերակատարները: Երանի սխալվեմ...բայց հանձնաժողովի արդյունվետ աշխատանքին ես ընդհանրապես չեմ հավատում:

  4. Մտահոգ

    #4

    Ես էլ եմ համոզված, որ այս կոմիտեն պարզապես “փշի-փշի” անելու ձեւ է:

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Քաղաքականություն

40-օրվա գործընկերություն… ուրիշ ոչինչ…

Երեկվա «Առավոտը» մեր կոալիցիոն գործընկերներին բնութագրող հետաքրքիր հիշեցումներ է ներկայացրել: Ուրեմն, տեսեք, թե ինչ է ստացվում. այսօր (ինչպես մի քանի տարի առաջ էր) ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը, իսկ այսօր նաեւ՝ բարգավաճը դարձել…

F5-admin1

Քաղաքականություն

Առա’ջ Հայաստան, դեպի Թաթարստան կամ էլ Մկստան

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԿՍԿՍԻ ԵԿԵՂԵՑՈՒՑ Այսօր Հանրապետական կուսակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է եկեղեցի կառուցել ԱԺ տարածքում: Պատգամավորն ասել է, թե…

Քաղաքացի1

Քաղաքականություն

Պատմական էսքիզ-2

1960-ականներին Հայ ժողովուրդը փորձեց օգտվել խրուշչովյան հարաբերական ազատություններից եւ արտահայտել իր ազգային իղձերը: 1965 թվականին լրացավ 1915 թվականի Հայոց Ցեղասպանության 50 ամյա տարելիցը: Այդ ողբերգության…

Philosopher