Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Գեղամյանը սպառնում է բացահայտել…

F5-admin💬 2 մեկնաբանություն
geghamyan

Չես հասկանում՝ ինչո՞ւ են մարդիկ հիշում ինչ-ինչ բաներ միայն այն ժամանակ, երբ իրենց հարմար է: Արդար մարդ ես՝ ավանակի ականջում քնած չլինեիր ու երբ որ իրոք տեղին էր, այն ժամանակ ձայնդ գլուխդ գցեիր քո դողոջյուն ձայնով… Հիմա կանգնել է իրեն սուրբ է ձեւացնում ու արդարադատություն պահանջում: Ուզում է վերականգնել նախկին Գեղամյանի անվախ դիմագիծը: Մյուս կողմից, այս մարդուն էլ կարելի է հասկանալ, բավական ժամանակ անցկացրել է նեղ ու մութ միջավայրում՝ այլ սրատուտների հետ կողք-կողքի: Հիմա էլ «պուկ» են արել, ու հայտնվել է մաքուր օդում, թող խոսի, էլի, համ թոքերը կմաքրվեն մի քիչ, համ էլ ախորժակը կբացվի:

Կարդում ենք «Առավոտում »

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի երեկ հրավիրած մամուլի ասուլիսը գրեթե ամբողջությամբ նվիրված էր Լեւոն Տեր-Պետրոսյանին: Իր պահվածքը նա բացատրեց այսպես՝ թող իրենք չսկսեին-չխոսեին, որ պատասխանը չստանային:

Պարոն Գեղամյանը զգուշացրեց, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա թիմը շարունակեն վարկաբեկել իրեն, ապա ինքը կհրապարակի այնպիսի տեղեկություններ, որոնք կբացեն նրանց իրական դեմքը: Իսկ մինչ այդ Արտաշես Գեղամյանը Տեր-Պետրոսյանին ու նրա թիմին ուղղեց հետեւյալ հարցերը. «Ինչո՞ւ սպանվեց Մարիուս Յուզբաշյանը: Արդյո՞ք նրա համար, որ նա գիտեր, թե «Ղարաբաղ» կոմիտեում ներդրված ՊԱԿ գործակալներ կան: Ինչո՞ւ սպանեցին Համբարձում Ղանդիլյանին, փառավոր մարդուն, որն անգամ այդ ծանր տարիներին երկաթգիծը ժամացույցի պես աշխատեցնում էր: Չլինի՞ թե Համբարձում Ղանդիլյանը գիտեր, որ ֆակտուրաներն են գնում-գալիս եւ ոչ թե ապրանք է մտնում Հայաստան, իսկ ապրանքը Ռուսաստանում վաճառվում է: Ինչո՞ւ գնդակահարեցին երկաթուղային զորքերի գեներալ Իսահակյանին: Որովհետեւ նա հրաժարվել էր դատարկ վագոն ուղեկցել, մինչդեռ իրենք պատրանք էին ստեղծում: Ինչո՞ւ սպանեցին Համբարձում Գալստյանին: Որովհետեւ նա էլ մանրամասնություններ գիտեր, թե կողոպտված հաստոցները քարավաններով ո՞ւմ բարձր հովանավորությամբ էին գնում Պարսկաստան, եւ որպես մետաղի ջարդոն վաճառվում»: Նաեւ ահազանգեց, որ Տեր-Պետրոսյանը եւ նրա շուրջ հավաքված գործիչները նախապատրաստում են քաղաքացիական բախումներ կազմակերպել. «Իրենք գիտակցում են, որ բացարձակապես ոչ մի շանս չունեն անգամ 5-6 տոկոսի ձայն հավաքելու, դրա համար հրահրելու են քաղաքացիական բախումներ»: Ըստ ԱՄ նախագահի, «ընտրությունների օրը առնվազն 400-500 անկարգություններ են հրահրվելու, որ հետո իրենց կողմից երաշխավորված միջազգային կառույցները միջամտեն այդ գործընթացին: Հունվար ամսվա ընթացքում, հիշեք բառերս, արտասահմանյան՝ միգուցե մամուլով, միգուցե տեղականով, ծայրաստիճան ստահոդ կոմպրոմատների հեղեղ է լինելու թե՛ ընդդիմադիր դաշտի եւ թե՛ իշխանությունների հասցեին»:

F5-admin՝ «F5blog.com : 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!»

2մեկնաբանություն

  1. Sureyan

    #1

    Ափսոսում եմ, որ նա ավելի խելոք բան չի կարողացել մտածել, քան ԼՏՊ-ին քննադատել: Սերժանտացել է երևի?

  2. Ազիան

    #2

    Թատերական ներկայացումներ «Զուտ անձնական գզվռտոց» շարքից՝ միամիտ մարդկանց «կուտ» տալու համար:

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Քաղաքականություն

Որոշ Դիտարկումներ

Հարգելի հայրենակիցներ. Բլոգերներ. Բլոգին հետեւող արտասահմանում բնակվող բարեկամներ. Հայտարարելով բոյկոտից դուրս գալու իմ մտադրության մասին` ցանկանում եմ որոշ դիտարկումներ անել ներկայիս քաղաքական արենայի վերաբերյալ…

Philosopher16

Քաղաքականություն

Մեզ լրիվ հիմարի տեղ են դրել

Մեջբերում «Ժամանակ» օրաթերթի ինտերնետային էջից. ... Երեւանում էր ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսը: ... Պարոն Անխել Մորատինոսը չմոռացավ Հայաստանի «շատ հաջող» ընտրությունների առթիվ…

Մտահոգ4

Քաղաքականություն

ԼՂՀ կարգավիճակը որպես բանակցությունների մեխ

Մեջբերում Ա1+ -ի ինտերնետային կայքից (http://a1plus.am/amu/?page=issue&iid=50135) “Առանց ԼՂՀ կարգավիճակի հստակեցման չի կարող խնդրի կարգավորման մասին խոսք լինել” - հերթական անգամ այս մասին հայտարարեց ԼՂՀ նախագահ Արկադի…

Մտահոգ3