Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Առա’ջ Հայաստան, դեպի Թաթարստան կամ էլ Մկստան

Քաղաքացի💬 1 մեկնաբանություն

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԿՍԿՍԻ ԵԿԵՂԵՑՈՒՑ

Այսօր Հանրապետական կուսակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է եկեղեցի կառուցել ԱԺ տարածքում: Պատգամավորն ասել է, թե նման նախաձեռնությամբ ժամանակին հանդես է եկել նաեւ ինքը: Ըստ պատգամավորի, Հայ Առաքելական եկեղեցին սերտորեն կապված է պետական կյանքին ու ինստիտուտներին: Այդ եկեղեցին գեղեցիկ կնայվի ԱԺ եւ նախագահի նստավայրի ֆոնին, ասել է Աշոտյանը:

Մի քանի օր առաջ ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հայտարարել էր, թե Ազգային ժողովը անիծված շենք է, այն կառուցվել է Կոզեռնի գերեզմանոցի տեղում: Հետաքրքիր է, նոր եկեղեցին կհանի արդյոք այդ անեծքը:

lragir.am

Հ.Գ. դե հիմա ինձ ասեք մենք Հայաստանում ենք ապրում, թե՞ Թաթարստանում: Լսել եմ մեծն մուկի-բենամուկին շուտով Եվրոպայից շամաններ է հրավիրելու ԱԺ-ի շենքի վրայից անեծքը հանելու համար:

Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու’ ես...

http://www.himaam.info

1մեկնաբանություն

  1. Bloger

    #1

    Դե լավ ա էլի, իրենց գործը թողած ընկել են շոուների գիրկը: Մարդ կա, որին ոչ թե եկեղեցու շենքը կամ ձևական մոմ վառելը, այլ որ Աստված էլ իջնի իր 12 առաքյալներով, չի կարող փրկել: Իսկ ԱԺ-ն համարյա թե հիմնականում կազմված է նման մարդկանցից: Սրանք սաղ ձև են, ու շատ հեռու են նույնիսկ թեթեւոտ բովանդակությունից:

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Քաղաքականություն

Միտինգ` իշխանության ներկայությամբ

«Ես եկել եմ կամուրջներ կապելու, ոչ թե այրելու: Կամուրջներ այրելը հեշտ է, կապելը դժվար»,- այսօր կառավարության նիստերի դահլիճում «Ժառանգության» 5-րդ հերթական համագումարի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով…

Philosopher41

Քաղաքականություն

Լևոն Տեր-Պետրոսյանը Երևանի քաղաքապետի թեկնածու՞

Այսօր էլետրոնային մամուլը տարածեց այս բավականին անսպասելի հաղորդագրությունը: Մարտի 15-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի Քաղաքական խորհրդի և կենտրոնական գրասենյակի համատեղ նիստ` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի…

Marat13

Քաղաքականություն

Տեր-Պետրոսյանի քաղաքական ապտակը

Հայ Ազգային Կոնգրեսը վճռեց մասնակցել Երեւանի քաղաքապետի ընտրություններին: Որոշվեց, որ ցուցակը գլխավորելու է Հայաստանի Հանրապետության Առաջին Նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավար, Հայաստանի ժողովրդի առաջնորդ Լևոն…

Philosopher7