Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Իսկ ո՞վ ասեց, որ Ղարաբաղը մերն է…

F5-admin💬 2 մեկնաբանություն
image

Այսօր տեղեկացա, որ Ղարաբաղ Տելեկոմից օգտվողները, ովքեր Ղարաբաղ-Հայաստան զանգերի վրա էին նստած (դե պետք չէ երկար-բարակ մտածել, գլխի ընկնելու համար, թե ովքեր էին զանգահարողները՝ զինծառայողներ <--> նրանց ծնողներ) այլեւս աշխատելու են ռոումինգ-ցանցով: Ասել կուզեմ, եթե զանգում ես Ղարաբաղ՝ զինծառայող տղայիդ, անկախ քո խոսակցության համար քո հեռախոսի րոպեավճարից, ղարաբաղը պաշտպանող ձեր տղայի հաշվից պակասելու է 10 դրամ՝ մեկ րոպեի համար: Սա սկսվել է մարտի մեկից:

Հետաքրքիր է, հիմա ո՞նց ենք ապացուցելու, որ Ղարաբաղը մերն է, եթե ռոումինգ է գործում մեր ու էլի մեր տարածքների միջեւ: Ու նույն օպերատորի կողմից է դա արվում:

Ո՞վ կարող է պարզաբանել նման աբսուրդը: Ես կփորձեմ:

Քանի՞ զինծառայող կա Ղարաբաղում: Բազմապատկեք օրեկան խոսակցությունների րոպեներով: Հետո էլ բազմապատկեք տաս դրամով:

Ահա՛ եւ Ձեզ մեծն բարերարի բիզնես-փաթեթը, ով Գյումրիում շռայլորեն տներ է նվիրում՝ իրեն դրած Ձմեռ պապու տեղը, կամ Օլիմպիական կոմիտեի հետ պայմանագիր է կնքում՝ հանուն հայ սպորտի զարգացման:

Դե եկե՛ք այս բաժակով էլ խմենք Ղարաբաղում ծառայող հայաստանցի տղաների կենացը, ում ծնողները ձեռի հետ հարստացնում են տասը մետրը մեկ գովազդվող մի կազամերպությանը, որը չի ալարել, զինծառայողների վրա էլ է նալոգ դրել… ընդամենը իրենց ծնողների ու հարազատների ձայնը լսելու համար:

F5-admin՝ «F5blog.com : 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!»

2մեկնաբանություն

  1. Marat

    #1

    Ադմին ջան, կանոնադրության համաձայն ժամկետային զինծառայողների մոտ բջջային հեռախողներ չպետք է լինեն: Մեր զորամասում (ԼՂ-ում չէ), բջջային զինվորների ձեռքին տեսնելու դեպքում, վերցնում էին և պահում մինչև նրանց հարազատի այցելությունը կամ էլ զինծառայողի զորացրումը: Եվ ընդհանրապես, եթե իհարկե չեմ սխալվում, նույնիսկ սպաներին զորամասի տարածքում արգելվում է հեռախոս ունենալ: Բայց դե…

  2. F5-admin

    #2

    Մարատ ջան, թեմայից շեղվում ես… խնդիրը թույլատրել-չթույլատրելը չէ, այլ այն, որ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ, Արցախից Հայաստան ովքե՞ր են հիմնականում զանգահարում: Կամ էլ՝ զինվորականների զանգը ընդհանուր զանգերի ո՞ր մասը կամ տոկոսն է կազմում:

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Հայտարարություններ

President.am

Էհ.... տերդ թաղեմ այ պետություն. Շանթը միացնում ես մի հատ աղՋիկ խելոք դեպքով ասում է, որ Պրեզիդենտ.ամը դիզայնով եվ դիվելոպմենթով, նաեվ անվտանգության առումներով լավագույններից մեկն է Հայաստանում. Համ էլ նոր թարմացվել է…

Jojoba6

Հայտարարություններ

Կա այսպիսի մի առաջարկ, ինչ կասեք

Հարգելի բլոգերներ ... երեկվա, եվ ընդհանրապես վերջին ժամանկների իրադարձությունների ֆոնի ներքո, անկախ իմ կամքից, ցանկություն առաջացավ ինչ որ ռեալ գործով զբաղվել. Բավական է, որ մենք ինքներս մեզ /լավ, թող լինեմ միայն ես, եվ…

Jojoba27

Հայտարարություններ

Just a little update on f5blog.com

Երեվի նկատած կլինեք, որ Ֆ5-ի վրա երբեմն պրոբլեմ էր լինում երկար վերնագրով հոդվածներ տեղադրելն .. Օրինակի համար իմ իսկ տեղադրած «ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ բաց նամակը ՀՀ “արտաքնոցի նախարար” Նալբանդօղլուն» հոդվածն հրապարակելուց հետո…

Jojoba