Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Դժբախտ պատահար ու 2 զոհ

F5-admin💬 2 մեկնաբանություն
image

Թերթ.ամ-ից տեղեկացա, որ

Ինչպես մենք ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ ուշ երեկոյան ավտովթարի արդյունքում զոհվել են «Որոգայթ» հեռուստասերիալի հերոսները՝ Արամ Միսկարյանը (Գարիկ) և Գեղամ Խանդիլյանը (Գոքոր)։
Դեպքի վերաբերյալ մանրամասներ է հայտնում ՀՀ ԱԻՆ ՀՓԾ–ը։ Երեկ ժամը 22.55-ին ոստիկանությունից ստացված տեղեկության համաձայն` ավտովթարը տեղի է ունեցել Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրում (հարավսլավացի զոհված փրկարարների հուշարձանի մոտ)։
«ԲՄՎ-745» մակնիշի 11 ԼՏ 602 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու շրջվել։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Արմավիրի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը։
Ժամը 23.15-ին փրկարարները Գոհար Տեր-Ադամյանին պատկանող ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ` 1973 թ. ծնված Արամ Միսկարյանի և 1974 թ. ծնված Գեղամ Խանդիլյանի դիակները, ինչպես նաև տուժած վարորդին` Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցի 1/3 շենքի թիվ 19 բնակարանի բնակիչ, 1983 թ. ծնված Էդգար Տեր-Ադամյանին, որը տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի հիվանդանոց։ Բժիշկները տուժածի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։

F5-admin՝ «F5blog.com : 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!»

2մեկնաբանություն

  1. Jojoba

    #1

    Օղորմի

  2. Democrat

    #2

    Շատ ցավալի դեպք էր… Ջահել տղերք էին, ափսոս…

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Հայտարարություններ

“Քո հաջողության երաշխիքը”

Դասընթաց Ուշադրություն: “Մեդիա-Մոդել” ընկերությունը 17-25 տարեկան անձանց հրավիրում է “Քո հաջողության երաշխիքը” կրթական-առաջնորդական-սոցիալականացնող դասընթացին: Դասընթացը ներառում է տեսանյութերով, ինտերակտիվ և դիդակտիկ…

Ազիան

Հայտարարություններ

Եթե ժամանակ ունեք

Չգիտեմ, ինչքանով սա իմաստ ունի… ամեն դեպքում: Այսօր ստացա նման բովանդակությամբ նամակ, որը ցանկանում եմ ներկայացնել մեր կայքի այեցլուների ուշադրությանը: From: Sent: Wednesday, November 19, 2008 6:23 AM Subject: Armenian…

F5-admin

Հայտարարություններ

1-օրյա ընդմիջում մեր աշխատանքներում

Հարգելի բլոգերներ, հայեցում ենք Ձեր ներողամտությունը՝ մեր կայքի աշխատանքների մեկօրյա ընդմիջման համար: Տեխնիկական խնդիրներ կային՝ կապված հոսթինգի հետ: Մոտակա մի քանի օրվա ընթացքում հնարավոր է կրկնվեն կարճատեւ…

F5-admin6