Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Զենքն ու նարկոտիկը թողեք տունը, նոր դուրս եկեք

F5-admin💬 2 մեկնաբանություն
image

Այսօր ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ասուլիս էր հրավիրել, ու տարբեր հարցերի կողքին, հիշատակել է հետեւյալ միտքը.

Մեջբերում Ա1plus-ից

Ի դեպ, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով ապրիլի 29-ից մայիսի 29-ը հայտարարվել է «վահան» անունը կրող միամսյակ, որի շրջանակներում էլ ոստիկանությունը միջացառումներ է իրականացնելու բնակչության շրջանում եղած անօրինական զենքն ու զինամթերքը, ինչպես նաեւ թմրամիջոցներն առգրավվելու համար։

Իմ կողմից. փողոցները չափչփելու փոխարեն, ու բնակչության շրջանում միջոցառումների փոխարեն, լավ կլիներ, որ սկսեին բնակչության հաշվին ապրող խմբերին հետեւելուց՝ օլիգարխներ, դեպքուտատներ, գործարարներ, նրանց թուլեքը, թուլեքի շրջապատ… սաղ-սաղ իրար հետ մի 1000 հոգի մարդ լինեն: Ու շատ մի ջանք գործադրել էլ պետք չէ, մեկ-երկու օրը, եւ ոչ թե ամբողջ մի երեսուն օրը հերիք կլինի, որ գտնեն ու պատժեն: Կարեւորը դուխն է ու ցանկությունը…

F5-admin՝ «F5blog.com : 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!»

2մեկնաբանություն

  1. Մտահոգ

    #1

    Դրա պատասխանն էլ կա. “Թող ոչ ոք չմտածի, որ Երևանում որևիցէ մեկի դեմ խաղ չկա։ Երևանում բոլորի դեմ խաղ կա։ Ավելի լավ է մտածեն, որ իրենք չեն կարողանալու մեր հետ խաղան։ Բոլորը կենթարկվեն պատասխանատվության՝ անկախ անձից և զբաղեցրած պաշտոնից։ Ոչ ոքի անուն չենք թաքցնելու,- խոսելով վերջերս բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հարազատների կամ թիկնապահների կողմից կատարվող խախտումների և հանցագործությունների թվի աճի մասին” ասել է Ալիկ Սարգսյանը:

  2. Jojoba

    #2

    հա, ճիշտ է, արդեն 2րդ դեպք է վերջին շաբաթվա ընթացքում, որ Հայլուրով եվ մյուս հեռուստատեսություններով ցույց են տալիս 1. Երեվանի բերդի կենտրոնական հիվանդանոցում մեկը ուզեցել է նարկոտիկ փոխանցել իր բարեկամին 2. Նուբարաշենի քրեակատարողականում մեկին ձեռին մի քանի դեղատեղական եվ խոտ էին հայտնաբերել ----- Օրենքը գործում է՝ ու դա պատկերացնում եք, որ բոլոր ՏՎ-ները նույն օրը մի քանի անգամ տեղեկացնում եմ. Մնացել է, որ ՏՎ-ով ցույց տան, թե որ բերդում ով եվ ում, ինչ հանգամանգներում է փչացրել, որն կանխվել է օրգանի, դատախազություն, կամ նույնիսկ Ազգային Անվտանգության աշխատակիցների կողմից. Իսկ դու չէին՜ հավատում ...

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Հասարակություն

Մի տեսեք, թե ով է խախտումներ գտնում

Քիչ առաջ ընթերցում էի հոդված ա-մեկում այն մասին, թե ինչ չարաշահումներ է հայտնաբերել Իշխան Զաքարյանը, մեր փառապանծ ու մտքերի շտեմարան հանդիսացող երեսփոխանների հավաքականի վերստուգիչ հանձնաժողովի նախագահը: Օրինակ` «Մենք…

Democrat

Հասարակություն

Եվս մեկ «Անկապ շոու »

Սկզբից մտածեցի տեսահոլավակը տեղադրել առանց մեկնաբանությունների, բայց, ախր չի ստացվի… Լավ, կաշխատեմ զսպել ինձ եւ ներկայացնել ինչպես եղել է… Իմ ունեցած նյութերի հիման վրա: Կանանց եվ երեխաներին խնդրվում է չնայել շոուն, այն…

Jojoba1

Հասարակություն

Մարտի 1, 2009, Մատենադարան. մեկ տարի անց

Այսօր մասնակցեցի ՀԱԿ-ի նախաձեռնած միտինգին: Անկեղծ ասած՝ մի քիչ թերահավատությամբ: Երեւի հասկացել էիք իմ նախորրդ գրառումներից: Սակայն, գնացի ու չեմ փոշմանել իմ մասնակցության համար: Տեսա մարդկանց, շփվեցի նրանց հետ, լսեցի…

F5-admin28