Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Դատավորներս՝ երկրի չոբանյաց…

Democrat💬 2 մեկնաբանություն

Մի ալարեք եւ ընթերցեք Առավոտից այս մեջբերումը: Հուսով եմ, որ ընթերցելուց հետո, Ձեր սերը երկրի տերերի նկատմամաբ կբազմապատկվի:

Տուժողը հուզված էր
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում, Արմեն Դանիելյանի նախագահությամբ, երեկ սկսվեց ջութակահար Արամ Մելիքյանի բողոքի քննությունը: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 4-րդ կուրսի ուսանողն անցյալ տարվա փետրվարի 27-ին Ծաղկաձորի «Ռիպա» հանգստյան տան 3-րդ հարկից ցած էր ընկել: Բազրիքն ամրացված չի եղել: 2-րդ կարգի հաշմանդամ դարձած Ա. Մելիքյանին մահամերձ հասցրել են հիվանդանոց: Բազմաթիվ վիրահատությունների արդյունքում փրկվել է նրա կյանքը: Քրեական գործը փակվել էր, եւ տուժողը վիճարկել էր նախաքննությունն իրականացրած Կոտայքի մարզի ոստիկանության քննիչի գործողությունները: Երկու անգամ նախաքննություն էր իրականացվել ու ավարտվել: Տուժողը դիմել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Սակայն նրանք էլ գտել էին, որ քրեական գործ հարուցելու հիմքեր չի եղել: Այսինքն, հանգստյան տունը որեւէ պատասխանատվություն չի կրել տեխնիկական անվտանգության բացթողումների համար:
Երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում տուժողն այնքան հուզված էր, որ չէր կարողանում պատասխանել դատավորի հարցերին: Երբ դատավորը նրան ասաց. «Գնա ջութակ նվագի», նա չկարողացավ նույնիսկ ներկայացնել իր առողջական վիճակը, ցույց տալ իր չշարժվող մատները: Սա այն դեպքում, երբ, իսկապես, Արամը զրկվել է ջութակ նվագելու հնարավորությունից: Տուժողն ասաց, որ չի հիշում, թե ինչպես է ընկել, թե ինչպես է հենվել հանգստյան տան բազրիքին:
Դատական նիստը կշարունակվի մայիսի 15-ին:

Democrat՝ «Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…»

2մեկնաբանություն

  1. Philosopher

    #1

    Generally, մարդկանց մոտ տպավորություն կա, թե դատական համակարգը միայն քաղաքական գործիչների հանդեպ է ոչ «լեգալ» (մեղմ ասած): Սակայն եթե դատավորին տալիս են քարտ-բլանշ քաղաքական դատավարություններում միայն պատժելու, ապա սա էլ իր հերթին է պահանջում այլ դատավարությունների (ոչ հասարակական հնչողության) ժամանակ թույլ տալ իրեն անել այն, ինչ իր խելքին կփչի: Այնպես որ զարմանալ պետք չէ, բացարձակապես.... Եթե երկիրը տառապում է ժանտախտով, ապա ախտը տարածվելու է ամբողջ մարմնով ու մի օր էլ սպանելու է հիվանդին.... Աստված էլ «բեթարից» ազատի…

  2. Մտահոգ

    #2

    Աստված էլ «բեթարից» ազատի… Փիլիսոփա ջան, սրանից բեթարն էլ ո՞նց է լինում: Փաստորեն, չկա մի տեղ, ուր մարդ դիմի՝ իր իրավունքների պաշտպանության համար, ու սպառիչ պատասխան ստանա: Թեեւ, մի երկիր, որպես մարդու պաշտպանն ինքը մարդու իրավունքների պաշտպանության կարիք ունի, ու որի խոսքն անգամ արհամարհվում է ու որեւէ արձագանք չի ստանում, էլի ինչի՞ մասին է խոսքը: Նույն դատական նիստերի պահով, Արմեն Հարությունյանը նամակ էր գրել ու պահանջում էր պարզաբանում, թե ինչո՞ւ են վկաները հետապնդվում ու ահաբեկվում… Եվ ի՞նչ՝ ոչինչ:

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Հասարակություն

Մենք, Գամբիան և Ինդոնեզիան

Թերթ.ամ-ում զետեղված Ինտերնետից օգտվողների թիվը Հայաստանում ծայրաստիճան ցածր է հոդվածին ծանոթանալուց հետո որեւէ մեկի մոտ չի կարող Հայաստանի քաղաքացի լինելու հպարտության զգացում առաջանալ: Տեսեք ինքներդ. … ինտերնետից…

Մտահոգ8

Հասարակություն

Վա՜խ, Տատուս արեւ …

Օղակաձեւ այգու մի հատվածն, որն գտնվում է Ֆիզկուլտ ինստիտուտին դեմ -հանդիման /լճի շրջագծով/ միշտ եղել է քաղաքական եվ սոցիալական գովազդով հագեցած գոտի. Երկու տարի առաջ ծառերի վրա հայտնվեցին Ա4 ֆորմատե թղթե գովազդային…

Jojoba9

Հասարակություն

Սրան սատկացնելը կփրկի

Լուրեր կան, որ լսում ես ու սարսափում. Մի քանի օր առաջ Նոր Նորքի 4-րդ զանգվածում տեղի է ունեցել սարսափելի հանցագործություն. 23-ամյա Էդգար Մ.-ն բռնաբարել է 8-ամյա մի տղայի: Երեկոյան, օգտվելով առիթից, որ մութ է, իսկ…

Մտահոգ18