Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Հայկական «ՅԱՆ» բնական հյութերի վաճառքն արգելվել է Նոր

Jojoba💬 0 մեկնաբանություն

Նոր Զելանդիայի ռադիոյի լրատվական կայքից (New Zeland Radio News) տեղեկանում ենք, որ Հայաստանից Նոր Զելանդիա «Յան» բնական հյութեր ներկրող ընկերությունը համաձայնվել է խանութներից հետ կանչել առաքված ապրանքը քանի, որ որոշ դեպքերում սույն հյութերում մրգային հիմքը բացակայում է, իսկ առկայության դեպքում էլ չափազանց փոքր է:

Նոր Զելանդիայի Առևտրային հանձնաժողովի կողմից տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ իրենց կողմից «Յան» բնական հյութերի նկատմամբ պատվիրվել է անկախ հետազոտություն: Նշենք, որ «Յան» բնական հյութերը Նոր Զելանդիա են ներկրվում «Super Juice» անվան տակ: Ընկերությունը Նոր զելանդիայի ավելի քան 30 խանութներում վաճառում է 100%-ով սև հաղարջից, դեղձից և նռից բաղկացած հյութեր:

Առևտրային հանձնաժողովի կողմից պատվիրված անկախ հետազոտությունը ցույց է տվել, որ սև հաղարջի և դեղձի հյութերում մրգային հիմքը իսպառ բացակայում է, իսկ նռան հյութի մեջ այն 100%-ից ցածր է:

Փորձաքննությունը նաև կասկածի տակ է առել վիտամին C-ի առկայությունը սույն հյութերում, քանի որ հյութերում եղած վիտամին C-ի քանակությունը դժվար համեմատելի է բնական վիճակում սև հաղարջի, դեղձի և նռան մեջ եղած վիտամին C-ի քանակների հետ:

Հետազոտությունից հետո առևտրային հանձնաժողովը եկել է այն հետևության, որ «Յան» հյութերը խախտում են ազնիվ առևտրի կանոնները և ներկրող ընկերորւթյան նկատմամբ կարող են կիրառվել քաղաքացիական կամ անգամ քրեական պատժամիջոցներ:

Վերջում լրատվականը նշում է, որ սույն հյութերը դեռևս վաճառվում են ընկերության կայքի միջոցով ( http://www.superjuice.co.nz ) սակայն միևնույն ժամանակ ընկերության հեռախոսները անջատված են:

0մեկնաբանություն

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Հասարակություն

Ծեծել են Նվեր Մնացականյանին

Մայիսի 7-ին, ժամը 00.02-ին, Մարգարյան փողոցի թիվ 20/3 շենքի 1-ին մուտքի դիմաց, 2 անհայտ անձինք ծեծի են ենթարկել «Շանթ» հեռուստաընկերության հեռուստահաղորդավար, 52-ամյա Նվեր Մնացականյանին և դիմել փախուստի։ Նվեր…

Marat2

Հասարակություն

Խոջալու.նետ /xocali.net/ -Լավ մտահաղացում, բայց խայտառակ սխալներով

Ի սկզբանե, Խոջալու.նետ-ի մասին իմ գրառումներս մաս էին կազմում այլ հոդվածի. Բայց Philosopher-ի խնդրանքով /ես ինքս էլ եմ համաձայն են նրա հետ/ կայացվեց որոշում առանձնացնել 2 հոդվածներն. Երկար բարակ փնտրտուքներից հետո, մի…

Jojoba11

Հասարակություն

Վերջը դառնալո՞ւ ենք հասարակություն

Այսօր, ժամը 3-ին կմեկնարկվի ՀԱԿ-ի մայիսմեկյան հանրահավաքը: Հետաքրքիր է, թե ինչքան մասնակից կլինի, եւ ինչպես այն կընդունվի մարդկանց, հատկապես քաղաքական իմաստով պասիվացած ժողովրդի կողմից: Շատ բան կախված է նրանից, թե ինչ…

Democrat3