Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

ՈՂՋ ԿՅԱՆՔԸ` ՄԵԿ ՕՐՈՒՄ

Sevak💬 1 մեկնաբանություն

Ողջո’ւյն: Ընդամենը մի քանի րոպե առաջ աշխարհահռչակ YouTube-ի կողմից մեկնարկվեց “Կյանքը Մեկ Օրում” - նոր ծրագիրը, որի նպատակն է ընդամենը 24 ժամվա ընթացքում YouTube ից օգտվող, աշխարհի ցանկացած կետում բնակվող անձանց կողմից ուղարկված վավերագրական կադրերից ստեղծել մի ֆիլմ, որն էլ կունենա “Կյանքը Մեկ Օրում” Անվանումը: Ինձ համար ճիշտն ասած շատ հետաքրքիր էր նման ծրագիրը, քանի որ առաջին անգամ եմ տեղեկանում նման ծրագրի մասին…

Հայտնի է, որ գլխավոր պրոդյուսերն է լինելու Ռիդլի Սքոթն, իսկ ռեժիսյորը, օսկարակիր` Քվին Մաքդոնըլդը: ընդամենը 24 ժամ անց, կավարտվի տեսանյութերի ընդունումը youTube ի կողմից, որից հետո ռեժիսյորների և պրոդյուսերների կողմից հավաքված տեսանյութերով կստեղծվի մի ֆիլմ, որն էլ կներկայացնի մեր կյանքը` մեկ օրում: Նշեմ նաև, որ տեսաֆիլմը լույս կտեսնի 2011 թ-ի հունվարին, իսկ լավագույն 20 տեսանյութերի տերերին, ովքեր կհասցնեն այս 24 ժամվա ընթացքում ուղարկել իրենց տեսանյութերը, կարժանանան մրցանակի և կհրավիրվեն SounDance փառատոնի մասնակցության:

Կցանկանայի լսել Ձեր մեկնաբանություններն ու կարծիքները այս հետաքրքիր միջազգային նախագծի մասին… Իսկ միգուցե նաև տեսնել ձեր մասնակցությունը դրանում…

Բաժին՝Առօրյա

1մեկնաբանություն

  1. F5-admin

    #1

    Ես չեմ մասնակցի՝ համ կամերա չունեմ, համ էլ՝ ձիրք: Առավել եւս, որ, ոնց մտածում եմ, 2010 թ-ի հունվարին չեն հասցնի տեսաֆիլմը վերջնական տեսքի բերել 🙂

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Կարդացեք նաեւ

Առօրյա

Երեւանյան գետնանցումներ

Ցավում եմ, բայց ստիպված եմ տեղադրել այստեղ մեկ տեսահոլովակ, որը Կովկասյան-Հանգույց կայքի դիտարկումներն են: Ցավում եմ, որ մեր խայտառակությունը ուրիշներն են մատնանշում, բայց միաժամանակ ուրախ եմ, որ ներկայացված…

Jojoba2

Առօրյա

«Մարզպետարան» ՓԲԸ

Երկուշաբթի Սյունիքի մարզպետ, ՀՀԿ մարզային կազմակերպության նախագահ Սուրիկ Խաչատրյանը մարզպետարանում Կապանի տարածաշրջանի 51 պատանիների եւ աղջիկների հանձնեց ՀՀԿ անդամատոմսեր: Հարց մարզպետարանը ինչով է տարբերվում ՀՀԿ շտաբից

Democrat

Առօրյա

Սայաթ Նովա–Աբովյան խաչմերուկ

Բախում ոստիկանների և ցուցարարների միջև Սայաթ Նովա–Աբովյան խաչմերուկում Այս պահին Երևանի կենտրոնում ընթանում է ՀԱԿ–ի երիտասարդների բողոքի ակցիան։ Քիչ առաջ տեղեկություն ստացվեց, որ բախում է տեղի ունեցել ոստիկանների և…

Jojoba8