Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Ծնունդդ շնորհավոր, ի՛մ քաղաք

F5-admin💬 5 մեկնաբանություն
yerevan

Այսօր իմ քաղաքի ծնունդն է. Երեւանը դարձել է 2792 տարեկան: Եկեք թողնենք ամեն տեսակ հոռետեսական ու հետին մտքերը, մտածմունքները եւ անհանգստությունները եւ պարզապես ասենք՝ ծնունդ շնորհավոր, ԵՐԵՎԱ՛Ն: Որովհետեւ, երբ որ մեզնից մեկնումեկի ծննդյան օրն է գալիս, մեզ մնում է միայն ասել՝ ծնունդ շնորհավոր, ասել եւ ուրախացնել հոբելյարին…

Իսկ ինչո՞վ կարող ենք այսօր ուրախացնել մեր քաղաքին, մեր Երեւանին: Միայն մի բանով. Երեւանը կուրախանա, եթե տեսնի իր այն քաղաքացիներին, ովքեր գոնե մի քիչ հոգ են տանում իր մասին: Ովքեր անտարբեր չեն Երեւանի, մեր քաղաքի մաքրության, ու երեւանցիների մաքրության հանդեպ: Ովքեր սիրում են այն քաղաքը, որտեղ ապրում են:

Տոնդ շնորհավոր, Երեւան: Մեզ համար սովորական դարձած, սակայն ողջ հայության մայրաքաղաք Երեւան:

image
image
image
image
image
image
image
image
image

F5-admin՝ «F5blog.com : 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!»

Բաժին՝Առօրյա

5մեկնաբանություն

  1. Philosopher

    #1

    Էս Երևանը ինչքան սիրող ունի… Բայց հետաքրքիրը էն ա, որ սիրո մաիսն միայն հիշում են՝ էս օրը, մնացած ժամանակները՝ թքած, թքոտած մինչև վերջ…

  2. Marat

    #2

    Շնորհավորում եմ բոլոր երևանցիներին և երևանաբնակներին:🙂 Ադմինի տեղադրած նկարը (որտեղ կառավարության շենքն է) տեսա, հիշեցի… Մեր հրապարակը շա՜տ գեղեցիկ է: Շատ, անչափ շատ եմ սիրում, երբ Տիգրան Մեծ պողոտայով գալիս ես դեպի հրապարակ… Մի տեսակ անսպասելի, հանկարծակի (հեչ սպասելի չէ, որ այդ նեղլիկ, հագեցած ու «բուտկչի» փողոցի շարունակությունը հրապարակն է) հոյակապ տեսարան է բացվում ԱԳ և էներգետիկայի նախարարությունների շենքով և Արմենիա հյուրանոցով: Մի տեսակ հպարտություն է առաջանում մոտս… Շատ եմ սիրում էդ պահը…

  3. Jojoba

    #3

    Մի տեսակ հպարտություն է առաջանում մոտս… Շատ եմ սիրում էդ պահը… Աչքիս, դու փոքր վախտով հրապարակում նկարված էլ կլինես՝ ասենք սահնակ նստած, կամ ձմեռ պապու կամ ձյունանուշի հետ.

  4. Jojoba

    #4

    Մոդերատորական Մյուս անգամ չափը չանցնեք ՜

  5. Arevia

    #5

    Իսկ ինչո՞վ կարող ենք այսօր ուրախացնել մեր քաղաքին էհհհ, եթե կարողանաի գոնե մի կվարտիրա առնեի Երևանւմ… Համենադեպս շնորհավորւմ եմ.

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Կարդացեք նաեւ

Առօրյա

Sinai Only Visa

Վերջերս մի քանի տուրիստական կազմակերպություններ մեծ թափով գովազդում եմ իրենց կողմից դեպի Շարմ էլ Շեյխ /եգիպտոս/ կազմակերպած հանգստի առաջարկը: Այս թեմայի շրջանակում կուզենայի լուսաբանել լոկ մեկ թեմա՝ Եգիպտոս, ավելի ճիշտ…

David

Առօրյա

Խայտառակություն կամ նոր օրհներգ

Շատ ուրախալի է, որ մերոնք մասնակցում են Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը պատշաճ կերպով: Ավելի ուրախալի է երբ մերոնք մեդալ, ավելին՝ ոսկե մեդալ են նվաճում: Միշտ պարծանք եմ ապրում լսելով մեր օրհներգը, տեսնելով մեր դրոշը…

erewanski1

Առօրյա

Անհիմն տուգանքի հետքերով

Վերջերս շատերն են դժգոհում Ճանապարհային Ոստիկանության կողմից ուղարկված տուգանքներից: Հաճախ դժգոհությունները ու բողոքները կրում են տրադիցիոն բնույթ: Այսինքն՝ մարդիկ կատարած լինելով խախտումը, այդուհանդերձ, բողոքում են…

Philosopher4