Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Հայերը հաղթեցին… էն էլ ո՜նց հաղթեցին

F5-admin💬 9 մեկնաբանություն

Իրոք, լինում են կյանքում անբացատերելի ղեպքեր ու իրադարձություններ… Նախօրեոք պլանավորած, բայց անբացատրելի դեպքեր…

image

Ուրեմն… տղերքով նստած ենք… Ոչ թե Սովետաշենում, այլ՝ հայկական օջախ-օբյեկտներից մեկում: Խմում ենք… Ու մեր տղերքից մեկը պնդում է, որ Հայաստան-Սլովակիա… ավարտվելու է 3-1 օգուտ մեր հավաքականի… Չենք հավատում… Էնքան է «նստում ականջներիս», որ… կերուխումը թողած, էդ խաղն ենք նայում… Ու մերոնք հաղթում են… Ու՝ 3-1 հաշվով…

Բոլորիս՝ նման հաճելի անակնկալներ… Իրոք՝ ուրախալի ու հաճելի անակնկալ էր…

F5-admin՝ «F5blog.com : 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!»

9մեկնաբանություն

  1. Jojoba

    #1

    էհ ... ողբամ ընդ ձեզ Հայ ժողովուրդ, որ մի հատ «սըտից» կոմանդին հաղթելիս հիշել էին Արարատ 73-ի վախտերը եվ սաղ սիգնալ տալով էին քշում՝ տպավորություն, որ ՈՒԵՖԱ գավաթն ենք վերցրել .... էհ .... Լենինագանցիք էդօր կարգին նեղացած կլինեն՝ բա խի երբ օր իրենց շտանգիսները հաղթին, հեչ մեգը սգի ֆառերով էլ մարգատ չարին, ուր մնաց թե պիպիբ տային.

  2. Marat

    #2

    Հիանալի խաղ էր: Բոլորն էլ լավ էին խաղում: Ինքնավստահություն կա մեր ֆուտբոլիստների գործողություններում արդեն: Այսպիսի հավաքական մենք դեռ չենք ունեցել: Երիտասարդ են, լավն են, տեխնիկապես շատ լավ են պատրաստված: Փոխանցումների տեխնիկան բավականին բարձր է: Իսկ երևի ամենակարևորը երևակայությունն է: Ինտելեկտուալ ֆուտբոլ էին խաղում մերոնք այսօր:🙂

  3. Marat

    #3

    Շնորհավոր!!! 😀

  4. Marat

    #4

    Հիշում եմ Հենրիխի հաղթական գոլը Թուրքիայի երիտասարդական հավաքականին 2008-ի օգոստոսին…🙂)

  5. Marat

    #5

    http://www.f5blog.com/site/posts/307/

  6. Marat

    #6

    http://www.youtube.com/watch?v=K3x8L1sVuV8&feature=player_embedded

  7. Marat

    #7

    Հիշում եմ Հենրիխի հաղթական գոլը Թուրքիայի երիտասարդական հավաքականին 2008-ի օգոստոսին… http://www.youtube.com/watch?v=-KwnpaLTFXg&feature=related

  8. F5-admin

    #8

    էհ ... ողբամ ընդ ձեզ Հայ ժողովուրդ, որ մի հատ «սըտից» կոմանդին հաղթելիս հիշել էին Արարատ 73-ի վախտերը եվ սաղ սիգնալ տալով էին քշում՝ տպավորություն, որ ՈՒԵՖԱ գավաթն ենք վերցրել .... էհ .... Ժոժոբա, զգացվում է, որ ֆուտբոլից էնքան էլ կուրսի չես… Քո ասած «սթից կոմանդն» իր ֆիֆայի գործակցով աշխարհում 17-երորդն է (945 միավորով): Իսկ Հայաստանի հավաքականը՝ 105-երորդը (273 միավորով): Կարծում եմ, չես առարկի, որ հաղթել ենք մեզնից ավելի ուժեղ հավաքականի: Կարեւոր չէ, որ այդ օրը սլովակները վատ խաղացին… Ես էլ կասեմ՝ խաղացին այնքան, ինչքան հայերը թույլ տվեցին: Ու պարտադիր չէ, որ 1-ին տեղում գտնվող Իսպանիային հաղթենք, նոր ուրախանանք: Յուրաքանչյուր հաղթանակ ուրախության առիթ է… Դու էլ միացիր մեր ուրախությանը 🙂

  9. Jojoba

    #9

    Կարծում եմ, չես առարկի, որ հաղթել ենք մեզնից ավելի ուժեղ հավաքականի: Ներող մեծ աղպեր ... ես ֆուտբոլից կուրսի չեմ, բայց քեզնից ուժեղին հաղթելը դա եթե ոչ սովորական, ապա այդքան էլ կուրյոզ չի համարվում սպորտում. Օրինաչափը-օրինաչափ չէ, բայց սա խախ է ... սպորտ. Չգիտեմ, միգուցե Մասիվում եվ քանաքեռ սիգնալի ձայները չէին հասնում, բայց քաղաքում իսկական հրավառություն եվ սիգնալա-ձայնային շոու էր. --- Տեղեկության համար ասեմ, որ սպորտը իր գրավչությունը կկորցնի հենց այն օրը, երբ խախի արդյունքը որոշվի միայն գործակիցներից ելնելով.

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Մարզաշխարհ

Արթուրին վերագրեցին պարտություն.

Այո… ցավալի փաստ էր, մեր արքան պարտվեց… Իհարկե՝ մրցավարների միջնորդությամբ: Բայց թե իր մեղքի չափն էլ կար: Մենակ այն, որ ամբողջ շեշտը դրել էր վերջին ռաունդների վրա, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէր… Թեեւ, մեծ էր…

F5-admin6

Մարզաշխարհ

Դարչինյանը պահպանեց չեմպիոնական տիտղոսները

Դարչինյանը հերթական անգամ ուրախացրեց բոլորիս: Այսօր, վաղ առավոտյան, 6-ին Շանթով դիտեցի նրա վերջին հաղթանակը՝ Մեքսիկացի Խորխեի նկատմամբ: Առաջին անգամ ականատես եղա մրցավարների կողմից մարդասիրական որոշման. 11-րդ ռաունդից…

F5-admin

Մարզաշխարհ

Վիկը դարձավ 3 գոտիների աշխարհի չեմպիոն

Հայրս «ձգված» Շանթով նայում է Վիկ Դարչինյանի մենամարտը մեքսիկացի Միխալեսի հետ… Առաջին ռաունդում նոկդաուն եղավ. Վիկը մի 6-7 րոպեով տապալեց իր մրցակցին… Այս պահին 4-րդ ռաունդն է: Ու ես, անհամբերս, ինտերնետից հայտնաբերեցի…

F5-admin1